Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ...

03.09.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.10.2011  -ից մինչեւ   03.09.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 16.08.12 թիվ 1032-Ն որոշում)

i

040.0167.010311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2011 թվականի N 167-Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 787-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու, ինչպես նաև կանոնադրության պատճենի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի «Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու, ինչպես նաև կանոնադրության պատճենի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 5-ի N 674 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 787-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի փետրվարի 17-ի

N 167-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրության պատճենը տրամադրելու կարգը:

2. Պետական միասնական գրանցամատյանը, որը ձևավորվում է պետական գրանցամատյաններից, տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած բոլոր իրավաբանական անձանց (բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված սուբյեկտների) և պետական հաշվառում ստացած բոլոր անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց պետական հաշվառում ստացած բոլոր առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների մասին:

3. Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները թարմացվում են յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում:

4. Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար:

5. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական և մասնակի տեղեկությունները (իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման տարին, ամիսը, օրը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, իրավաբանական անձի հիմնադիրները), ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունները տեղադրվում են պետական ռեգիստրի ինտերնետային «www.e-regisetr.am» կայքում, որտեղ «այլ ծառայություններ» պատուհանում տեղադրված է փնտրվող տեղեկությունն ստանալու մասին ուղեցույց:

6. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրության պատճենը, տրամադրվում են օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը կատարելուց հետո:

7. Պետական միասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները տրամադրվում են անվճար:

i

7.1. Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների տրամադրման մասին տեղեկանքների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

(7.1-րդ կետը լրաց. 22.09.11 թիվ 1341-Ն որոշում)

8. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը, մարդու իրավունքների պաշտպանին տրամադրվում են անվճար:

9. Պետական և տեղական մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները կարող են ստանալ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով:

10. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրվում են պարբերաբար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության խորհրդի համատեղ հրամանով սահմանված կարգով:

11. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրվում են պարբերաբար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի համատեղ հրամանով սահմանված կարգով:

12. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր (բացառությամբ սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերում նշված սուբյեկտների) իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը, մարդու իրավունքների պաշտպանին տրամադրվում են համապատասխան գրավոր հարցման առկայության դեպքում, հինգ օրվա ընթացքում` թղթային տարբերակով կամ էլեկտրոնային կրիչի վրա` առձեռն կամ փոստով, եթե իրավական ակտերով այլ կարգ սահմանված չէ:

13. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրության պատճենը ֆիզիկական և իրավաբանական անձանց, թղթային տարբերակով տրամադրվում են պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը և դիմումը պետական ռեգիստրի կենտրոնական մարմին կամ տարածքային բաժին ներկայացնելուց հետո, հինգ օրվա ընթացքում` առձեռն կամ փոստով` եթե դիմումում դրա մասին նշված է:

14. Պահանջվող տեղեկությունները կամ իրավաբանական անձի կանոնադրության պատճենն ստանալու համար դիմումում պետք է նշված լինի իրավաբանական անձի (անձանց) ճշգրիտ անվանումը և (կամ) անհատականացնող այլ տվյալներ (պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը):

15. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև պետական միասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները թղթային տարբերակով տրամադրելիս` պետական ռեգիստրը պարտադիր նշում է պետական միասնական գրանցամատյանի արդիականացման վերջին օրը, ամիսը, տարին:

16. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրության պատճենը, ֆիզիկական և իրավաբանական անձինք էլեկտրոնային եղանակով կարող են ստանալ պետական ռեգիստրի ինտերնետային «www.stateregistry.am» կայքում տեղադրված գործիքներից որևէ մեկով` պետական տուրքի վճարումը կատարելուց հետո: Պետական տուրքի վճարումը կատարելուց հետո պետական ռեգիստրն առցանց ռեժիմով ստուգում է պետական տուրքի վճարման հավաստիացումը, որից հետո տեղեկություն փնտրողը հնարավորություն է ստանում էկրանին բացված ցուցումներին համապատասխան գործողություններ կատարելուց հետո էկրանին ստանալ անհրաժեշտ տեղեկատվության պատկերը, որը կարող է տպագրել, փոխանցել կամ իր ընտրությամբ օրենքին չհակասող ցանկացած այլ ձևով օգտագործել:

17. Սույն կարգի 12-րդ կետում նշված սուբյեկտներն էլեկտրոնային եղանակով պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկություններն էլեկտրոնային եղանակով պարբերաբար ստանալու համար գրավոր դիմում են ներկայացնում պետական ռեգիստրի ղեկավարին, ինչի արդյունքում դիմումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դիմող մարմնին տրամադրվում են համապատասխան քանակի օգտագործողի թույլտվություններ (ծածկանուն, գաղտնաբառ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում համապատասխան համակարգչի վրա տեղակայվում է անվտանգության թվային սերտիֆիկատ), որից հետո սահմանված կարգով օգտվում են պետական ռեգիստրի ինտերնետային «www.e-regisetr.am» կայքից:

18. Պետական գրանցում կամ պետական հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց պետական հաշվառում ստացած առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների մասին տեղեկությունները տրամադրվում են օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը կատարելուց հետո:

19. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց պետական հաշվառում ստացած առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրության պատճենները չեն տրամադրվում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.2011
N 167-Ն
Որոշում