(ուժը կորցրել է 04.10.2022 թիվ 174-Ն որոշում)
050.0040.240311
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 03 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 2011 թվականի թիվ 40-Ն
i
«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/11-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 3/11-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում ապահովագրական ընկերություններն ընդունում են սույն որոշման ուժի մեջ մտնելով պայմանավորված իրավական ակտերը և ընդունելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
3. Սույն որոշումը տարածվում է աուդիտորական կազմակերպության կողմից ապահովագրական ընկերությունների 2011 թվականի և դրանից հետո ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մարտի 1-ի
թիվ 40-Ն որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/11
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կանոնակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների և օտարերկրյա ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի (այսուհետ` ապահովագրական ընկերություններ) ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները:
2. Ապահովագրական ընկերությունը ներքին իրավական ակտերով սահմանում է իր ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ընտրության նկատմամբ սույն կանոնակարգի 2-րդ գլխում սահմանված չափանիշները մանրամասնող և դրանց գործնական կիրառումն ապահովող ընթացակարգերը, չափանիշների կիրառման մեթոդաբանությունը, աուդիտի ընդգրկման բնագավառները, ինչպես նաև սույն կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող անհրաժեշտ այլ դրույթներ: Ապահովագրական ընկերությունները կարող են սահմանել սույն կանոնակարգի 2-րդ գլխում սահմանված չափանիշներին չհակասող այլ չափանիշներ:
3. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացությունները սույն կարգի իմաստով ունեն հետևյալ նշանակությունը.
1) «ֆինանսական կազմակերպություն»` բանկ, ապահովագրական ընկերություն, ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ, վարկային կազմակերպություն,
2) «աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր»` աուդիտորական կազմակերպության աուդիտորական եզրակացությունն ստորագրող աշխատակից,
3) «աուդիտորական խումբ»` աուդիտորական կազմակերպության աշխատակիցների խումբ, որոնք անմիջականորեն ընդգրկված են ապահովագրական ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման մեջ:
ԳԼՈՒԽ 2. |
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ |
i
4. Ապահովագրական ընկերությունն ընտրում է այն աուդիտորական կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ նվազագույն չափանիշներին.
1) ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում, ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման 5 տարվա փորձի պահանջը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (Համաշխարհային հաշվապահական տեղեկագրում հրապարակված և հttp://firm-rankings.vrl-financial-news.cօm կայքում տեղադրված ցանկում ներառված ըստ եկամտաբերության` լավագույն 10 աուդիտորական կազմակերպություններ),
2) աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և փորձի ընթացքում առնվազն 5 ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական),
3) աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենա աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,
4) աուդիտորական կազմակերպության աուդիտորական խմբում ընդգրկված համապատասխան գիտելիքներ և համապատասխան որակավորում ունեցող ակտուար, որը պետք է ունենա առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ակտուարական ոլորտում: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (http://www.accountancyage.com/static/top50-this-year, http://accountants.en trepreneur.com/, http://www.vault.com/wps/portal/usa/rankings/landing?rankingId= 177®ionId=0 կայքերից որևէ մեկում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններ),
5) աուդիտորական կազմակերպությունն ապահովագրական ընկերության հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու ապահովագրական ընկերության, աուդիտորական կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը:
(4-րդ կետը փոփ. 25.06.13 թիվ 164-Ն որոշում)
5. Միևնույն պատասխանատու աուդիտորը չի կարող իրականացնել նույն ապահովագրական ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը, եթե տվյալ ֆինանսական տարվան նախորդող 3 ֆինանսական տարիներին անընդմեջ իրականացրել է տվյալ ապահովագրական ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը: