Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.08.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1999  -ից մինչեւ   28.08.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 28.08.00 թիվ 519 որոշում)

i

040.0757.301198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 1998 թվականի թիվ 757

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ելնելով Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի զարգացման հրամայականից և կարևորելով արժեթղթերի շուկայում պետական կարգավորումն ու վերահսկումը բարելավելու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչություն պետական կառավարման հանրապետական մարմնի գերատեսչության կարգավիճակով, այն հանձնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկման լիազորված պետական մարմնի «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությանը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության կանոնադրության և կառուցվածքի վերաբերյալ.

բ) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ նախարարության կանոնադրությունում սույն որոշումից բխող փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ.

գ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությանը վարչական շենք, գույք, կապ և տրանսպորտային միջոցներ հատկացնելու վերաբերյալ.

դ) Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով գործադիր իշխանության մարմինների համար ընդհանուր միջոցների հաշվին:

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 3-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորումն ու վերահսկումն իրականացնող պետական լիազորված մարմնի մասին» թիվ 559 որոշումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.11.1998
N 757
Որոշում