Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ Հ ...

 

 

603.0001.210311

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        03            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60311141

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մարտի 2011 թվականի թիվ 01-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի ընթացքում գյուղական համայնքներում բնակավայրերի և դրանցում տնային տնտեսությունների ցուցակները կազմելու կարգի հրահանգը»` համաձայն հավելվածի:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2011 թվականի մարտի 12-ի

թիվ 01-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Գյուղական համայնքներում բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի` Ձև թիվ 2 գյուղական-Աղյուսակ 1 (հավելված 1), ինչպես նաև դրանցում տնային տնտեսությունների ցուցակների` Ձև թիվ 2 գյուղական-Աղյուսակ 2 (հավելված 2), ձևաթղթերի (այսուհետև գյուղական համայնքների ցուցակների) կազմումը հանդիսանում է մարդահամարի նախապատրաստման հիմնական աշխատանքներից մեկը: Այդ ցուցակների կազմման նպատակն է.

1) ճշգրտել գյուղական համայնքների և բնակավայրերի ցանկը,

2) տնային տնտեսությունների ցուցակների հիման վրա սահմանազատել գյուղական համայնքների տարածքները համապատասխան մարդահամարային տեղամասերի (հաշվային, հրահանգչական, մարդահամարի),

3) ապահովել բնակչության հաշվառման ամբողջական ընդգրկումը,

4) բացառել կրկնակի հաշվառումը մարդահամարի անցկացման ընթացքում:

2. Գյուղական համայնքների ցուցակները (Ձև թիվ 2 գյուղական-Աղյուսակ 1) կազմվում են երկու օրինակից` գյուղական համայնքների ղեկավարների աշխատակազմի քարտուղարների կողմից, գյուղապետարաններում վարվող գյուղական համայնքներում տնտեսությունների հաշվառման Ձև թիվ 1` «Համայնքի գրքի», Ձև թիվ 2` «Համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակի» և Ձև թիվ 3` «Այբբենական գրքի» հիման վրա: Աշխատանքներն իրականացվում են մեկ ամսվա ընթացքում` սկսած 2011 թվականի մայիսի 1-ից:

3. Գյուղական համայնքների ցուցակներում` Ձև թիվ 2 գյուղական- Աղյուսակ 1, գրառվում են գյուղական համայնքի տարածքում գտնվող բոլոր բնակավայրերը (ներառյալ առանց բնակչության կամ ժամանակավոր կացարան հանդիսացող բնակատեղերը):

4. Ժամանակավոր կացարան հանդիսացող, ինչպես նաև բնակչության ոչ մշտական կազմ ու ծառայողական նշանակություն ունեցող հիմնարկները (օրինակ` անտառապահի տնակներ, օդերևութաբանական կայաններ, կիսակայարաններ և այլն) գրանցվում են այն բնակավայրերի կազմում, որոնց հետ դրանք կապված են վարչականորեն կամ տարածքային առումով: Հիմնական բնակավայրի բնակելի տներից հեռու գտնվող տները կամ տների խումբը, որոնք տարածքային առումով հանդիսանում են տվյալ բնակավայրի մի մասը (օրինակ` հիվանդանոց, մեղվանոց, ամառանոցային տներ, աշխատողների տներ և այլն), ցույց են տրվում հիմնական բնակավայրի կազմում:

5. Գյուղական համայնքների ցուցակներում ներառվում են նաև այն ժամանակավոր կացարանները կամ տները, որոնք ցուցակները կազմելու պահին բնակեցված չեն եղել, սակայն մարդահամարի ժամանակ կարող են բնակեցված լինել (արհեստագործական խրճիթներ, անտառում բանվորական բարաքներ և այլն):

6. Գյուղական համայնքների ցուցակների մեջ չեն ներառվում տնտեսական նշանակություն ունեցող այն շինությունները, որոնցում նույնիսկ ժամանակավորապես մարդ չի կարող բնակվել (ամբար, հարդանոց, մարագ և այլն):

7. Գյուղական համայնքներում բնակավայրերի և դրանցում տնային տնտեսությունների ցուցակները լրացվում են ըստ Ձև թիվ 2 գյուղական - Աղյուսակ 2 ձևաթղթի:

8. Սույն հրահանգում օգտագործված հասկացությունները կիրառվում են միայն վիճակագրական նպատակով:

 

II. ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի կողմից, Ձև թիվ 2 գյուղական -Աղյուսակ 1 և Ձև թիվ 2 գյուղական -Աղյուսակ 2 ձևաթղթերը լրացվում են ղեկավարվելով գյուղական համայնքներում բնակավայրերի և դրանցում տնային տնտեսությունների ցուցակները կազմելու կարգի մասին սույն հրահանգով:

10. Ձև թիվ 2 գյուղական - Աղյուսակ 1-ի հասցեամասում լրացվում են մարզի, այդ թվում` նախկին վարչական շրջանի` տարածաշրջանի, և համայնքի անվանումները` համաձայն «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

11. Ցուցակում առանձին տողով գրառվում են տվյալ համայնքի վարչական կազմում ներառված բոլոր գյուղական բնակավայրերը: Հիմնական բնակավայրի (գյուղի) վարչական սահմաններում գտնվող այլ բնակատեղերը գրառվում են հիմնական բնակավայրից հետո: Ընդ որում, հիմնական բնակավայրի բնակելի տների և տնային տնտեսությունների քանակի, ինչպես նաև բնակչության թվաքանակի վերաբերյալ ցուցանիշներում պետք է ներառվեն նաև այդպիսի բնակատեղերի վերաբերյալ համապատասխան տվյալները:

Ձև թիվ 2 գյուղական-Աղյուսակ 1-ի`

1) 1-ին սյունակում գրվում է գյուղական համայնքի սահմաններում վարչականորեն ներառված յուրաքանչյուր բնակավայրի (գյուղի) հերթական համարը:

2) 2-րդ սյունակում լրացվում է հիմնական գյուղական բնակավայրի սահմաններում գտնվող և նրա մասը կազմող յուրաքանչյուր այլ բնակատեղի (տան, տների խմբի) հերթական համարը:

3) 3-րդ սյունակում լրացվում է հիմնական բնակավայրի (գյուղի) ամբողջական անվանումը` համայնքի գրքում (Ձև թիվ 1) կատարված գրառումների համաձայն, ինչպես նաև այլ բնակատեղերի անվանումները/ կամ դրանց որևէ բնութագրիչ հատկանիշը (օրինակ` անտառապահի տնակ, Ա. Վարդանյանի տունը):

Բնակավայրի (գյուղի) անվանումն անհրաժեշտ է գրել ամբողջական, առանց կրճատումների, օրինակ` ոչ թե «Վ. Սասունիկ» այլ` «Վերին Սասունիկ»: Երկաթուղային կայարանները, կիսակայարանները և այլ բնակատեղերը գրառելիս անպայման պետք է նշել նաև դրանց անվանումը, իսկ եթե այն անվանում չունի, ապա հարկ է նշել, թե քանի կիլոմետր հեռավորության վրա է այն գտնվում հիմնական բնակավայրից (օրինակ` «Բաժանք 102 կմ»): Մեկ համայնքում մի քանի միատիպ բնակատեղերի առկայության դեպքում, որոնք չունեն անվանումներ կամ անվանումները միատեսակ են (օրինակ` «անտառային պահակատներ»), ապա դրանք իրարից տարբերելու համար հարկավոր է նշել նաև տվյալ կետում բնակվողի անուն, ազգանունը:

4) 4-րդ սյունակում գրվում է գյուղական բնակավայրի հեռավորությունը (կիլոմետրերով) համայնքի կենտրոնից, իսկ այլ բնակատեղերի համար նշվում է այդ բնակատեղերի հեռավորությունն այն հիմնական բնակավայրից, որի վարչական սահմանում են գտնվում այդ բնակատեղերը:

5) 5-րդ սյունակում գրվում է յուրաքանչյուր հիմնական բնակավայրի (գյուղի), ինչպես նաև դրա տարածքում գտնվող այլ բնակատեղերի (տների), բնակելի շինությունների քանակն` ըստ համայնքի գրքի (Ձև թիվ 1) տվյալների:

Բնակելի շինությունների քանակում պետք է ներառել ինչպես այն տները, որոնցում ցուցակները կազմելու պահին բնակչություն չի ապրել, այնպես էլ կիսակառույց շինությունները:

6) 6-րդ սյունակում գրվում է տնային տնտեսությունների քանակը` ըստ համայնքի գրքերի, ընդ որում, հաշվառումից հանված և չհաշվառված տնային տնտեսություններն այդ քանակի մեջ չեն ներառվում:

7) 7-րդ սյունակում գրվում է համայնքի առկա (հաշվառված և ներկա, ժամանակավոր հաշվառված բնակչություն), ներառյալ ժամանակավոր բացակայող բնակչության թվաքանակն ըստ համայնքի գրքի (Ձև թիվ 1) և ժամանակավոր բնակվող անձանց ցուցակի (Ձև թիվ 2) տվյալների:

12. ՈՒսման մեկնած և ուսման վայրում բնակվող անձանց (անկախ բացակայելու ժամկետից) վերաբերյալ տվյալները մշտական բնակչության թվաքանակի մեջ չեն ներառվում:

13. Հիմնական բնակավայրին վերաբերող 5-7-րդ սյունակների տվյալները պետք է ներառեն նաև հիմնական բնակավայրերին ենթակա և ցուցակներում անմիջապես հիմնական բնակավայրից հետո գրառված այլ բնակատեղերի վերաբերյալ ցուցանիշները:

14. 8-րդ սյունակում գրվում է հիմնական բնակավայրի (գյուղի) տարածքում առկա հիվանդանոցների, հյուրանոցների, տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման հիմնարկների/ կազմակերպությունների, մանկատների, դպրոցներին կից գիշերօթիկների և գիշերօթիկ դպրոցների, տուրիստական բազաների, հանգստյան տների և նման այլ հիմնարկների/կազմակերպությունների հերթական համարները:

15. 9-րդ սյունակում գրվում է այդ հիմնարկի/կազմակերպության լրիվ անվանումը (առանց կրճատումների):

16. 10-րդ սյունակում գրվում է այդ հիմնարկում/կազմակերպությունում մշտական բնակվողների թվաքանակը, ներառյալ այնտեղ մշտապես բնակվող սպասարկող անձնակազմը:

17. 11-րդ սյունակում գրվում է այդ հիմնարկներում/կազմակերպություններում առկա տեղերի (մահճակալների) քանակը:

18. 9-11-րդ սյունակները լրացվում են այդ հիմնարկների/կազմակերպությունների վարչակազմի տվյալների հիման վրա:

19. Ցուցակի վերջում, որպես տեղեկանք առանձնացված տողի համապատասխան վանդակներում, լրացվում են նաև գյուղական համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող բնակչության թվաքանակը (Ձև թիվ 2):

20. Ավարտելով գյուղական համայնքների ցուցակների լրացումը գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը ստուգում է ցուցակներում բոլոր բնակավայրերի առկայությունը: Հիմնական գյուղական բնակավայրերի (գյուղերի) քանակի (1-ին սյունակում գրանցված վերջին բնակավայրի համարը պետք է համընկնի տվյալ համայնքի տարածքում բնակավայրերի ընդհանուր քանակին), բնակելի տների, տնային տնտեսությունների, առկա` ներառյալ բացակայող բնակչության թվաքանակի, ժամանակավոր կացարաններում առկա տեղերի քանակի վերաբերյալ տվյալները համեմատվում են սկզբնական հաշվառման տվյալների հետ:

21. Հանրագումարները հաշվելուց և համեմատելուց հետո գյուղական համայնքի աշխատակազմի քարտուղարը ստորագրում է ցուցակը և այն հանձնում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետև ՀՀ ԱՎԾ) աշխատակազմի մարզային գործակալության տարածքային բաժնի պատասխանատու անձին` մինչև 2011 թվականի հունիսի 1-ը:

Սույն կետում նշված պատասխանատու անձը ստուգում է կազմված ցուցակների ճշգրտությունն ու ամբողջականությունը, դրանց համապատասխանությունը «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մարզի տվյալ համայնքի համար սահմանված բնակավայրերի ցանկի հետ, որից հետո ցուցակի մեկ օրինակը հանձնում է ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության ղեկավարին:

22. Ձև թիվ 2 գյուղական - Աղյուսակ 2-ի հասցեամասում լրացվում են մարզի, տարածաշրջանի և գյուղական համայնքի անվանումները:

Ձև թիվ 2 գյուղական -Աղյուսակ 2-ի`

1) 1-ին սյունակում գրառվում են գյուղական համայնքներում բնակավայրերի (այդ թվում` դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի) տնային տնտեսությունների հերթական համարները:

2) 2-րդ սյունակում լրացվում է գյուղական համայնքի/գյուղական բնակավայրի կամ դրա տարածքում գտնվող այլ բնակատեղի լրիվ անվանումը` ըստ Աղյուսակ 1-ի:

3) 3-րդ սյունակում լրացվում է բնակելի միավորի հասցեն` առանց կրճատումների:

4) 4-րդ սյունակում լրացվում է տնային տնտեսության առաջինը գրված անձի/գլխավորի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը:

5) 5-րդ սյունակում նշվում է տնային տնտեսության անդամների ընդհանուր թվաքանակը` ըստ համայնքի գրքում (Ձև թիվ 1) կատարված գրառումների:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

2011 թվականի մարդահամարի

ընթացքում գյուղական

համայնքներում բնակավայրերի

և դրանցում տնային

տնտեսությունների ցուցակները

կազմելու կարգի հրահանգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության

2011 թվականի մարդահամար

Ձև թիվ 2 գյուղական-Աղյուսակ 1

 

ՑՈՒՑԱԿ

Գյուղական համայնքներում բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի

 

Մարզ --------------- Տարածաշրջան -------------- Համայնք ----------

 

.___________________________________________________

|Հիմնա-|Այլ   |Հիմնա- |Բնակա-|Բնակավայրում        |

|կան   |բնակա-|կան    |վայրի |հաշվառվել են        |

|բնա-  |տեղերի|բնակա- |հեռա- |____________________|_

|կա-   |(տան, |վայրի  |վորու-|բնա-  |տնային|առկա  |

|վայրի |տների |(բնակա-|թյունը|կելի  |տըն-  |բնակ- |

|հերթա-|խմբի) |տեղերի |հա-   |շինու-|տեսու-|չու-  |

|կան   |հերթա-|և      |մայնքի|թյուն-|թյուն-|թյուն,|

|համարը|կան   |հեռու  |կենտ- |ներ   |ներ   |ներառ-|

|      |համարը|գտնվող |րոնից |      |      |յալ   |

|      |      |տների) |(կմ)  |      |      |ժամա- |

|      |      |լրիվ   |      |      |      |նակա- |

|      |      |անվա-  |      |      |      |վոր   |

|      |      |նունը  |      |      |      |բացա- |

|      |      |       |      |      |      |կայող-|

|      |      |       |      |      |      |ներ   |

|______|______|_______|______|______|______|______|_

|  1.  |   2. |    3. |   4. |  5.  | 6.   | 7.   |

|______|______|_______|______|______|______|______|_

|______|______|_______|______|______|______|______|_

|______|______|_______|______|______|______|______|_

.___________________________________________________

________________________________________________.

|Հիմնական բնակավայրում գտնվող հիվանդանոցների,  |

|տարեցների և  հաշմանդամների սոցիալական         |

|սպասարկման հիմնարկների / կազմակերպությունների,|

|մանկատների, դպրոցներին կից գիշերօթիկների և    |

|գիշերօթիկ դպրոցների, տուրիստական բազաների,    |

|հանգստյան տների և  նման այլ հիմնարկների /     |

|կազմակերպությունների                          |

_|______________________________________________|

|հերթա-|լրիվ |դրանցում                         |

|կան   |անվա-|_________________________________|

|հա-   |նումը|մշտա- |առկա                      |

|մարը  |     |կան   |տեղերի                    |

|      |     |բնակ- |քանակը                    |

|      |     |չու-  |                          |

|      |     |թյան  |                          |

|      |     |թվաքա-|                          |

|      |     |նակը  |                          |

_|______|_____|______|__________________________|

|  8.  | 9.  | 10.  |  11.                     |

_|______|_____|______|__________________________|

_|______|_____|______|__________________________|

_|______|_____|______|__________________________|

________________________________________________.

 

Տեղեկանք` համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող բնակչության թվաքանակը _____ (մարդ)

 

Գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար --------------------

(ստորագրություն)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

2011 թվականի մարդահամարի

ընթացքում գյուղական

համայնքներում բնակավայրերի

և դրանցում տնային

տնտեսությունների ցուցակները

կազմելու կարգի հրահանգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության

2011 թվականի մարդահամար

Ձև թիվ 2 գյուղական-Աղյուսակ 2

 

ՑՈՒՑԱԿ

 

Գյուղական համայնքներում բնակավայրերի և դրանցում տնային տնտեսությունների

 

Մարզ -------------- Տարածաշրջան --------------- Համայնք --------------

 

._________________________________________________________________.

|  |Գյուղական բնակավայրի /|Բնակելի|Տնային տնտեսության |Տնային     |

|  |դրա տարածքում գտնվող  |տան    |գլխավորի ազգանունը,|տնտեսության|

|  |այլ բնակատեղի         |հասցեն |անվան և  հայրանվան |անդամների  |

|  |անվանումը             |       |սկզբնատառերը       |թվաքանակը  |

|__|______________________|_______|___________________|___________|

|1.|         2.           |   3.  |        4.         |    5.     |

|__|______________________|_______|___________________|___________|

|__|______________________|_______|___________________|___________|

|__|______________________|_______|___________________|___________|

|__|______________________|_______|___________________|___________|

|__|______________________|_______|___________________|___________|

._________________________________________________________________.

 

Գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար -----------------

(ստորագրություն)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.03.2011
N 01-Ն
Որոշում