040.0660.281098
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 660
i
ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 և 14 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշմամբ սահմանված կարգի գործողությունը տարածվում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և դրանց բացակայության դեպքում` կառուցապատման նախագծերի, նոր կառուցվող քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի վրա:
(2-րդ կետը փոփ. 08.08.03 թիվ 1001-Ն, 03.03.11 թիվ 257-Ն որոշումներ)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 660
ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՐԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունն իրականացվում է սույն կարգով:
i
2. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակայնությանն իրազեկում են համայնքների ղեկավարները:
(2-րդ կետը փոփ. 16.04.09 թիվ 391-Ն, 03.03.11 թիվ 257-Ն որոշումներ)
3. Իրազեկումն իրականացվում է`
i
ա) զանգվածային լրատվության (այդ թվում` էլեկտրոնային) միջոցներով (տեղական և հանրապետական ռադիո, հեռուստատեսություն, լրագիր).
բ) ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով, հրապարակումներով տեղական ինքնակառավարման մարմինների ինտերնետային կայքերում տեղադրմամբ.
գ) հասարակական քննարկումներով:
(3-րդ կետը փոփ. 03.03.11 թիվ 257-Ն որոշում)
i
3.1. Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման առաջադրանքները ևս ենթակա են հասարակության իրազեկման` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 208-Ն որոշումներով հաստատված կարգերով:
(3.1-րդ կետը լրաց. 03.03.11 թիվ 257-Ն որոշում)
3.2. Սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծեր ունեցող տարածքներում կառուցվող օբյեկտների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բնապահպանական փորձաքննության ենթակա քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի մասին հասարակայնության իրազեկման դեպքերն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշմամբ սահմանված կարգի 13.3-րդ և 13.4-րդ կետերով:
(3.2-րդ կետը լրաց. 03.03.11 թիվ 257-Ն որոշում)
i
4. Համայնքների ղեկավարները (բացառությամբ սույն կարգի 3.2-րդ կետով սահմանված դեպքերի) իրենց համաձայնեցմանը ներկայացված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում պարտավոր են դրանց մասին իրազեկ հասարակայնությանը նշելով վերոհիշյալ փաստաթղթերին ծանոթանալու պայմանները` հրապարակման, ցուցադրման և հասարակական քննարկման տեղն ու ժամանակը:
Պարտավորության չկատարումն առաջացնում է վարչական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
(4-րդ կետը փոփ. 08.08.03 թիվ 1001-Ն, 03.03.11 թիվ 257-Ն որոշումներ)
i
5. Քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի հրապարակման և ցուցադրման ժամկետը սահմանվում է 15 օր:
(5-րդ կետը փոփ. 08.08.03 թիվ 1001-Ն որոշում)
i
6. Հասարակայնության ներկայացուցիչները սահմանված ժամկետում նորմատիվ և այլ իրավական ակտերով հիմնավորված դիտողությունները, առաջարկությունները, ինչպես նաև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի վերաբերյալ սեփական միջոցներով կատարված` անկախ փորձաքննության եզրակացությունները գրավոր ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին:
(6-րդ կետը փոփ. 03.03.11 թիվ 257-Ն որոշում)
i
7. Համայնքի ղեկավարը հասարակայնության ներկայացուցիչների (դիտողությունների և առաջարկությունների հեղինակների) մասնակցությամբ դիտողություններ ու առաջարկությունների ուսումնասիրությունից և վերլուծությունից հետո 3-օրյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում քաղաքաշինական ծրագիրը (կամ նախագիծը) համաձայնեցնելու, լրամշակման համար վերադարձնելու կամ մերժելու մասին:
(7-րդ կետը փոփ. 08.08.03 թիվ 1001-Ն, 03.03.11 թիվ 257-Ն որոշումներ)
i
7.1. Սույն կարգով սահմանված ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:
(7.1-րդ կետը լրաց. 03.03.11 թիվ 257-Ն որոշում)
7.2. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված` որոշման հետ կապված վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:
(7.2-րդ կետը լրաց. 03.03.11 թիվ 257-Ն որոշում)