ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ
ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հիմնվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ և նպատակ ունենալով անհրաժեշտ պայմաններ ստեղծել պարգևատրման գործընթացի կազմակերպման համար, որոշում ե մ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարել եռամսյա ժամկետում`
i
ա) հաստատել Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների, նկարագրությունները և նմուշները` ըստ իր կողմից անցկացված մրցույթի արդյունքների.
բ) հաստատել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների վկայականների նմուշները.
i
գ) հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությունում, նախարարություններում և գերատեսչություններում պետական պարգևներով պարգևատրման միջնորդությունների հարուցման մասին ստացված առաջարկությունների քննարկման և ամփոփման կարգը.
i
դ) Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվություն սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
13 մայիսի 1994 թվական
ՆՀ-291