Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 453-Ն ...

 

 

040.0888.200710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2010 թվականի N 888-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 453-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 453-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) որոշման N 2 հավելվածում`

i

ա. 1-ին կետի 1-ին ենթակետը «երեք տարի» բառերից հետո լրացնել «, երեխաներին` մեկ տարի» բառերով,

բ. 1-ին կետի 2-րդ ենթակետը «չորս տարի» բառերից հետո լրացնել «, երեխաներին` երկու տարի» բառերով,

գ. 4-րդ կետը «երկու տարի» բառերից հետո լրացնել «, երեխաներին` վեց ամիս - մեկ տարի» բառերով,

դ. 7-րդ կետի 3-րդ ենթակետը «մեկ տարի» բառերից հետո լրացնել «, երեխաներին` վեց ամիս» բառերով,

ե. 7-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

._________________________________________________________________________.

|5. |ԱՊՀ երկրների արտադրության լսողական    |երեք տարի                     |

|   |սարքեր                                |                              |

._________________________________________________________________________.

«,

 

զ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին ենթակետով.

._________________________________________________________________________.

|5.1|Եվրոպական արտադրության լսողական սարքեր|հինգ տարի                     |

._________________________________________________________________________.

«:

 

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել բուժատեխնիկական հանձնաժողովի կազմը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 15-ի

N 888-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի ապրիլի 12-ի

N 453-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների (այսուհետ` պարագաներ) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Հաշմանդամներին, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց պարագաները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

3. Հաշմանդամներին պարագաները (բացառությամբ ձեռնափայտի) առաջին անգամ տրամադրվում են հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան: Վերականգնողական անհատական ծրագրի կազմման կամ փոփոխման անհրաժեշտության դեպքում հաշմանդամները դիմում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին:

4. Պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշվածների և լսողական սարքերի, տրամադրվում են նաև ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող (այսուհետ` սոցիալապես անապահով) անձանց, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, մինչև 18 տարեկան երեխաներին` անձի բնակության վայրն սպասարկող բժշկական կազմակերպության կողմից տրված գրավոր եզրակացության հիման վրա:

5. Վերին և ստորին վերջույթների պրոթեզները, օրթեզները, ձայնաստեղծ սարքերը, աչքի պրոթեզները, սայլակները և քայլակները տրամադրվում են միայն հաշմանդամություն ունեցող անձանց:

6. Պարագաները տրամադրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):

7. Պարագաների հերթական տրամադրման համար եզրակացությունը տալիս է կազմակերպության բժիշկը կամ համապատասխան մասնագետը, իսկ խնդրահարույց դեպքերում` բուժատեխնիկական հանձնաժողովը:

8. Երեխաներին օրթեզներ և կորսետներ կարող են տրամադրվել նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով:

9. Տրամադրված պարագաները վերանորոգում է կազմակերպությունը: Վերանորոգումը կատարվում է պարագայի երաշխիքային ժամկետի լրանալուց հետո, ըստ անհրաժեշտության, կազմակերպության մասնագետի եզրակացությամբ և հիմնավորմամբ, երաշխիքային ժամկետում` կազմակերպության միջոցների հաշվին, իսկ երաշխիքային ժամկետի լրանալուց հետո` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

10. Պարագաները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետներին համապատասխան:

11. Հաշմանդամների վերին և ստորին վերջույթների առաջին անգամ պրոթեզավորումը և օրթեզավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ստեղծված բուժատեխնիկական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գրավոր եզրակացության հիման վրա: Հանձնաժողովը եզրակացություն է տալիս նաև սահմանված ժամկետից շուտ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման անհրաժեշտության դեպքերում:

 

II. ՊՐՈԹԵԶՆԵՐԻ ԵՎ ՕՐԹԵԶՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

12. Առաջին անգամ ստորին վերջույթի պրոթեզավորման դեպքում, մինչև հիմնական պրոթեզի պատրաստումը, հաշմանդամի համար պատրաստվում և տրամադրվում է բուժամարզական պրոթեզ: Բուժամարզական պրոթեզը փոխարինվում է հիմնական պրոթեզով, երբ անդամահատված ծայրատի անատոմիական փոփոխությամբ պայմանավորված այն հնարավոր չէ օգտագործել:

13. Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող հաշմանդամին չորս տարվա ընթացքում տրամադրվում են մեկ կոսմետիկ պրոթեզ և մեկ շարժողական պրոթեզ (ձգողական կամ բիոպրոթեզ):

14. Վերին կամ ստորին վերջույթի պրոթեզ կրող հաշմանդամին, անկախ նոր պրոթեզ տրամադրելու ժամկետից, յուրաքանչյուր տարի տրամադրվում է ծայրատի երեք ձեռնոց կամ գուլպա:

15. Հաշմանդամ և սոցիալապես անապահով կանանց, բժշկի եզրակացության հիման վրա, տրամադրվում է կրծքագեղձի պրոթեզ:

 

III. ՕՐԹՈՊԵԴԻԿ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԵՎ ՊՐՈԹԵԶԻ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

16. Հաշմանդամներին և սոցիալապես անապահով անձանց յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ օրթոպեդիկ կոշիկ, մեկ զույգ` առանց տաքացված տակդիրների և մեկ զույգ` կիսաճիտք կամ երկարաճիտք: Ելնելով հիվանդության առանձնահատկությունից` կարող են տրամադրվել տարեկան միայն երկու զույգ կիսաճիտք օրթոպեդիկ կոշիկներ: Պրոթեզավորված և օրթեզավորված հաշմանդամներին յուրաքանչյուր տարի տրվում է երկու զույգ պրոթեզի (օրթեզի) կոշիկ, մեկ զույգ` առանց տաքացված տակդիրների, և մեկ զույգ` կիսաճիտք կամ երկարաճիտք:

17. Վերին երկու վերջույթների ծայրատներով, ինչպես նաև մեկ ձեռքի ծայրատով, մյուս ձեռքի դաստակի ձևախեղումով հաշմանդամներին անվճար տրվում է կոշիկ` կողային ռետինե ժապավեններով:

 

IV. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

18. Առաջին խմբի հաշմանդամներին և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներին, վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, տրամադրվում է հաշմանդամի սայլակ: Նկատի ունենալով հաշմանդամի առողջական վիճակը` սայլակը կարող է ստանալ նրա հարազատներից որևէ մեկը, ով սույն կարգով նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է նաև իր անձնագիրը:

19. Ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատումից հետո, սայլակ ստացած հաշմանդամին, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաև փոքր տրամաչափի սայլակ:

20. Լսողական սարքերը տրամադրվում են հաշմանդամներին, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց և մինչև 18 տարեկան երեխաներին` սուրդոլոգի եզրակացության հիման վրա:

21. Ելնելով անձի առողջական վիճակից, տարիքից և ծայրատի ձևից` կազմակերպության բժշկի կամ համապատասխան մասնագետի եզրակացությամբ, անձը կարող է ստանալ 1 կամ 2 արմնկային կամ 1 կամ 2 թևատակի հենակ, կամ 1 ձեռնափայտ և 1 հենակ կամ 2 ձեռնափայտ:

22. Ձեռնափայտը տրամադրվում է կազմակերպության մասնագետի եզրակացությամբ:

 

V. ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

23. Հաշմանդամները և սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք, պարագաներ ստանալու համար, դիմում են կազմակերպություն` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (մինչև 16 տարեկան երեխաների համար նրանց ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի ծննդյան վկայականը), հաշմանդամները ներկայացնում են հաշմանդամության վկայականը, վերականգնողական անհատական ծրագիրը, սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք` համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ և բժշկական եզրակացություն: Լսողական սարք ստանալու համար կազմակերպություն է ներկայացվում նաև սուրդոլոգի եզրակացությունը, իսկ ձայնալարերի և աչքի պրոթեզավորման համար` համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպության եզրակացությունը:

24. Կազմակերպությունում պարագաներ ստացող անձանց համար լրացվում է անձնական քարտ, որտեղ նշվում են ստացողի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, ծննդյան տարեթիվը, հիվանդության ախտորոշումը, պարագաների անվանումները, տրամադրման ամսաթիվը, սոցիալական կարգավիճակը: Հաշմանդամի փոխարեն սայլակ ստանալու դեպքում քարտում նշվում են նաև ստացողի անունը, հայրանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան և համարը:

25. Պարագան ստացող անձը կազմակերպությունից պարագաներ ստանալիս` ստորագրում է անձնական քարտում:

26. Անձնական քարտը պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

27. Կազմակերպությունը պարտավոր է անձի խնդրանքով նրան տրամադրել քաղվածք անձնական քարտից:

28. Կազմակերպությունը մատուցված ծառայության վերաբերյալ հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրում կատարում է համապատասխան նշում, որը վավերացվում է կազմակերպության դրոշմակնիքով:

29. Պարագաները կազմակերպության կողմից հաշմանդամին տրամադրվում են անհատական հարմարեցումից և հաշմանդամին օգտագործման ձևը սովորեցնելուց հետո:

30. Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընտրված տեղեկատվական բազա շահագործող կազմակերպություն է ներկայացնում տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված պարագաների կարիք ունեցող հաշմանդամների մասին:

31. Կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում պարագաներ ստացած (վերանորոգած) հաշմանդամների մասին հաշվետվություն:

32. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը ընտրված տեղեկատվական բազա շահագործող կազմակերպություն է ներկայացնում տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում պարագաներ ստացած անձանց մասին:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.07.2010
N 888-Ն
Որոշում