Սեղմել Esc փակելու համար:
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

17.11.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.11.1998  -ից մինչեւ   17.11.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 17.11.01 թիվ 1111 որոշում)

i

040.0701.111198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 նոյեմբերի 1998 թվականի թիվ 701

 

i

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով առաջարկել աղետի գոտու վերականգնման մասնակից երկրների կառավարություններին, հասարակական և այլ կազմակերպություններին, սփյուռքի հայկական համայնքներին, անհատ բարեգործներին աղետի գոտում իրենց գործունեությունը ծավալել նշված ծրագրի շրջանակներում:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններին` ձեռնարկել համապատասխան միջոցներ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրի իրականացման համար:

4. Սահմանել, որ աղետի գոտու վերականգնման մասնակիցներ են համարվում միայն աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրով նախատեսված աշխատանքներ իրականացնողները:

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի մարզպետներին մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան ծրագրերում նախատեսել աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրի իրականացումը և ապահովել վերահսկողությունը նշված ծրագրի իրականացման նկատմամբ:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան ծրագիրը կազմելիս կապիտալ ներդրումների ուղղություններում առաջնային համարել աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագիրը:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Համաշխարհային բանկի համայնքային զարգացման վարկային ծրագրի շրջանակներում աղետի գոտու վերականգնման ռազմավարության սկզբունքների մշտական արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել լրացուցիչ առաջարկություն.

բ) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Համաշխարհային բանկի հետ աղետի գոտու վերականգնմանն ուղղված առանձին վարկային ծրագրի ձևավորման համար:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 11-ից:

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ

ԾՐԱԳԻՐ

 

I. Ներածություն

 

1998թ-ի դեկտեմբերի 7-ի տարերային աղետն ընդգրկեց հանրապետության տարածքի շուրջ 40 տոկոսը մոտ 1 մլն. բնակչությամբ: Ամբողջովին կամ մասամբ ավերվեցին 406 բնակավայր: Ավելի քան 530 հազ. մարդ մնաց անօթևան: Փլատակների տակից դուրս բերվեցին 40 հազ. մարդ, որոնցից 25 հազ. մահացած:

Լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ (82 հազ. աշխատատեղով) կամ հանրապետական արդյունաբերական պոտենցիալի շուրջ 25 տոկոսը:

Երկրաշարժի հետևանքով հանրապետության քաղաքներում և շրջաններում վնասվեց 8,9 մլն. քառ.մ ընդհանուր մակերեսով բնակտարածություն, այդ թվում 4,3 մլն. քմ պետական և, 4,6 մլն. քմ անհատական: Քանդվեցին կամ վթարային վիճակում հայտնվեցին 150,2 հազ. աշակերտական տեղով հանրակրթական դպրոցներ, 47,5 հազ. տեղով մանկական նախադպրոցական հիմնարկներ, առողջապահական 416 օբյեկտներ:

Ըստ մարզերի և խոշոր բնակավայրերի երկրաշարժի հետևանքով վնասված բնակֆոնդը, դպրոցները և առողջապահական օբյեկտներն ունեն հետևյալ տեսքը.

 

._________________________________________________________________________.

|Մարզ, բնակավայր  |  Բնակ.ֆոնդ|Հանրակրթ. |    Հիվանդանոց- | Պոլիկլինի-    |

|                 |  (հազ. քմ)|դպրոցներ  |    ներ (մահճ.) | կաներ         |

|                 |           |(աշ. տեղ) |                | (հաճ/հերթ)    |

|_________________|___________|__________|________________|_______________|

|       1         |      2    |      3   |           4    |       5       |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Ընդամենը` աղետի  |  8906,3   |  150172  |      5795      |   14880       |

|գոտի             |           |          |                |               |

|_________________|___________|__________|________________|_______________|

|այդ թվում`       |           |          |                |               |

|ըստ մարզերի      |           |          |                |               |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Շիրակի մարզ      |  3677,0   |  64012   |      3235      |   6630        |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Ք. Գյումրի       |  2193,4   |  33900   |      2160      |   4500        |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Ք. Արթիկ         |  141,3    |  47,60   |      370       |   500         |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Ամասիայի         |           |          |                |               |

|տարածաշրջան      |  175,2    |  2300    |      130       |    -          |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Անիի             |           |          |                |               |

|տարածաշրջան      |  180,0    |  4600    |       -        |    -          |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Արթիկի           |           |          |                |               |

|տարածաշրջան      |  124,4    |  4370    |       -        |    -          |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Ախուրյանի        |           |          |                |               |

|տարածաշրջան      |  618,3    |  9432    |      572       |   1480        |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Աշոցքի           |           |          |                |               |

|տարածաշրջան      |  128,6    |  4650    |       -        |   100         |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Լոռվա մարզ       |  3953,4   |  61680   |      2860      |   6370        |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Ք. Վանաձոր       |  1993,5   |  23400   |      1730      |   2500        |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Ք. Ալավերդի      |  31,4     |  4320    |       -        |    -          |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Ք. Սպիտակ        |  281,9    |  7320    |      250       |   500         |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Ք. Ստեփանավան    |  306,6    |  3800    |      380       |   850         |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Գուգարքի         |           |          |                |               |

|տարածաշրջան      |  312,0    |  3520    |      250       |   150         |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Տաշիրի           |           |          |                |               |

|տարածաշրջան      |  155,9    |  4500    |      250       |   50          |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Սպիտակի          |           |          |                |               |

|տարածաշրջան      |  353,6    |  8440    |       -        |   770         |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Ստեփանավանի      |           |          |                |               |

|տարածաշրջան      |  200,1    |  5180    |       -        |   1500        |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Թումանյանի       |           |          |                |               |

|տարածաշրջան      |  318,4    |  1200    |       -        |   50          |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Տավուշի մարզ     |  832,9    |  13010   |       -        |   420         |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Ք. Իջևան         |  116,6    |  630     |       -        |    -          |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Ք. Դիլիջան       |  267,8    |  4980    |       -        |    -          |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Իջևանի           |           |          |                |               |

|տարածաշրջան      |  346,9    |  510     |       -        |   60          |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Նոյեմբերյանի     |           |          |                |               |

|տարածաշրջան      |  76,5     |  3320    |       -        |   360         |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Տավուշի          |           |          |                |               |

|տարածաշրջան      |  25,1     |  3570    |       -        |    -          |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Արագածոտնի       |           |          |                |               |

|մարզ             |  442,8    |  11470   |       -        |   1460        |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Ք. Ապարան        |  17,8     |    -     |       -        |    -          |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Ք. Թալին         |  63,9     |    -     |       -        |    -          |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Ապարանի          |           |          |                |               |

|տարածաշրջան      |  35,0     |    1960  |       -        |    -          |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Արագածնի         |           |          |                |               |

|տարածաշրջան      |  212,4    |    3470  |       -        |   900         |

|_________________|___________|__________|________________|_______________|

|Թալինի           |           |          |                |               |

|տարածաշրջան      |  113,7    |    6040  |       -        |   560         |

._________________________________________________________________________.

 

Զգալի վնաս հասցվեց ագրոարդյունաբերական համալիրին: Քանդվեցին կամ խիստ տուժեցին վերամշակող արդյունաբերության ավելի քան 80 ձեռնարկություններ, 4 թռչնաֆաբրիկաներ և գյուղատնտեսական նշանակության այլ օբյեկտներ:

Շարքից դուրս եկավ շինարարական ինդուստրիայի բազայի զգալի մասը: Աղետից վթարվեցին կամ քանդվեցին նաև առևտրի, հանրային, սննդի, կապի, տրանսպորտի, կոմունալ տնտեսության և այլ նշանակության մեծաքանակ օբյեկտներ:

Նմանատիպ մասշտաբի երկրաշարժի հետևանքների վերացման փորձը ցույց է տվել, որ միայն աղետն ապրած երկրի ուժերով ու միջոցներով այն իրականացնել փաստորեն հնարավոր չէ:

Հայաստանում տեղի ունեցած կործանարար երկրաշարժի արհավիրքների վերացման և տուժածներին օգնություն ցույց տալու գործին իրենց մասնակցությունը բերեցին արտասահմանյան գրեթե բոլոր երկրների կառավարությունները, կազմակերպությունները, աշխարհասփյուռ հայությունը, անհատ բարեգործները, հասարակական միությունները:

Նյութական և դրամական օգնության հետ մեկտեղ արտասահմանյան երկրներն աղետի գոտում իրականացրել են զգալի ծավալների շինարարական աշխատանքներ:

 

II. Ներկա իրավիճակի վերլուծություն

 

Երկրաշարժի հետևանքները վերացնելու համար նախկին Խորհրդային Միության իշխանությունների կողմից ընդունվեցին մի շարք որոշումներ, որոնցով նախատեսվում էր միութենական հանրապետությունների, նախարարությունների, գերատեսչությունների ուժերով 1989 - 1990 թթ. վերականգնել աղետի գոտին:

Չնայած կատարած մեծ ծավալի աշխատանքներին և համաշխարհային հանրության աջակցությանը, աղետի գոտու վերականգնման ծրագիրը տարբեր պատճառներով չիրականացավ: 1991թ. սկսած վերականգնման աշխատանքների իրականացման ամբողջ ծանրությունը փաստորեն ընկավ Հայաստանի Հանրապետության վրա: Բնակֆոնդի դիմաց ոչ համամասնորեն է նվազել պետական պարտավորություններն աղետի գոտում իրականացվելիք բնակարանային շինարարության ծավալների առումով:

Հատկապես ծանր է իրավիճակը Գյումրի, Սպիտակ, ինչպես նաև Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում, Սպիտակի և Ախուրյանի տարածաշրջանների գյուղական բնակավայրերում: Շարունակվում է համեմատաբար փոքր վնասվածություն ունեցող օբյեկտների շահագործումը, որոշակի վերանորոգման աշխատանքների միջոցով երկարացվել է ժամանակավոր կացարանների և կառույցների ծառայության ժամկետները, դպրոցներում կազմակերպվել են երկհերթ-եռհերթ ուսուցում, խտացման եղանակով մեծացվել են առողջապահական օբյեկտների հզորությունները, ժամանակավորապես դադարեցվել են նախադպրոցական հիմնարկների վերականգնման աշխատանքները:

 

III. Ծրագրի իրականացման սկզբունքները

 

Երկրաշարժից 10 տարի անց աղետի գոտու վերականգնման գործընթացի արդյունքում ստեղծված իրավիճակը, հանրապետությունում իրականացվող բարեփոխումները նոր խնդիրներ են առաջադրել աղետի գոտու վերականգնման քաղաքականության ճշգրտման անհրաժեշտության առումով:

Պետական ուղղակի միջամտությամբ և ռեսուրսներով առաջնային են դարձել ռեգիոնի բնակարանային և սոցիալական ոլորտի խնդիրների լուծումը: Անհրաժեշտություն է առաջացել նաև տարբերակված մոտեցումներ ցուցաբերել աղետի գոտու քաղաքային և գյուղական բնակավայրերի նկատմամբ:

Երկրաշարժից հետո անցած տարիների ընթացքում աղետի գոտու ժողովրդագրական փոփոխությունները ևս նոր հարցադրումներ են առաջադրել քանդված կամ վթարված դպրոցների, առողջապահական օբյեկտների նախկին ծավալներով կառուցման նպատակահարմարության առումով:

10 տարիների ընթացքում տեղի է ունեցել նաև չամրացված վթարային շենքերի ու շինությունների վթարայնության աստիճանի (գնահատականի) փոփոխություններ:

Նկատի ունենալով, որ համաձայն «Պետական, հանրային և համայնքային, բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 1994թ. օգոստոսի 19-ի թիվ 386 որոշմամբ հաստատված կարգի I, II և III աստիճանի վթարայնություն ունեցող բնակելի տները ենթակա են սեփականաշնորհման, (ընդ որում III աստիճանի վնասվածություն ունեցող պետական բնակելի տների ամրացման աշխատանքները նախատեսվում է կատարել պետական միջոցների հաշվին), խնդիր է ծագում պետական պարտավորությունները վերանայել ու ձևավորել միայն ամրացվող (III կարգի վթարայնություն ունեցող) շենքերի վերականգնման և քանդված և քանդման ենթակա (IY կարգի) շենքերի դիմաց նոր բնակարանների կառուցման առումով:

Վերոհիշյալ և մի շարք այլ խնդիրներն անհրաժեշտություն են առաջացրել վերանայելու աղետի գոտու վերականգնման և շինարարական աշխատանքների 1994թ. հաստատված համալիր ծրագիրը:

Նոր ծրագրով նախատեսվում է անօթևան մնացած քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորության ձևավորման հետևյալ հիմնական սկզբունքները`

բնակարանով ապահովել.

- օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառման կանգնած երկրաշարժի հետևանքով քանդված և քանդման ենթակա բնակելի տների անօթևան բնակիչներին,

- պետական, հանրային և համայնքային սեփականություն հանդիսացող III աստիճանի վթարայնություն ունեցող, չշահագործվող բնակելի տների անօթևան բնակիչներին:

Հաշվի առնելով գյուղական բնակավայրերի առանձնահատկությունները նախատեսվում է գյուղի երկրաշարժի հետևանքով քանդված տների անօթևան մնացած և սահմանված կարգով հաշվառման կանգնած բնակիչների բնակարանային պայմանների բարելավումն իրականացնել պետական միջոցներով կառուցված անավարտ բնակելի տների սեփականության իրավունքով հատկացմամբ և բնակարանների կառուցման համար երկարաժամկետ վարկերի տրամադրմամբ:

Գյուղական բնակավայրերում գյուղատնտեսական նշանակության բավարար քանակությամբ (հատկացման առումով) հողերի բացակայության դեպքում քաղաքացու ցանկությամբ կարող է տրամադրվել համապատասխան հողատարածք այլ բնակավայրերի տարածքներում:

Բնակարանային ոլորտի վերականգնման առաջնահերթ ծրագրում նախատեսվում է անօթևան ընտանիքների նկատմամբ պետության ստանձնած պարտավորությունների իրականացման ապահովում, երկրաշարժի դրությամբ նրանց ունեցած վթարված բնակարանների դիմաց համապատասխան քանակի բնակարանների կառուցմամբ (ամրացմամբ), ձեռք բերմամբ և հատկացմամբ, համարժեք վարկի տրամադրմամբ, կամ բնակարանի իրական արժեքին համապատասխան պարտատոմսի տրամադրման եղանակով:

Պետության պարտավորությունները կրթական և առողջապահական ոլորտում ձևավորվում են հետևյալ հիմնական սկզբունքներով`

վերականգնել աղետի գոտու բնակավայրերի հանրակրթական դպրոցները, հիվանդանոցները և պոլիկլինիկաները, որոնք.

Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը ՀՀ կառավարությունը 1994թ. հոկտեմբերի 7 թիվ 17 որոշումով հաստատեց աղետի գոտու նոր ծրագիր: Այդ ծրագրով ճշտվեցին երկրաշարժից տուժած բնակավայրերի առանձին ոլորտների վերականգնման ենթակա ծավալները և իրականացման ժամկետները: Ծրագրի նպատակն էր վերականգնել վնասված բնակարանային ֆոնդը, ինչպես նաև կրթական, առողջապահական, հանրային սննդի, կապի, տրանսպորտի, շինինդուստրիայի, կոմունալ տնտեսության և արտադրական այլ նշանակության օբյեկտներ:

1989-1997թթ. ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին աղետի գոտում գործարկվել է 3,28 մլն քառ.մ ընդհանուր մակերեսով բնակելի տներ: Կառուցվել են 50,5 հազ. աշ. տեղով դպրոցներ, 2,6 հազ. մահճակալով հիվանդանոցներ, հերթափոխում 4,2 հազ. հաճախումով պոլիկլինիկաներ, ինչպես նաև նախադպրոցական հիմնարկներ, արտադրական և կոմունալ նշանակության օբյեկտներ:

1989-1997թթ. երկրաշարժի գոտում շահագործման հանձնված օբյեկտներն ըստ մարզերի և խոշոր բնակավայրերի ունեն հետևյալ տեսքը:

 

._____________________________________________________________________.

| Մարզ. բնակավայր  |  Բնակ.     | Հանրակրթ|   Հիվանդա- | Պոլիկլինի-   |

|                  |  ֆոնդ      | դպրոցներ|   նոցներ   | կաներ        |

|                  |  (հազ. քմ) | աշ. տեղ |   մահճ.    | (հաճ/հերթ)   |

|__________________|____________|_________|____________|______________|

|        1         |     2      |    3    |      4     |     5        |

|__________________|____________|_________|____________|______________|

| Ընդամենը`        |            |         |            |              |

| աղետի գոտի       |  3278,4    |  50522  |   2589     | 4225         |

| այդ թվում`       |            |         |            |              |

| ըստ մարզերի      |            |         |            |              |

|__________________|____________|_________|____________|______________|

| Շիրակի մարզ      |  1525,6    |  21032  |   1950     | 2875         |

|__________________|____________|_________|____________|______________|

| Ք. Գյումրի       |  852,7     |  8544   |   1318     | 2635         |

|__________________|____________|_________|____________|______________|

| Ք. Արթիկ         |  58,5      |  2728   |   270      | 50           |

|__________________|____________|_________|____________|______________|

| Ամասիայի         |            |         |            |              |

| տարածաշրջան      |  64,6      |  1085   |    -       |  -           |

|__________________|____________|_________|____________|______________|

| Անիի             |            |         |            |              |

| տարածաշրջան      |  68,3      |  931    |   110      |  -           |

|__________________|____________|_________|____________|______________|

| Արթիկի           |            |         |            |              |

| տարածաշրջան      |  142,0     |   -     |   60       |  -           |

|__________________|____________|_________|____________|______________|

| Ախուրյանի        |            |         |            |              |

| տարածաշրջան      |  233,8     |   3132  |   70       | 40           |

|__________________|____________|_________|____________|______________|

| Աշոցքի           |            |         |            |              |

| տարածաշրջան      |  105,7     |  4612   |   122      | 150          |

|__________________|____________|_________|____________|______________|

| Լոռվա մարզ       |  1300,3    |  24747  |   590      | 1300         |

|__________________|____________|_________|____________|______________|

| Ք. Վանաձոր       |  438,7     |  11696  |   110      | 650          |

|                  |            |         |            |  7           |

|__________________|____________|_________|____________|______________|

| Ք. Ալավերդի      |  17,2      |    -    |    -       |  -           |

|__________________|____________|_________|____________|______________|

| Ք. Սպիտակ        |  91,6      |  2524   |   200      | 400          |

|__________________|____________|_________|____________|______________|

| Ք. Ստեփանավան    |  90        |  2716   |   150      | 250          |

|__________________|____________|_________|____________|______________|

| Գուգարքի         |            |         |            |              |

| տարածաշրջան      |  142,9     |  782    |   60       |  -           |

|__________________|____________|_________|____________|______________|

| Տաշիրի           |            |         |            |              |

| տարածաշրջան      |  65,1      |  1292   |   -        |  -           |

|__________________|____________|_________|____________|______________|

| Սպիտակի          |            |         |            |              |

| տարածաշրջան      |  322,9     |  2877   |   70       |  -           |

|__________________|____________|_________|____________|______________|

| Ստեփանավանի      |  100,1     |   -     |   -        |  -           |

|__________________|____________|_________|____________|______________|

| Թումանյանի       |            |         |            |              |

| տարածաշրջան      |  24,8      |  2860   |   -        |  -           |

|__________________|____________|_________|____________|______________|

| Տավուշի մարզ     |  186,0     |  2036   |   49       |  50          |

|__________________|____________|_________|____________|______________|

| Ք. Իջևան         |  31,9      |  1004   |   -        |  50          |

|__________________|____________|_________|____________|______________|

| Ք. Դիլիջան       |  45,6      |   -     |   -        |   -          |

|__________________|____________|_________|____________|______________|

| Իջևանի           |            |         |            |              |

| տարածաշրջան      |  58,5      |  400    |   25       |   -          |

|__________________|____________|_________|____________|______________|

| Նոյեմբերյանի     |            |         |            |              |

| տարածաշրջան      |  31,8      |  320    |   24       |   -          |

|__________________|____________|_________|____________|______________|

| Տավուշի          |            |         |            |              |

| տարածաշրջան      |  18,2      |  312    |   -        |   -          |

|__________________|____________|_________|____________|______________|

| Արագածոտնի մարզ  |  266,5     |  2707   |   -        |   -          |

|__________________|____________|_________|____________|______________|

| Ք. Ապարան        |  9,6       |   -     |   -        |   -          |

|__________________|____________|_________|____________|______________|

| Ք. Թալին         |  12,2      |   -     |   -        |   -          |

|__________________|____________|_________|____________|______________|

| Ապարանի          |            |         |            |              |

| տարածաշրջան      |  96,0      |  392    |   -        |   -          |

|__________________|____________|_________|____________|______________|

| Արագածի          |            |         |            |              |

| տարածաշրջան      |  85,8      |  779    |   -        |   -          |

|__________________|____________|_________|____________|______________|

| Թալինի           |            |         |            |              |

| տարածաշրջան      |  62,9      |  1536   |   -        |   -          |

._____________________________________________________________________.

 

Նշված ժամանակահատվածում երկրաշարժի գոտում տարբեր ծրագրերով (ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի և այլն) իրականացվել են նաև շինարարական աշխատանքներ ուղղված այլ կատեգորիայի բնակիչների (փախստականներ, սահմանամերձ գոտու տուժած, ինչպես նաև արտոնություն ունեցող այլ կատեգորիայի քաղաքացիներ) բնակարանային կարիքների բավարարմանը: Կառուցված ընդհանուր բնակարանային ֆոնդի շուրջ 32 տոկոսն իրականացվել է բնակչության սեփական միջոցների հաշվին, որի մեջ ներառված են եղել ինչպես ուղղակիորեն երկրաշարժից տուժած, այնպես էլ այլ կատեգորիայի բնակիչներ:

Անցած ժամանակահատվածում բնակարանները բաշխվել են մինչև երկրաշարժը

- քանդվել կամ ենթակա են քանդման

- ունեն III աստիճանի վթարայնություն և չեն շահագործվում:

Բնակավայրերում նմանատիպ օբյեկտների վերականգնումը նախատեսվում է իրականացնել ելնելով երկրաշարժից վթարված ծավալներից, բայց ոչ ավել տվյալ օբյեկտների կառուցման համար սահմանված նորմատիվ պահանջներից:

Աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում չներառնված պետական միջամտություն պահանջող մյուս խնդիրները (III կարգի վթարայնություն ունեցող շահագործման տակ գտնվող օբյեկտների ամրացման, ծրագրում չընդգրկված անավարտ շինարարության օբյեկտների ավարտման, քանդման ենթակա շենքերի տարածքների մաքրման և բարեկարգման, ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման և բնակավայրերի զարգացման հետ կապված այլ խնդիրներ) նախատեսվում է իրականացնել հանրապետության կտրվածքով մշակվող նպատակային ընդհանուր այլ ծրագրերի շրջանակներում:

Ելնելով վերոհիշյալ սկզբունքներից ճշգրտվել են ելակետային բազային ցուցանիշները (տվյալները) և ձևավորվել պետական պարտավորությունները երկրաշարժից տուժած անօթևան բնակիչների նկատմամբ, համաձայն որի նախատեսվում է բնակարանով ապահովել 20605 քանդված և քանդման ենթակա, 6236 ամրացման ենթակա շահագործման տակ չգտնվող շենքերի բնակարանների ընտանիքներին:

Ըստ մարզերի և բնակավայրերի կտրվածքի պարտավորությունները նշված կատեգորիայի ընտանիքների նկատմամբ, ինչպես նաև դպրոցների և առողջապահական օբյեկտների գծով ունեն հետևյալ տեսքը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.11.1998
N 701
Որոշում