Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11 ...

 

 

050.0341.100211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        02            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011069

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2010 թվականի թիվ 341-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իբ» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 250-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 16-ի թիվ 40 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 71-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Հավելված 1-ում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումները.

1) Հավելվածի 37-րդ կետում`

i

ա. 4)-րդ ենթակետը «սահմանաչափերը» բառից հետո լրացնել «այդ թվում` ըստ այն երկրների, որոնց կամ որոնց ռեզիդենտների հետ բանկը գործառնություններ է իրականացնում,» բառերով,

բ. 12)-րդ ենթակետը «ժամկետի» բառից հետո լրացնել «այն երկրների, որոնց կամ որոնց ռեզիդենտների հետ բանկը գործառնություններ է իրականացնում,» բառերով:

2) Հավելվածի 47-րդ կետի 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«15) բանկի անունից փոխառության գործարքներ կնքելու իրավասություն ունեցող աշխատակիցների համար առանց համապատասխան ղեկավարի վավերացման կնքվող գործարքի (կամ գործարքների) թույլատրելի առավելագույն չափերը/սահմանաչափերը,»:

3) Հավելվածի 47-րդ կետը լրացնել նոր 19-22 ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«19) ներգրավվող և տրամադրվող միջոցների դիվերսիֆիկացման մոտեցումները` ըստ առանձին արժույթների,

20) իրացվելիության ռիսկը նվազեցնելու նպատակով գրավի գների զգայունության ընթացիկ վերլուծություն իրականացնելու պահանջ,

21) պարբերաբար իրացվելիության ռիսկի սթրես-թեստեր իրականացնելու պահանջ` կարճաժամկետ և տևական, բանկին հատուկ և լայն շուկայական սթրեսային սցենարների գծով: Թեստավորման հաճախականությունը պետք է համահունչ լինի բանկի ակտիվների կառուցվածքին և իրացվելիության ռիսկերին ենթարկվածությանը,

22) իրացվելիության ճգնաժամի (չնախատեսված իրավիճակների) պայմաններում գործողությունների ծրագրի առկայության և այն պարբերաբար վերանայելու պահանջ` ներառյալ արտակարգ իրավիճակներում ֆինանսավորման ծրագրի առկայության պահանջ:»:

4) Հավելվածը լրացնել Գլուխ VIII-ով` հետևյալ բովանդակությամբ.

 

i

«ԳԼՈՒԽ VIII. Արտարժութային ռիսկի կառավարում

 

145. Բանկի ներքին հսկողության համակարգը նկարագրող ներքին իրավական ակտերը արտարժութային ռիսկի կառավարման առումով նվազագույնը ներառում են.

1) բանկի խորհրդի կողմից արտարժութային ռիսկի կառավարման քաղաքականությունների և գործընթացների հաստատման կարգը,

2) գործադիր մարմնի կողմից բանկի գործունեության բնույթով ու ծավալներով պայմանավորված արտարժութային ռիսկի կառավարման արդյունավետության, արտարժութային ռիսկը սահմանափակելու համար անհրաժեշտ քաղաքականությունների և գործընթացների ներդրման, ինչպես նաև արտարժութային ռիսկը գնահատելու և կառավարելու համար անհրաժեշտ ռեսուրսների (համապատասխան մասնագիտացում ունեցող աշխատակիցներ, տվյալների բազաներ, տվյալների մշակման համակարգեր և այլն) առկայության գնահատման կարգը,

3) բանկի կողմից իրականացվող գործառնությունների բնույթին ու բարդությանը համապատասխանող հստակ սահմանված արտարժութային ռիսկի կառավարման քաղաքականությունը և գործընթացները, որոնք պետք է ուղղված լինեն ինչպես բանկի ընդհանուր արտարժութային ռիսկի կառավարմանը, այնպես էլ կոնկրետ գործիքների կամ որոշակի հաճախորդների գծով արտարժութային ռիսկի կառավարմանը,

4) նոր գործիքների ներդրման կամ նոր գործառնությունների իրականացման հետ կապված արտարժութային ռիսկի բացահայտմանը և այդ ռիսկը կառավարելու համար համապատասխան գործընթացների ներդրմանը վերաբերող դրույթները: Արտարժութային ռիսկերի կառավարման/հեջավորման գործիքակազմը պետք է նախապես` մինչև նոր գործիքների ներդրումը, հաստատվի բանկի խորհրդի կամ համապատասխան կոմիտեի կողմից,

5) բանկի արտարժութային ռիսկի չափման համակարգերի նկարագրությունը, այդ թվում` արտարժութային ռիսկի առաջացման բոլոր հիմնական աղբյուրները և արտարժույթի փոխարժեքի տատանումների ազդեցության գնահատումը բանկի կողմից իրականացվող գործառնությունների, ինչպես նաև բանկի գործունեության արդյունքների վրա: Ռիսկի գնահատման համակարգի հիմքում ընկած ենթադրությունները պետք է պարզ և հասկանալի լինեն ռիսկի կառավարիչների և բանկի ղեկավարության համար,

6) բանկի ներքին քաղաքականություններին համապատասխան ռիսկի ընդունելի մակարդակ ապահովող, խորհրդի կողմից սահմանված և կիրառվող գործառնական սահմանաչափերի նկարագրությունը,

7) ենթադրելով սթրեսային շուկայական պայմաններ (երբ չեն արդարանում արտարժութային ռիսկի հետ կապված հիմնական կանխատեսումները)` հնարավոր կորստի մեծության գնահատման մեթոդաբանությունը, սթրես-թեստերի իրականացման համար պատասխանատու ստորաբաժանման գործառույթները: Սթրես-թեստերի նկարագրությունը և իրականացման պարբերականությունը (մասնավորապես այն ակտիվների գծով, որոնք ապահովված չեն միևնույն արժույթով արտահայտված միջոցներով կամ վարկառուի եկամուտները կամ ֆինանսական հոսքերը այլ արժույթով են), ինչպես նաև սթրես-թեստավորման արդյունքների օգտագործման կարգը արտարժութային ռիսկի կառավարման քաղաքականությունների և սահմանաչափերի վերանայման ընթացքում,

8) արտարժութային ռիսկը մոնիթորինգի ենթարկելու համապատասխան տեղեկատվական համակարգի նկարագրությունը, կառավարչական տեղեկատվության համակարգի (management information system, MIS), տեղեկատվական հոսքերի նկարագրությունը, համապատասխան քաղաքականությունը և պատասխանատուները: Բանկի այլ ստորաբաժանումներից անկախ, հստակ սահմանված պարտականություններով օժտված ռիսկերի կառավարման մարմնի կողմից ուղղակիորեն գործադիր մարմնին և բանկի խորհրդին կապիտալի և/կամ շահույթի մեծության վրա արտարժութային ռիսկի ազդեցությունը բացահայտող հաշվետվությունների ներկայացման կարգն ու ժամկետները,

9) արտարժութային ռիսկի կառավարման գործընթացի ներքին հսկողության համակարգի նկարագրությունը և այդ համակարգի համապատասխանության ու արդյունավետության գնահատման պարբերականությունը, ներքին հսկողության գործընթացների գնահատման համար պատասխանատու անձանց կամ ստորաբաժանման պարտականությունները և լիազորությունները:»:

i

5) Հավելվածի 55-րդ կետը լրացնել 5-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«5) աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների աշխատանքը բնականոն կերպով ապահովելու ընթացակարգերը, այդ թվում`

ա. բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների տեղադրման և սպասարկման հետ առնչվող ռիսկերի (նմանատիպ ռիսկեր կարող են լինել լիցքավորման ժամկետների խախտումը, կապի խափանումը, գործարքը հավաստող թղթի վերջանալը, թղթադրամի մնացորդի վերաբերյալ բանկի համապատասխան իրավասու մարմիններին տեղեկացնելու ընթացակարգերը (պարբերականությունը, առավելագույն ժամկետները), անսարքություն, անսարքության հետևանքով հաճախորդների շահերի ոտնահարում և այլն) կառավարման և զսպման մեխանիզմները,

բ. բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների լիցքավորման չափանիշները (նախկինում կատարված գործարքների մոնիթորինգի արդյունքները, աշխատավարձերի վճարման օրերը, առաջիկա ոչ աշխատանքային և տոնական օրերի համար կանխիկ դրամի պահանջարկը և այլ հանգամանքներ),

գ. բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների ընթացիկ աշխատանքի ժամանակ տեխնիկական խնդիրների (թղթադրամը «կուլ տալու», վճարային քարտը հետ չվերադարձնելու և այլն) վերացման ընթացակարգերը,

դ. բանկոմատներում մնացած քարտերը քարտապաններին վերադարձնելու (տեղեկացնելը, տրամադրելու առավելագույն ժամկետները և այլն) ընթացակարգերը,

ե. բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների աշխատանքի դադարեցման դեպքերը և առավելագույն ժամկետները,

զ. ինքնասպասարկման սարքավորումների ընթացիկ աշխատանքային վիճակի մոնիթորինգի իրականացման ընթացակարգերը:»:

6) Հավելվածը լրացնել նոր գլուխ IX -ով` հետևյալ բովանդակությամբ.

 

i

«ԳԼՈՒԽ IX. ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

146. Գործարար վարվելակերպի գծով բանկում պատշաճ գործընթացներ ապահովելը նպատակ ունի ապահովել բանկի հաճախորդների (սպառողների) շահերի պաշտպանության բավարար մակարդակ:

147. Բանկում գործարար վարվելակերպի և սպառողների շահերի պաշտպանության ոլորտում պատշաճ գործընթացների ապահովումն ու պահպանումը հանդիսանում է ներքին հսկողության արդյունավետ համակարգի կարևորագույն տարրերից մեկը:

148. Գործարար վարվելակերպի և սպառողների շահերի պաշտպանության առումով բանկի ներքին հսկողության համակարգը նվազագույնը ներառում է.

1) Բանկի կողմից մատուցվող ծառայությունները, դրանց մատուցման քաղաքականությունը նկարագրող ներքին իրավական ակտերի առումով`

ա. մատուցվող յուրաքանչյուր ծառայության մանրամասն նկարագրությունը, այդ թվում`

աբ. մատուցման պայմանները (կանոնները), ծառայությունների պայմանագրերի օրինակելի ձևերը,

ագ. մատուցվող ծառայությունների սակագները (այդ թվում` միջնորդավճարներն ու այլ վճարները, դրանց ցանկը), դրանք փոփոխելու պայմաններն ու կարգը,

ադ. ծառայություններ մատուցելու համար սպառողներից պահանջվող փաստաթղթերի ցանկը (տեղեկությունները).

բ. մատուցվող ծառայությունների սակագների (այդ թվում` միջնորդավճարների ու այլ վճարների) սահմանման գործընթացը նկարագրող ընթացակարգերը.

գ. հիմնական ծառայությունների հետ լրացուցիչ ծառայություններ մատուցելու քաղաքականությունը.

դ. հաճախորդի համար բանկի կողմից մատուցվող ծառայության հասանելիությունը սահմանափակող բոլոր պայմանները.

ե. բանկի կողմից գործարքները մերժելու (ծառայությունը մատուցելուց հրաժարվելու) չափանիշները և ընթացակարգերը.

զ. ծառայություն մատուցելու ընթացքում թույլ տրված սխալները շտկելու ընթացակարգերը.

է. բանկի նախաձեռնությամբ ինչպես կոնկրետ հաճախորդին, այնպես էլ ընդհանրապես բանկի կողմից ծառայությունների մատուցումը ընդհատելու ընթացակարգերը.

ը. հաճախորդի կողմից պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու դեպքում բանկի կողմից իրականացվող գործընթացները (այդ թվում նաև` տուժանքների կամ հաճախորդի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների նկարագրությունը).

թ. սահմանված ընդհանուր պայմաններից տարբերվող պայմաններով ծառայություններ մատուցելու (առավել/նվազ բարենպաստ պայմաններով պայմանագրեր կնքելու) ընթացակարգերը, այդ թվում` այն չափանիշները, որոնց հիման վրա բանկի իրավասու մարմնի կողմից կընդունվեն նմանատիպ որոշումներ:

148 կետի «ա» պարբերությամբ նախատեսված ընթացակարգերը նկարագրող իրավական ակտերի ընդունումը պարտադիր չէ, եթե տվյալ ընթացակարգը իր էությամբ կիրառելի չէ մատուցվող ծառայության նկատմամբ:

2) Շահերի բախումների կանխարգելումն ու կարգավորումը նկարագրող ներքին իրավական ակտերի առումով`

ա. բանկի, բանկի ղեկավարների և աշխատակիցների մոտ շահերի բախումների կանխարգելման միջոցները և կարգավորման ընթացակարգերը,

բ. հաճախորդների սպասարկման ընթացքում շահերի հնարավոր բախման դեպքերի բացահայտմանն ու բացառմանն ուղղված ընթացակարգերը:

3) Բողոքների քննման գործընթացները նկարագրող ներքին իրավական ակտերի առումով`

ա. հաճախորդների բողոքների ընդունման, քննարկման, դրանց արդյունքում որոշումների ընդունման, պատասխանելու, այդ գործընթացի նկատմամբ մոնիթորինգի իրականացման ընթացակարգերը,

բ. հաճախորդների բանավոր բողոքների քննության գործընթացը, այդ գործընթացի նկատմամբ մոնիթորինգի իրականացման ընթացակարգերը:

Հաճախորդների գրավոր կամ բանավոր բողոքների ընդունման և քննման գործառույթը չի կարող իրականացվել այն աշխատակցի կողմից, ով անմիջականորեն ներգրավված է եղել հաճախորդներին ծառայությունների մատուցման գործում:

4) Բանկի կողմից տեղեկությունների հրապարակման քաղաքականությունը սահմանող ներքին իրավական ակտերի առումով`

ա. բանկի կողմից իր վերաբերյալ տեղեկությունների հրապարակման ձևերի, միջոցների, ընթացակարգերի (մամուլ, ինտերնետ, ցուցատախտակ, տեղեկատվական ամփոփագիր և այլն) նկարագրությունը,

բ. բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները հաճախորդների համար հասանելի դարձնելու ձևերի, միջոցների, ընթացակարգերի (մամուլ, ինտերնետ, ցուցատախտակ, տեղեկատվական ամփոփագիր և այլն) նկարագրությունը,

գ. բանկի կողմից գովազդի իրականացման գործընթացը նկարագրող ընթացակարգերը, գովազդային և այլ հրապարակվող նյութերը սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից գնահատելու կարգը,

դ. բանկի և բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տարբեր ձևերով, միջոցներով (մամուլ, ինտերնետ, տեղեկատվական ամփոփաթերթեր. թերթոններ, բրոշյուրներ, գրքույկներ և այլն) հրապարակվող տեղեկատվության ժամանակին թարմացումը, արժանահավատությունը և համահունչությունը ապահովող ներքին ընթացակարգերը:

5) Բանկի կողմից հաճախորդների սպասարկման քաղաքականությունը սահմանող ներքին իրավական ակտերի առումով`

ա. բանկի և հաճախորդի միջև հաղորդակցման սկզբունքները, կարգը, ձևերը,

բ. պայմանագիրը կնքելուց առաջ, պայմանագրի կնքման ընթացքում և պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության ցանկը (այդ թվում` բանավոր տեղեկատվության մասով նվազագույն տեղեկատվության ցանկը), այդ տեղեկատվության տրամադրման ձևերն ու կարգը,

գ. բանկի` հաճախորդներին սպասարկող անձնակազմի, հաճախորդներին անմիջական խորհրդատվություն տվող աշխատակիցների համապատասխան հմտությունները, որակների չափանիշներն ու վարվելակերպի նորմերը սահմանող քաղաքականությունը:

149. Բանկն ունենում է իր կողմից ծառայությունների մշակման և դրանց մատուցման գործընթացը սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից գնահատելու համապատասխան մեխանիզմներ և այդ մեխանիզմների կիրառման արդյունքում ստացված գնահատականների վերաբերյալ գործադիր մարմնին տեղեկացնելու ընթացակարգեր:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
21.12.2010
N 341-Ն
Որոշում