040.0142.280211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 2011 թվականի N 142-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 20-ի
i
«Ոստիկանության ծառայողների պաշտոնների խմբերի և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերի համապատասխանությունը սահմանելու մասին» N 254-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի փետրվարի 17-ի
N 142-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի մարտի 20-ի
N 254-Ն որոշման
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻՆ
.____________________________________________________________________.
|Ոստիկանության ծառայողների պաշտոնների|Քաղաքացիական հատուկ ծառայության|
| խմբերը | պաշտոնների խմբերը |
|____________________________________|_______________________________|
|Ոստիկանության բարձրագույն պաշտոններ | |
|____________________________________|_______________________________|
|Ոստիկանության գլխավոր պաշտոններ |Քաղաքացիական հատուկ ծառայության|
| |գլխավոր խմբի առաջին, երկրորդ |
| |ենթախմբի պաշտոններ |
|____________________________________|_______________________________|
|Ոստիկանության ավագ պաշտոններ |Քաղաքացիական հատուկ ծառայության|
| |գլխավոր խմբի երրորդ ենթախմբի |
| |պաշտոններ |
|____________________________________|_______________________________|
|Ոստիկանության միջին պաշտոններ |Քաղաքացիական հատուկ ծառայության|
| |առաջատար պաշտոններ |
|____________________________________|_______________________________|
|Ոստիկանության կրտսեր պաշտոններ |Քաղաքացիական հատուկ ծառայության|
| |կրտսեր պաշտոններ |
.____________________________________________________________________.
«: