Սեղմել Esc փակելու համար:
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱ ...

 

 

010.0229.291210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ կետով`

«6.1) հաստատում է սույն օրենքով նախատեսված մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները.»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Փորձաքննությունն իրականացնում են լիազորված պետական մարմնի կողմից հավատարմագրված մասնագետները:

Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

29 դեկտեմբերի 2010 թվականի

ՀՕ-229-Ն

 

 

pin
ՀՀ 08.12.2010
N ՀՕ-229-Ն օրենք