041.0677.031198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 1998 թվականի թիվ 677
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի ԹԻՎ 476 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 5-ի «Ճարտարապետ, ակադեմիկոս Ա. Թամանյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացման մասին» թիվ 476 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչությանը` մեկամսյա ժամկետում կառավարական թիվ 3 տան առաջին հարկի աջ հատվածը սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տնօրինությանը` ճարտարապետ, ակադեմիկոս Ա. Թամանյանի թանգարան ստեղծելու նպատակով».
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`3-րդ կետով.
i
«3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` վերանորոգել կառավարական թիվ 3 տան վերջին հարկի կենտրոնական մասն ու այն հանձնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` դրա գերատեսչական արխիվային նյութերը պահպանելու համար»:
i
Այդ կապակցությամբ որոշման 3-րդ և 4-րդ կետերը համապատասխանաբար համարել 4-րդ և 5-րդ կետեր: