040.0661.281098
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հոկտեմբերի 1998 թ. թիվ 661
i
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԵՏԱԳԱ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարմանը համայնքների մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Փորձնական կարգով համայնքների կառավարմանը (առանց գույքի և շենքերի օտարման իրավունքի) հանձնել Հայաստանի Հանրապետության մարզերի առանձին պետական հանրակրթական հաստատություններ, համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 25.07.02 թիվ 1392-Ն որոշում)
2. Սահմանել, որ համայնքների կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատությունների գործադիր տնօրենների ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված մրցութային կարգով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` համայնքների կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումը մինչև 1998 թվականի բյուջետային տարվա ավարտը շարունակել գործող կարգով և ծավալներով:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը ավարտել պետական հանրակրթական հաստատությունների հանձնման-ընդունման աշխատանքները:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, մինչև 1998 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն համայնքների կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատությունների` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համայնքների կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումը 1999 թվականին նախատեսել փորձնական ծրագրում չընդգրկված պետական հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նորմատիվային բազայով:
i
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին`
ա) մինչև 1998 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել փորձնական ծրագրի իրականացումն ապահովող նորմատիվային փաստաթղթերի փաթեթը.
բ) փորձնական ծրագրի իրականացման արդյունքների հիման վրա մինչև 2000 թվականի հուլիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատությունները համայնքների կառավարմանը հանձնելու վերաբերյալ:
(7-րդ կետը փոփ. 14.09.99 թիվ 572 որոշում)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 23-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 661 ՈՐՈՇՄԱՆ
ՑԱՆԿ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
1. Կարբիի միջնակարգ դպրոց
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
2. Մասիսի թիվ 1 միջնակարգ դպրոց
3. Մասիսի թիվ 2 միջնակարգ դպրոց
4. Մասիսի թիվ 3 միջնակարգ դպրոց
5. Մասիսի թիվ 4 միջնակարգ դպրոց
6. Մասիսի թիվ 5 միջնակարգ դպրոց
7. Մասիսի թիվ 6 միջնակարգ դպրոց
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
8. Մեծամորի թիվ 1 միջնակարգ դպրոց
9. Մեծամորի թիվ 2 միջնակարգ դպրոց
10. Մեծամորի թիվ 3 միջնակարգ դպրոց
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
11. Արծվանիստի միջնակարգ դպրոց
12. Վերին Գետաշենի միջնակարգ դպրոց
13. Սեմյոնովկայի ութամյա դպրոց
14. Կարճաղբյուրի միջնակարգ դպրոց
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
15. Ստեփանավանի թիվ 1 միջնակարգ դպրոց
16. Ստեփանավանի թիվ 2 միջնակարգ դպրոց
17. Ստեփանավանի թիվ 3 միջնակարգ դպրոց
18. Ստեփանավանի թիվ 4 միջնակարգ դպրոց
19. Ստեփանավանի թիվ 5 միջնակարգ դպրոց
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
20. Նոր Հաճնի թիվ 1 միջնակարգ դպրոց
21. Նոր Հաճնի թիվ 2 միջնակարգ դպրոց
22. Նոր Հաճնի թիվ 3 միջնակարգ դպրոց
23. Նոր Հաճնի թիվ 4 միջնակարգ դպրոց
24. Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոց
25. Չարենցավանի թիվ 2 միջնակարգ դպրոց
26. Չարենցավանի թիվ 3 միջնակարգ դպրոց
27. Չարենցավանի թիվ 4 միջնակարգ դպրոց
28. Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոց
29. Չարենցավանի թիվ 6 միջնակարգ դպրոց
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
30. Արթիկի թիվ 1 միջնակարգ դպրոց
31. Արթիկի թիվ 2 միջնակարգ դպրոց
32. Արթիկի թիվ 3 միջնակարգ դպրոց
33. Արթիկի թիվ 4 միջնակարգ դպրոց
34. Արթիկի թիվ 5 միջնակարգ դպրոց
35. Արթիկի թիվ 6 միջնակարգ դպրոց
36. Արթիկի թիվ 7 միջնակարգ դպրոց
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
37. Գորիսի թիվ 1 միջնակարգ դպրոց
38. Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոց
39. Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոց
40. Գորիսի թիվ 4 միջնակարգ դպրոց
41. Գորիսի թիվ 5 միջնակարգ դպրոց
42. Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոց
43. Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոց
44. Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոց
45. Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոց
46. Սիսիանի թիվ 4 միջնակարգ դպրոց
47. Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոց
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
48. Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոց
49. Ջերմուկի թիվ 2 միջնակարգ դպրոց
50. Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոց
51. Ագարակաձորի միջնակարգ դպրոց
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
52. Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոց
53. Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոց
54. Դիլիջանի թիվ 3 միջնակարգ դպրոց
55. Դիլիջանի թիվ 4 միջնակարգ դպրոց
56. Դիլիջանի թիվ 5 միջնակարգ դպրոց
57. Դիլիջանի թիվ 6 միջնակարգ դպրոց
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 661 ՈՐՈՇՄԱՆ
i
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
(ուժը կորցրել է 25.07.02 թիվ 1392-Ն որոշում)