Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0703.111198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 նոյեմբերի 1998 թվականի թիվ 703

 

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել բաժնետիրական ընկերությունները` համաձայն հավելվածի:

2. Բաժնետիրական ընկերությունները լուծարման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծել լուծարքային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

3. Բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` գույքն ի տնօրինություն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այն մասնավորեցնելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 11-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 11-ի թիվ 703 որոշման

 

ՑԱՆԿ

լուծարման ենթակա բաժնետիրական

ընկերությունների

 

Թալինի «Արտին» ՓԲԸ

Նոյեմբերյանի «Ելակ» ՓԲԸ

i

Վանաձորի «Քվանտ» ՓԲԸ

«Հրազդանի հացի գործարան» ՊՓԲԸ

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 11-ի թիվ 703 որոշման

 

ԿԱԶՄ

i

բաժնետիրական ընկերությունների

լուծարքային հանձնաժողովի

 

   Ա. Մարկոսյան        - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ

                         (հանձնաժողովի նախագահ)

 

   Մ. Միքայելյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին

                         տեղակալ

 

   Գ. Խաչատրյան        - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

   Ա. Հայրապետյան      - ՀՀ փոստի և  հեռահաղորդակցության նախարարի

                         տեղակալ

 

   Ռ. Սարգսյան         - Սյունիքի մարզպետարանի վարչության պետ

 

   Կ. Արեյան           - Երևանի  քաղաքապետի տեղակալ

 

   Հ. Դավթյան          - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                         իրավաբանական գլխավոր վարչության պետ

 

   Ա. Պետրոսյան        - Լոռու մարզպետարանի վարչության պետ

 

(կազմը փոփ. 26.08.00 թիվ 516 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.11.1998
N 703
Որոշում