(ուժը կորցրել է 02.02.99 թիվ 45 որոշում)
i
040.0780.091298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«09» դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 780
i
ԵՐԵՎԱՆԻ ՖՈՒՉԻԿԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 16 ԵՎ 22 ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 4-ի «Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 16 և 22 վթարային բնակելի շենքերում բնակվող քաղաքացիների վերաբնակեցման մասին» թիվ 553 որոշման 6-րդ կետի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետին Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 16 և 22 վթարային բնակելի շենքերում բնակվող քաղաքացիների վերաբնակեցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից անավարտ շինարարության բնակելի տների և քաղաքացիներից բնակարանների գնման կարգը հաստատելու մասին» թիվ 15 որոշմամբ հաստատված կարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 9-ից: