Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ», «ՀԱՅԱԳՐՈԲԱՆԿ» ԵՎ «ԶԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ», «ՀԱՅԱԳՐՈԲԱՆԿ» ԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱ ...

 

 

040.0715.171198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 1998 թվականի թիվ 715

 

i

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ», «ՀԱՅԱԳՐՈԲԱՆԿ» ԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մասնավորեցնել «Հայէկոնոմբանկ», «Հայագրոբանկ» և «Զարգացման հայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերությունների պետական բաժնետոմսերի ֆոնդային բորսայում վաճառքի միջոցով:

2. Մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանել դրանց անվանական արժեքի չափով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ելնելով սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերով սահմանված չափանիշներից, իրականացնել ֆոնդային բորսայի ու բրոքերային գործունեություն իրականացնող անձի ընտրություն և կնքել համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ բաժնետոմսերի վաճառքի համար ֆոնդային բորսայի ընտրությունը կատարվում է ելնելով հետևյալ չափանիշներից`

ա) ցուցակում (լիստինգ) անցած ընկերությունների բաժնետոմսերի վաճառքն իրականացվում է այդ բաժնետոմսերի ցուցակում անցկացրած` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող համապատասխան ֆոնդային բորսայում` այդ բորսայի առևտրի կանոններին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակում չանցած բաժնետոմսերի վաճառքի համար ֆոնդային բորսաների ընտրությունը կատարվում է ըստ վերջին հաշվետու ժամանակահատվածում արժեթղթերի միջին շրջանառության ծավալների նվազեցման հաջորդականության (ընտրվում է վերջին հաշվետու ժամանակահատվածում արժեթղթերի միջին շրջանառության առավել բարձր մակարդակ ունեցող բորսան, իսկ տվյալ բորսայում վաճառքի անհնարինության կամ պայմանագրով սահմանված ժամկետներում վաճառքը չկայացնելու դեպքում` համապատասխանաբար հաջորդը):

5. Բաժնետոմսերի վաճառքի համար բրոքերային գործունեություն իրականացնող անձի ընտրության նպատակով սահմանվում են հետևյալ չափանիշները`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիայի առկայությունը.

բ) ֆոնդային բորսայի անդամ լինելը (տեղ ունենալը).

գ) բրոքերային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց տնօրենների համար (ինչպես նաև անկախ ինվեստիցիոն բրոքերի համար) առաջին կարգի որակավորման հավաստագրի (սերտիֆիկատ) առկայությունը.

դ) բրոքերի կողմից վերջին երկու տարում և վերջին հաշվետու ժամանակահատվածում իրականացված գործառնությունների ծավալը.

ե) բաժնետոմսերի իրացման համար բրոքերի կողմից սահմանված կոմիսիոն վճարի նվազագույն չափը:

6. Բաժնետոմսերն անվանական արժեքից ավելի բարձր գնով վաճառելու դեպքում բաժնետոմսերի անվանական արժեքից ավելի վճարված գումարի մինչև 30 տոկոսը փոխանցվում է ընտրված անձին, իսկ առնվազն 70 տոկոսը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

7. Մասնավորեցվող բաժնետոմսերի դիմաց վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության արժույթով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998թ. նոյեմբերի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.1998
N 715
Որոշում