Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ԵՎ «Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ԵՎ «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂ ...

 

 

       Համաձայնեցված է                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ          ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

    ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

__________________ Վ. Գաբրիելյան __________________ Գ. Խաչատրյան

 

    30 դեկտեմբերի 2010 թ.             15 դեկտեմբերի 2010 թ. N 27

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ԵՎ «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ՆԵՐԱՌՅԱԼ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿՐԿՆԱՊԱՏԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածին համապատասխան` հարկ վճարողը նշված հոդվածով նախատեսված տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից խախտման (կրկնական) փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված է, որ նույն հոդվածով նախատեսված տուգանքը կրկնապատկվում է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո երկամսյա ժամկետում չմուծելու դեպքում:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84 հոդվածի 1-ին մասի համաձայն եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը: Uակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի հիմնարկում կամ կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ այդ կազմակերպությունում կամ հիմնարկում սահմանված կանոններով դադարեցվում են համապատասխան գործառնությունները:

Վերոնշյալ դրույթների կիրառման հետ կապված` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87 հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ`

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների գումարները մինչև օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներառյալ վճարելու դեպքերում տուգանքի գումարի կրկնապատկման դրույթը կիրառելի չէ` պատասխանատվության միջոցի կիրառման համար հիմք համարվող իրավախախտման փաստի բացակայության հիմնավորմամբ (պարտականությունը բովանդակային առումով կատարված է):

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.12.2010
N 27
Պաշտոնական պարզաբանում