Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ (ՇՐՋԱ ...

26.02.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.07.2010  -ից մինչեւ   26.02.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 13.01.15 թիվ 2-Ն որոշում)

i

050.0073.300610

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        06            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010239

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2010 թվականի թիվ 73-Ն

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ (ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ) ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 16/2-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 55-րդ հոդվածները, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը և 25-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Էլեկտրոնային փողերի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողերով գործարքների իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16/2-ը` համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի ապրիլի 13-ի

թիվ 73-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 16/2 ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ (ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ) ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային փողերի թողարկման և սպասարկման (շրջանառության), թողարկողների նկատմամբ վերահսկողության, թողարկողների կողմից հաշվետվությունների լրացման և տրամադրման, պարտավորությունների մարման կարգն ու պայմանները, ինչպես նաև էլեկտրոնային փողերով գործարքների իրականացման ընթացքում ներքին հսկողությանը և անվտանգության ռիսկերի կառավարմանը ներկայացվող պահանջները:

2. Սույն կանոնակարգը տարածվում է սույն կանոնակարգի 3-րդ կետի «2» ենթակետում նշված կազմակերպությունների վրա: Սույն կանոնակարգի պահանջները չեն տարածվում սույն կանոնակարգի հավելված 1-ում նշված ծառայություններ մատուցող անձանց վրա:

 

ԳԼՈՒԽ 2. Կանոնակարգում օգտագործվող հիմնական հասկացություններ

 

3. Սույն կանոնակարգի իմաստով.

1) էլեկտրոնային փող` «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «իա» կետով սահմանված էլեկտրոնային փող,

2) էլեկտրոնային փող թողարկող (այսուհետ` թողարկող)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի կողմից դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ստացած կազմակերպություն, որը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է նաև էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկ կամ օտարերկրյա առևտրային բանկի մասնաճյուղ կամ այլ կազմակերպություն, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է էլեկտրոնային փողերի թողարկում` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համաձայն,

3) էլեկտրոնային փողերով հաշվարկների իրականացման համակարգ (այսուհետ` համակարգ)` թողարկողների, օգտագործողների, ծառայություն մատուցողների, տարածողների և (կամ) գործակալների (այսուհետ` մասնակիցներ), ինչպես նաև էլեկտրոնային փողերի թողարկումը և սպասարկումը ապահովող կարգերի, ապարատածրագրային համալիրի և գործընթացների ամբողջություն,

4) համակարգի կանոններ` մասնակիցների միջև էլեկտրոնային փողերի սպասարկման/օգտագործման ժամանակ հաշվարկների իրականացումը և համագործակցությունն ապահովող նորմերի, կարգերի և ընթացակարգերի ամբողջություն,

5) էլեկտրոնային փողի թողարկում (ակտիվացում)` թողարկողի մոտ վարվող տվյալների շտեմարանում օգտագործողին գրանցելու գործընթաց, որի արդյունքում վերջինիս կողմից ձեռք բերված էլեկտրոնային փողի վերաբերյալ տվյալները մուտքագրվում են օգտագործողին նույնականացնող հաշվառման հաշվին,

6) օգտագործող` ֆիզիկական անձ, որը թողարկողի հետ կնքել է պայմանագիր` թողարկողի կողմից նախապես հայտարարված և սահմանված պայմանների ու կանոնների համաձայն էլեկտրոնային փող ձեռք բերելու և էլեկտրոնային փողով մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու վերաբերյալ,

7) հաշվառման հաշիվ` թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում օգտագործողի կամ ծառայություն մատուցողի անունով բացված և թողարկողի կողմից վարվող/սպասարկվող հաշիվ,

8) էլեկտրոնային փողերի սպասարկում` էլեկտրոնային փողերով գործառնությունների կատարման ժամանակ մասնակիցների միջև հաշվարկների իրականացման ապահովում, որի արդյունքում օգտագործողը հնարավորություն է ստանում իր կողմից ձեռք բերված էլեկտրոնային փողը կանխիկացնել (ներկայացնել մարման), վճարել ծառայություններ մատուցող անձին մատուցված ծառայությունների դիմաց, իսկ պայմանագրով նախատեսված դեպքերում` նաև համալրել հաշվառման հաշիվը, իրականացնել այլ էլեկտրոնային փողերի համակարգի կողմից թողարկված էլեկտրոնային փողերի փոխարկում,

9) լիցքավորման քարտ` թողարկողի կողմից թողարկված որոշակի անվանական արժեքով քարտ/կոդ, որը հնարավորություն է տալիս օգտագործողին համարժեք վճարված դրամական միջոցների դիմաց համալրել հաշվառման հաշիվը,

10) ծառայություններ մատուցող անձ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը թողարկողի հետ կնքել է պայմանագիր վաճառվող ապրանքների և/կամ կատարվող աշխատանքների և/կամ մատուցվող ծառայությունների և/կամ քաղաքացիաիրավական այլ գործարքի դիմաց թողարկողի կողմից թողարկված էլեկտրոնային փողերը օգտագործողներից որպես վճարամիջոց ընդունելու մասին` համակարգի կանոնների համաձայն,

11) գործակալ` թողարկողից տարբերվող ֆինանսական կազմակերպություն, որը թողարկողի հետ կնքած պայմանագրի հիման վրա իրականացնում է էլեկտրոնային քսակի մարում կամ համալրում` համակարգի կանոնների համաձայն, ինչպես նաև լիցքավորման քարտերի տարածում,

12) ֆինանսական կազմակերպություն` դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ստացած կազմակերպություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղ,

13) լիցքավորման քարտի հետգնում (վերադարձ)` թողարկողի կողմից չակտիվացված լիցքավորման քարտերի ձեռքբերում դրանց անվանական արժեքով: Թողարկողն ապահովում է չակտիվացված լիցքավորման քարտերի հետգնումը` բացառությամբ այն դեպքի, երբ քարտի վնասվածության պատճառով հնարավոր չէ պարզել լիցքավորման քարտի իսկությունը կամ դրա օգտագործված լինելու փաստը: Լիցքավորման քարտի հետգնումը բացառող վնասվածության աստիճանը նկարագրվում է թողարկողի և օգտագործողի միջև կնքված պայմանագրում,

14) տարածող` գործակալից տարբերվող անձ, որը թողարկողի հետ կնքած պայմանագրի հիման վրա իրականացնում է լիցքավորման քարտերի տարածում:

4. Թողարկողը, կախված կիրառվող տեխնոլոգիայից, կարող է թողարկել հետևյալ տեսակների էլեկտրոնային փողեր.

1) քարտի հիման վրա էլեկտրոնային փողեր (այսուհետ` էլեկտրոնային քսակ)` դրամական արժեք, որը պարունակվում է քարտի վրա կամ այլ սարքավորման մեջ տեղադրված միկրոպրոցեսորում (չիպում), և որի օգտագործման ժամանակ դրամական արժեքը պակասեցվում է իրական ժամանակում, և գործարքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է թողարկողի կողմից վարվող կենտրոնացված տվյալների շտեմարան,

2) համակարգչային համակարգի հիման վրա էլեկտրոնային փողեր (այսուհետ` վիրտուալ/ցանցային փող)` համակարգչի կամ այլ էլեկտրոնային սարքի վրա տեղադրված օպերացիոն համակարգ և հատուկ ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս այն օգտագործողին համապատասխան ցանցում կամ ինտերնետում նախապես ձեռք բերված վիրտուալ/ցանցային փողի (կանխավճարված էլեկտրոնային արժեքի) միջոցով կատարել վճարում մատուցվող ծառայությունների դիմաց:

5. Սույն կանոնակարգի 4-րդ կետի «1» ենթակետով սահմանված էլեկտրոնային փողերն իրենց հերթին կարող են լինել.

1) վերալիցքավորվող էլեկտրոնային քսակներ` քարտի վրա կամ այլ սարքավորման մեջ տեղադրված միկրոպրոցեսորում/չիպում պարունակող դրամական արժեք, որը հնարավոր է վերալիցքավորել,

2) մեկանգամյա օգտագործման էլեկտրոնային քսակներ` քարտի վրա տեղադրված միկրոպրոցեսորային չիպում պարունակվող մեկանգամյա օգտագործման համար նախատեսված դրամական արժեք, որը հնարավոր չէ վերալիցքավորել:

6. Սույն կանոնակարգի 4-րդ կետի «1» և «2» ենթակետերով սահմանված էլեկտրոնային փողերի շրջանառությունը կարող է ապահովվել միայն էլեկտրոնային փողերի շրջանառության փակ մոդելով: Նշված մոդելը պետք է լինի կառուցված, այնպես, որ հնարավոր չլինի վերաօգտագործել էլեկտրոնային փողերը (երբ մատուցված ծառայության դիմաց ստացված էլեկտրոնային փողը պարտադիր պետք է ներկայացվի այն թողարկողին` դրա դիմաց համարժեք դրամական միջոցներ ստանալու համար):

7. Սույն կանոնակարգի իմաստով, թողարկողից տարբերվող անձանց կողմից կարող են մատուցվել հետևյալ ծառայությունները.

1) լիցքավորման քարտերի վաճառք (իրացում)` գործառույթ, որի արդյունքում կանխիկ և (կամ) անկանխիկ եղանակով վճարված դրամական միջոցների դիմաց տրամադրվում է լիցքավորման քարտ,

2) լիցքավորման քարտերի տարածում` գործառույթ, որի արդյունքում թողարկողը տպված լիցքավորման քարտերն անձամբ կամ տարածողի կամ գործակալի միջոցով ներկայացնում է վաճառքի,

3) էլեկտրոնային փողի մարում` գործառույթ, որի արդյունքում էլեկտրոնային փողի դիմաց համարժեք գումար է վճարվում օգտագործողին` կանխիկ կամ անկանխիկ եղանակով, կամ էլեկտրոնային փողը փոխարկվում է այլ էլեկտրոնային փողի,

4) հաշվառման հաշվի համալրում (լիցքավորում)` գործառույթ, որը հնարավորություն է տալիս օգտագործողին կանխիկ, անկանխիկ վճարման դիմաց կամ այլ էլեկտրոնային փողերի համակարգի կողմից թողարկված էլեկտրոնային փողերի փոխարկման միջոցով համարժեք դրամական միջոցների դիմաց ձեռք բերել էլեկտրոնային արժեք և համալրել հաշվառման հաշիվը:

 

ԳԼՈՒԽ 3. Թողարկողի գործունեության կանոնակարգին, պայմանագրերին և էլեկտրոնային փողի շրջանառության կանոններին/սխեմաներին վերաբերող փաստաթղթերին ներկայացվող նվազագույն պահանջները

 

8. Թողարկողի կողմից սահմանվում է գործունեության կանոնակարգ, որն առնվազն ներառում է.

1) էլեկտրոնային փող թողարկելու արդյունքում ձեռք բերված պարտավորությունների կատարման հստակ ընթացակարգ, որում նկարագրված կլինեն թողարկված էլեկտրոնային փողերի մարման կարգն ու պայմանները,

2) էլեկտրոնային փողերի գործողության առավելագույն ժամկետը և այն լրանալուց հետո օգտագործողի մոտ առկա էլեկտրոնային փողերը համարժեք դրամական միջոցներով փոխարինելու կարգն ու պայմանները, եթե թողարկողը սահմանել է էլեկտրոնային փողերի գործողության առավելագույն ժամկետ,

3) թողարկողի կողմից մատուցվող ծառայությունների տեսակները, ինչպես նաև դրանց մատուցման կարգը, պայմանները և ժամկետները,

4) թողարկողի և մյուս մասնակիցների միջև կատարված գործառնությունների արդյունքում առաջացած դրամական պարտավորությունների կամ պահանջների վերջնահաշվարկի կատարման ժամկետները, կարգը և պայմանները,

5) էլեկտրոնային փողերով վճարումը հավաստող անդորրագրերի պահպանման, քաղվածքների տրամադրման առավելագույն ժամկետները, կարգը և պայմանները,

6) մասնակիցների միջև իրավասությունների և պարտավորությունների, ինչպես նաև պատասխանատվության բաշխման կարգը,

7) օգտագործողների կողմից ներկայացված բողոքների քննության, դրա արդյունքներով բողոքներն ընդունելու կամ մերժելու կարգը և ժամկետները,

8) համակարգում յուրաքանչյուր մասնակցի նույնականացման ընթացակարգերի նկարագրությունը, ներառյալ ծածկագրերի, կոդերի կիրառման կարգն ու պայմանները,

9) տպված լիցքավորման քարտերի հաշվառման և պահպանման կարգն ու պայմանները,

10) վաճառված լիցքավորման քարտերի (այդ թվում` տարածողների և գործակալների միջոցով վաճառված) հաշվառման, ինչպես նաև տարածողների հետ փոխհաշվարկների իրականացման կարգն ու պայմանները,

11) տարածված լիցքավորման քարտերի (այդ թվում` տարածողների և գործակալների միջոցով տարածված) հաշվառման կարգն ու պայմանները,

12) թողարկված (ակտիվացված) էլեկտրոնային փողերի հաշվառման կարգն ու պայմանները,

13) ակտիվացված լիցքավորման քարտերի հաշվառման կարգն ու պայմանները,

14) մարված էլեկտրոնային փողերի (այդ թվում` գործակալների միջոցով մարված) հաշվառման կարգն ու պայմանները,

15) հետ գնված լիցքավորման քարտերի հաշվառման կարգն ու պայմանները,

16) էլեկտրոնային փողի թողարկման հետ կապված յուրաքանչյուր գործարքի փաստաթղթավորման և փաստաթղթերի պահպանման կարգն ու պայմանները,

17) համակարգում թողարկված (ակտիվացված) էլեկտրոնային փողերի նույնականացման ընթացակարգերի նկարագրությունը, ներառյալ ծածկագրերի, կոդերի կիրառման կարգն ու պայմանները,

18) համակարգում լիցքավորված քարտերի նույնականացման ընթացակարգերի նկարագրությունը, ներառյալ ծածկագրերի, կոդերի կիրառման կարգն ու պայմանները:

9. Թողարկողն օգտագործողին էլեկտրոնային փող տրամադրելուց առաջ նրա հետ կնքում է գրավոր պայմանագիր, որում հստակ սահմանված կլինեն էլեկտրոնային փողերի սպասարկման կարգն ու պայմանները, ինչպես նաև թողարկողի պարտավորությունը` ապահովել էլեկտրոնային փողերի սպասարկումը:

10. Թողարկողն ապահովում է, որ օգտագործողի հետ կնքվող պայմանագրում առնվազն սահմանվեն.

1) օգտագործողի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը,

2) թողարկողի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը,

3) էլեկտրոնային փողի դիմաց մատուցվող ծառայությունների տեսակները,

4) էլեկտրոնային փողերի սպասարկման ձևը, ցանցը, սակագների կիրառման/գանձման պայմանները և սպասարկմանը ներկայացվող պահանջները, իսկ եթե դրանք կարող են փոփոխվել, ապա` փոփոխության մասին օգտագործողին տեղեկացնելու կարգն ու պայմանները,

5) էլեկտրոնային փողերի մարման (այդ թվում` գործողության ժամկետը լրանալուց հետո), հաշվառման հաշվի լիցքավորման/համալրման կարգը, պայմանները և ձևերը,

6) կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների կամ այլ խնդիրների առաջացման դեպքում թողարկողի պատասխանատվությունը,

7) կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների կամ այլ խնդիրների դեպքում օգտագործողի կողմից թողարկողին անհապաղ տեղեկացնելու կարգը, այդ թվում` արագ արձագանքման հեռախոսահամարը,

8) այն դեպքերը և պայմանները, երբ օգտագործողի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տրամադրվել այլ անձանց,

9) օգտագործողի կողմից անհամաձայնություններ ունենալու դեպքում` վեճերի լուծման կարգը և պայմանները:

11. Թողարկողը կարող է պայմանագրեր կնքել ծառայություններ մատուցող անձանց հետ` մատուցվող ծառայությունների դիմաց իր կողմից թողարկված էլեկտրոնային փողերը որպես վճարամիջոց ընդունելու վերաբերյալ:

12. Ծառայություններ մատուցող անձի հետ` մատուցվող ծառայությունների դիմաց թողարկողի կողմից թողարկված էլեկտրոնային փողերը որպես վճարամիջոց ընդունելու պայմանագրում առնվազն սահմանվում են.

1) ծառայություններ մատուցող անձի իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև վերջինիս կողմից պարտականությունները չկատարելու կամ թերի կատարելու համար պատասխանատվությունը,

2) ծառայություններ մատուցող անձի կողմից մատուցվող ծառայությունների տեսակը, այդ ծառայությունների և դրանց նկատմամբ կիրառվող սակագների և այլ պայմանների, դրանց փոփոխությունների մասին օգտագործողներին իրազեկելու կարգն ու պայմանները,

3) տեղեկատվություն թողարկողի կողմից կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ,

4) ծառայությունների մատուցման դիմաց թողարկված էլեկտրոնային փողը որպես վճարամիջոց ընդունելու արդյունքում առաջացած պարտավորությունների գծով հաշվարկների իրականացման կարգը, պայմանները և ժամկետները,

5) ծառայություններ մատուցող անձի կողմից վաճառված ապրանքի դիմաց ստացված գումարի վերադարձման (refund) արդյունքում (այդ թվում` գործարքն անվավեր ճանաչելու դեպքում) առաջացած պարտավորությունների գծով մասնակիցների միջև հաշվարկների իրականացման կարգն ու պայմանները:

13. Եթե լիցքավորման քարտերի տարածումը իրականացվում է տարածողի կողմից, ապա թողարկողի հետ կնքված պայմանագիրն առնվազն ներառում է տարածողի և թողարկողի միջև փոխհաշվարկների իրականացման կարգը, պայմանները և ժամկետները, ինչպես նաև կողմերի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը սահմանող դրույթներ:

14. Եթե էլեկտրոնային քսակների մարումը, ինչպես նաև համալրումն իրականացվում է գործակալի կողմից, ապա թողարկողի հետ կնքված պայմանագիրն առնվազն ներառում է գործակալի և թողարկողի միջև վերջնահաշվարկի իրականացման, օգտագործողների առաջին իսկ պահանջով միջոցները վերադարձնելու/մարելու կարգը, պայմանները և ժամկետները, էլեկտրոնային փողերի համալրումն ու մարումն իրականացնելու ժամանակ կողմերի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը սահմանող դրույթներ:

15. Թողարկողի կողմից էլեկտրոնային փողերով գործառնությունների կատարումն ապահովող ներքին կարգերի, կանոնների և պայմանների յուրաքանչյուր փոփոխություն գրառվում/փաստաթղթավորվում է և հաստատվում գործադիր մարմնի կողմից:

16. Թողարկողը մշակում է իր կողմից թողարկված էլեկտրոնային փողերի շրջանառությունը կարգավորող համակարգի կանոններ, որոնք սահմանում են մասնակիցների իրավասությունների և պարտավորությունների շրջանակը: Այդ կանոնները հստակ սահմանում են էլեկտրոնային փողերի շրջանառության սխեման, մասնակիցների նկատմամբ պարտավորությունների մարման մեխանիզմները և ժամկետները, ինչպես նաև յուրաքանչյուր մասնակցի իրավասություններն ու պարտավորությունները ամբողջ գործընթացի տարբեր փուլերի և յուրաքանչյուր տեսակի միջադեպի/խնդրի և/կամ զեղծարարությունների առաջացման դեպքում, այդ թվում` վնասների բաշխման մեխանիզմները և ժամկետները:

 

ԳԼՈՒԽ 4. Էլեկտրոնային փողերով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները

 

17. Էլեկտրոնային փողերով գործառնությունները իրականացվում են մասնակիցների միջև կնքած պայմանագրին և համակարգի կանոններին համաձայն:

18. Թողարկողի կողմից յուրաքանչյուր օգտագործողին նույնականացնող հաշվառման հաշվում/հաշիվներում պահվող էլեկտրոնային փողը յուրաքանչյուր պահի չի կարող գերազանցել 200 000 ՀՀ դրամի համարժեքը:

19. Լիցքավորման քարտերի տարածում և (կամ) իրացում կարող է իրականացվել թողարկողի, կամ գործակալի կամ տարածողի կողմից, որոնք թողարկողի հետ կնքել են համապատասխան պայմանագիր և գործում են համակարգի կանոնների համաձայն:

20. Լիցքավորման քարտերի հետգնումն իրականացնում է թողարկողն անձամբ` անկախ այն հանգամանքից, թե ում կողմից են վաճառվել լիցքավորման քարտերը:

21. Էլեկտրոնային քսակների մարում կամ համալրում կարող է իրականացվել թողարկողի և/կամ գործակալի կողմից` թողարկողի հետ կնքած համապատասխան պայմանագրի հիման վրա` համաձայն համակարգի կանոնների և համապատասխան ապարատածրագրային համալիրի միջոցով:

22. Օգտագործողի առաջին իսկ պահանջով թողարկողն ապահովում է օգտագործողի կողմից ձեռք բերված էլեկտրոնային փողերի մարումը անձամբ, իսկ էլեկտրոնային քսակների դեպքում` նաև գործակալի միջոցով: Ընդ որում, թողարկողն իրավունք ունի հրաժարվել էլեկտրոնային փողերը մարելուց, եթե դրանց արժեքը պակաս է 1000 դրամից` պայմանով, որ այդ իրավունքը նախատեսված է օգտագործողի հետ կնքված պայմանագրով:

23. Թողարկողն ապահովում է իր կողմից թողարկված և օգտագործողի կողմից ձեռք բերված էլեկտրոնային փողերի սպասարկումը` կրելով դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով օգտագործողի մոտ վնասների առաջացման ռիսկը:

24. Թողարկողը պարտավոր է ապահովել, որպեսզի օգտագործողը հնարավորություն ունենա էլեկտրոնային փողերն օգտագործել թողարկողի հետ կնքված պայմանագրին համապատասխան` անկախ թողարկողի և երրորդ անձանց միջև կնքված պայմանագրերի դրույթներից:

25. Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային փողերի մարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով:

 

ԳԼՈՒԽ 5. Թողարկողի կողմից գործունեություն իրականացնելու ընթացքում ներքին հսկողության և անվտանգության ռիսկերի կառավարմանը ներկայացվող պահանջներ

 

26. Թողարկողի կողմից գործունեություն իրականացնելու ընթացքում ներքին հսկողության և անվտանգության ռիսկերի կառավարման ընթացակարգերը առնվազն ներառում են.

1) անվտանգության ռիսկի կառավարման եղանակները, մասնավորապես, մատուցվող ծառայություններին վերաբերող տվյալների պահպանման նպատակով կիրառվող անվտանգության արարողակարգերը և ստանդարտների նկարագրությունը,

2) համապատասխան պաշտպանական մեխանիզմներ, որոնք ապահովում են տեղեկատվական գործընթացների անընդհատությունը` խափանումների և արտակարգ իրավիճակների դեպքում և մշակված անընդհատության կառավարման գործընթացները (անընդհատության ապահովման պլանների մշակում, այդ պլանների փորձարկում և իրագործում, պատասխանատուների նշանակում, արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանի առկայություն),

3) թողարկողի և համակարգի մյուս մասնակիցների միջև հաշվարկների հետ կապված ռիսկերի կառավարման եղանակները,

4) թողարկողի հետ համագործակցող օտարերկրյա էլեկտրոնային փող թողարկողի երկրում գործունեության օրինականության հետ կապված իրավական ռիսկերի կառավարման եղանակները:

27. Սույն կարգի 26-րդ կետում նշված պահանջները ապահովելու նպատակով թողարկողը.

1) գրանցում և գնահատում է իր կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերում կիրառվող ընթացակարգերը,

2) ապահովում է տեղեկատվական ցանցերի ճարտարապետական կառուցվածքը պատկերող փաստաթղթի առկայությունը,

3) սահմանում է նոր համակարգերին անդամակցելու դեպքում թույլտվությունների ստացման/անդամակցության ընթացակարգերը,

4) կնքում է մատակարարների և սեփական աշխատակիցների հետ սահմանափակ օգտագործման (գաղտնի) տեղեկատվության չտարածման համաձայնագրեր:

28. Թողարկողի կողմից վարվում են էլեկտրոնային փոստի արխիվներ, որոնց համար սահմանվում են պահպանման, ստուգման և ոչնչացման ընթացակարգերը:

29. Թողարկողի կողմից վարվում են էլեկտրոնային մատյաններ (սահմանվում են մատյանների պահպանման ժամկետները, արխիվացման ձևերը): Օգտագործողների բոլոր գործողությունները գրանցվում են հատուկ մատյաններում, որոնց նկատմամբ նույնպես կիրառվում են պաշտպանության մեխանիզմներ:

30. Թողարկողի կողմից իրականացվում է գործընթացների փաստաթղթավորում` բոլոր գործընթացները կապված տեղեկատվական համակարգեր մուտք գործելու, փոփոխություններ իրականացնելու, համակարգերից տեղեկատվության ստացման հետ սահմանվում և փաստաթղթավորվում են:

31. Թողարկողի կողմից օգտագործվող ինտերնետ ցանցը առանձնացված է կազմակերպության ներքին (լոկալ) ցանցից միջցանցային էկրանի միջոցով, որը կարգելի ցանկացած ուղիղ կապ Ինտերնետ միջավայրից դեպի էլեկտրոնային փողերի տվյալների բազա: Միջցանցային էկրանների կարգաբերման տվյալները վերանայվում են առնվազն կիսամյակը մեկ անգամ:

32. Թողարկողի կողմից Ինտերնետային էջում հրապարակվող տեղեկատվության նկատմամբ կիրառվում են պաշտպանության մեխանիզմներ այն փոփոխելուց պաշտպանելու համար: Պաշտպանության մեխանիզմ կարող է հանդիսանալ Ինտերնետային էջի պարբերական (առնվազն շաբաթը մեկ անգամ) մոնիթորինգը անթույլատրելի փոփոխությունների հայտնաբերման նպատակով:

33. Թողարկողը կառուցում է սպառնալիքների մոդել: Միաժամանակ նա իրականացնում է սպառնալիքների պարբերաբար գնահատում, արդյունավետության որոշում:

34. Թողարկողը իրականացնում է արխիվների վարում առանձին կրիչների վրա, ներքին իրավական ակտերով ամրագրելով արխիվների վարման կարգը:

35. Թողարկողը տիրապետում է սեփական հաճախորդների և անձնակազմի վերաբերյալ տեղեկատվությանը:

36. Թողարկողի կողմից ապահովվում է ծրագրային ապահովումն ուղեկցող համապատասխան փաստաթղթերի առկայությունը:

37. Թողարկողի կողմից կանոնակարգվում են տեղեկատվության մշակման, մուտքագրման, ստացման, պահպանման, ինչպես նաև ծրագրային ապահովման և տեխնիկական պարամետրերի ներդրման, շահագործման, փոփոխության և վերականգնման գործընթացները, որոնք համաձայնեցվում են տեղեկատվական անվտանգությունն ապահովող պատասխանատուի հետ:

38. Թողարկողն ապահովում է համակարգային փորձարկումների տվյալների պաշտպանությունը: Ծրագրային ապահովման փորձարկումների ժամանակ չեն կարող օգտագործվել գաղտնի տեղեկատվություն պարունակող տվյալներ:

39. Թողարկողն ապահովում է անօրինական արտաքին միացումների կամ նման միացումների փորձերի բացահայտման, գրանցման և հետազոտման հնարավորությունը:

40. Թողարկողը պարբերաբար իրականացնում է ցանցի ստուգումներ (ցանցի սկանավորում), սահմանում ստուգումների իրականացման պարբերականությունը, պատասխանատու անձինք ստուգման արդյունքում կազմում են համապատասխան հաշվետվություններ:

41. Թողարկողն իրականացնում է տեղեկատվական ակտիվների հաշվառում (ինվենտարիզացիա), որտեղ նշված կլինեն այդ ակտիվների տնօրինողները, գաղտնիության աստիճանը և այլն: Թողարկողը գնահատում է իր տեղեկատվական ակտիվները համապատասխան պաշտպանության մեխանիզմներ կիրառելու նպատակով:

42. Թողարկողը ծանոթացնում է անձնակազմին տեղեկատվական անվտանգության կանոններին (այդ կանոնների ցանկացած փոփոխության դեպքում):

43. Թողարկողը իրականացնում է տարածքից դուրս օգտագործվող սարքավորումների պաշտպանության կազմակերպում (սարքավորումները կարող են դուրս բերվել կազմակերպությունից միայն ղեկավարության թույլտվությամբ):

44. Թողարկողն ապահովում է մաքուր սեղանի և մաքուր էկրանի քաղաքականություն: Տեղեկատվական կրիչները, որոնք այդ պահին չեն օգտագործվում, պահվում են հատուկ վայրերում (չհրկիզվող պահարան և այլն): Համակարգչում գրանցվելուց, ակտիվացնելուց հետո տեղեկատվական կրիչները չեն թողնվում առանց հսկողության, համակարգիչներում կիրառվում են բլոկավորիչ համակարգեր` ծածկագրերի կիրառմամբ:

45. Թողարկողն ընդունում է նոր համակարգերը միայն համապատասխան փորձարկումներ իրականացնելուց հետո:

46. Թողարկողը մշակում է հասանելիության քաղաքականություն, որտեղ առնվազն սահմանվում են տեղեկատվության բոլոր օգտագործողներին լիազորությունների տրամադրման, դադարեցման, սահմանափակման, հաստատման ընթացակարգերը:

47. Թողարկողն իրականացնում է ցանցի մուտքի կառավարում, որի հիմքում դրված է հասանելիության կառավարման քաղաքականությունը: Թողարկողն ապահովում է արտաքին միացումների նույնականացումը:

48. Թողարկողն իրականացնում է ծրագրային ապահովման ստեղծման աշխատանքների պլանավորում` պարզելով, հիմնավորելով և տեղեկատվական անվտանգության ստորաբաժանման հետ համաձայնեցնելով, ինչպես նաև փաստաթղթավորելով անվտանգության կանոնները, անվտանգության կառավարման միջոցները:

49. Թողարկողի կողմից կիրառվող` պատվիրակվող (outsourcing) ծրագրային ապահովման մշակման ամբողջ ընթացքը վերահսկվում է թողարկողի կողմից:

 

ԳԼՈՒԽ 6. Թողարկողի կողմից գործունեություն իրականացնելու ընթացքում կիրառվող սարքավորումներին, ապարատածրագրային համալիրին և անվտանգությանը ներկայացվող պահանջները

 

50. Թողարկողն ապահովում է մասնակիցների և տեղեկատվության օգտագործողների պարտադիր նույնականացման գործընթացի հստակ նկարագրության առկայությունը: Մասնավորապես, այն ապահովում է, որպեսզի տեղեկատվությունը տրամադրվի միայն հեղինակայնացված օգտագործողներին` միաժամանակ ապահովելով տվյալների ամբողջականությունը և տեղեկատվության պաշտպանությունը չարտոնված փոփոխություններից:

51. Թողարկողը սահմանում է նկարագրված էլեկտրոնային քսակների/կրիչների լիցքավորման, ապալիցքավորման և վիրտուալ տարադրամի փոխանակման (այլ էլեկտրոնային փողերով փոխանակման) գործառնություններին ներկայացվող պահանջները, այդ թվում` էլեկտրոնային քսակների վերալիցքավորման կարգն ու պայմանները:

52. Թողարկողի կողմից կիրառվող սարքավորումների շահագործումը և անվտանգության պահանջները ապահովելու նպատակով թողարկողի կողմից մշակված ընթացակարգերը առնվազն ներառում են.

1) տեղեկատվական անվտանգության քաղաքականություն,

2) մասնակիցների նույնականացման և հավաստագրման ընթացակարգ, ընդ որում` օգտագործողի դեպքում առնվազն անուն, ազգանուն և անձնագրի տվյալներ,

3) տեղեկատվական ռիսկերի կառավարման կարգ,

4) արտակարգ իրավիճակներում գործունեության ծրագիր ու միջոցառումների ցանկ,

5) արխիվների վարման կարգ,

6) գաղտնաբառերի կիրառման և պահպանման կարգ,

7) թողարկված էլեկտրոնային փողերի և լիցքավորման քարտերի նույնականացման ընթացակարգ,

8) տեղեկատվական ցանցերի կառավարման վերաբերյալ իրավական ակտ,

9) ծրագրային ապահովման պատվիրակման դեպքում` ծրագրային ապահովման պատվիրակման կարգ:

53. Սույն կանոնակարգի 52-րդ կետի «2» ենթակետով նախատեսված նույնականացման և հավաստագրման պահանջներ կարող են չսահմանվել, եթե էլեկտրոնային փողերն օգտագործվում են բացառապես հետևյալ ծառայություններ մատուցող անձանց վճարումներ կատարելու համար.

1) էլեկտրաէներգիայի մատակարարում, ջերմամատակարարում կամ գազամատակարարում, կամ

2) ջրամատակարարում, ջրահեռացում և կեղտաջրերի մաքրում, կամ

3) ֆիքսված կամ բջջային հեռախոսակապ:

54. Սույն կանոնակարգի 53-րդ կետում նշված վճարումների համար նախատեսված, օգտագործողին չնույնականացնող հաշվառման հաշվով կատարվող գործառնությունների գումարը չի կարող գերազանցել օրական` 100 000 դրամը, ամսական` 200 000 դրամը, իսկ նման գործառնությունների քանակը չի կարող գերազանցել ամսական 15 հատը:

55. Թողարկողի մշակած տեղեկատվական անվտանգության քաղաքականությունն առնվազն.

1) ապահովում է տվյալների մուտքագրման երկակի վերահսկման մեխանիզմի առկայությունը` տարանջատելով տեխնիկական անվտանգության և ծրագրային ապահովման անվտանգության պատասխանատուի և համակարգի ադմինիստրատորի պարտականությունները,

2) կարգավորում և ապահովում է տվյալների բազա մուտք գործելու և աշխատանքներ կատարելու շուրջօրյա գործընթացը,

3) ներառում է ցանցային պաշտպանությանն ուղղված միջոցառումները, այդ թվում և ինտերնետային ռեսուրսի օգտագործման քաղաքականությունը,

4) ներառում է հակավիրուսային քաղաքականությունը,

5) ներառում է օրենքով պաշտպանվող և գաղտնիք պարունակող տեղեկատվության հետ կապված աշխատանքի կանոնակարգը (հավաքագրում, պահպանում, ոչնչացում և այլն),

6) ներառում է արտաքին կրիչների օգտագործման կարգը,

7) ներառում է կիրառվող սարքավորումների օգտագործման կարգը,

8) ներառում է անվտանգության ամենօրյա գործընթացները (անձնական համակարգիչներից և տեղեկատվության կրիչներից օգտվելու կարգը, էլեկտրոնային մատյանների վերլուծություն և այլն),

9) սահմանում է տեղեկատվության անվտանգության հետ կապված բոլոր աշխատակիցների պարտականությունները:

56. Թողարկողն արտաքին կրիչների շահագործման հետ կապված կանոնակարգիչ փաստաթղթերում առնվազն սահմանում է.

1) այն կրիչների ցանկը, որոնց վրա կազմակերպվում է տվյալների պահպանությունը, նրանց պահպանման վայրը,

2) արտաքին կրիչների շահագործման հետ կապված կանոնակարգիչ փաստաթղթերի առկայություն,

3) կրիչների պաշտպանության մեխանիզմներ` սահմանվում են կրիչների պահպանման ժամկետները, դրանց ոչնչացման ընթացակարգերը (ոչնչացման միջոցները և պատասխանատու անձինք):

57. Թողարկողի մշակված տեղեկատվական ռիսկերի կառավարման կարգը սահմանում է.

1) տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու անձանց ցանկը,

2) ցանցային անվտանգության քաղաքականություն,

3) ֆիզիկական պաշտպանության միջոցառումները,

4) գաղտնի տեղեկատվության պահպանման մեխանիզմները` միայն ծածկագրված տեսքով:

58. Թողարկողի կողմից մշակված կարգերը և ընթացակարգերը մշակվում են, այնպես, որ ապահովեն տեղեկատվական գործընթացի անընդհատությունը, ինչպես նաև խափանումների և արտակարգ իրավիճակների դեպքում կազմակերպության կողմից վճարահաշվարկային ծառայությունների իրականացումը` նախապես սահմանված պայմաններով և ժամկետներում: Թողարկողի մշակած արտակարգ իրավիճակներում գործունեության ծրագրի ու միջոցառումների ցանկը ներառում է.

1) արտակարգ իրավիճակների դասակարգումն ըստ հավանական վնասի մեծության, իսկ ներդրված համակարգերը` ըստ կարևորության,

2) արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ծրագիր` հաշվարկելով արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ժամանակը և ռեսուրսները:

59. Թողարկողի կողմից տեղեկատվության անվտանգության համար պատասխանատու անձանց ցանկը սահմանելիս ապահովվում են հետևյալ սկզբունքները.

1) ղեկավարության պատասխանատվությունը տեղեկատվության անվտանգության համար (անվտանգության քաղաքականության իրականացման համար ղեկավարների թվից նշանակվում է պատասխանատու անձ), ինչպես նաև անվտանգության համար պատասխանատու անձանց սահմանում,

2) ադմինիստրատորների պատասխանատվության սահմանում,

3) տեղեկատվության տրամադրում միայն արտոնագրված օգտագործողներին,

4) սեփական անձնակազմի սխալ կամ միտումնավոր ապօրինի գործողություններից պաշտպանության մեխանիզմների առկայություն,

5) էլեկտրոնային նույնականացուցիչ ֆայլերի, գաղտնաբառերի պահպանման և կառավարման քաղաքականություն:

60. Թողարկողի կողմից մշակված ֆիզիկական պաշտպանության միջոցառումները ապահովում են հետևյալ սկզբունքները.

1) կազմակերպության էլեկտրասնման և ցանցային մալուխները պաշտպանված են (գետնի տակով մալուխների անցկացում, ցանցային և էլեկտրասնման մալուխների տարանջատում և այլն),

2) սերվերները ապահովված են էներգասնման անխափան համակարգերով,

3) սերվերային սենյակները առանձնացված են և ֆիզիկապես պաշտպանված (մուտքի կառավարման համակարգեր, պատուհանների, դռների ձայնաազդանշանային համակարգեր, շարժման տվիչներ և այլն):

 

ԳԼՈՒԽ 7. Թողարկողի կողմից էլեկտրոնային փողերի սպասարկման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման և լրացման կարգը և պայմանները

 

61. Թողարկողը յուրաքանչյուր ամիս Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կանոնակարգի Հավելված 2-ով (կցվում է) սահմանված «Թողարկված էլեկտրոնային փողերի, լիցքավորման քարտերի, էլեկտրոնային փողերի սպասարկման և մարման վերաբերյալ» թիվ 11 հաշվետվությունը, որտեղ ներկայացվում է հաշվետու կազմակերպության կողմից թողարկված էլեկտրոնային փողերի, լիցքավորման քարտերի, էլեկտրոնային փողերի սպասարկման և իր կամ գործակալների միջոցով մարված էլեկտրոնային փողերի վերաբերյալ տեղեկատվությունը: Հաշվետվությունները ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով` Սի-Բի-Էյ-Նեթ համակարգին միացված տերմինալի, էլեկտրոնային փոստի միջոցով, Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան` «ԻքսԷլԷս» («xls») ֆորմատով: Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից թողարկողին ուղարկված պաշտպանված ֆայլերով (»Միքրոսոֆտ օֆիս 97» կամ դրա կատարելագործված տարբերակով), որոնց փոփոխումն արգելվում է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված: Ընդ որում, հաշվետվության տվյալները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ: Այն դեպքում, երբ թողարկողը հաշվետվությունը ներկայացրել է թերի կամ չլրացված տարբերակով` այն համարվում է չներկայացված:

62. Հաշվետվությունը էլեկտրոնային կրիչների վրա կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելիս, ֆայլերը կոդավորվում են Կենտրոնական բանկի կողմից թողարկողին տրամադրված հնգանիշ կոդի և համապատասխան հաշվետվության միջոցով:

63. Թիվ 11 հաշվետվության առաջին` «Թողարկված և մարված էլեկտրոնային փողերի վերաբերյալ» աղյուսակում նշվում են հաշվետու ամսվա ընթացքում թողարկողի կողմից թողարկված (ակտիվացված), լիցքավորված և մարված էլեկտրոնային փողերի, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ թողարկողի ակտիվ էլեկտրոնային փողերի վերաբերյալ տվյալներ:

Աղյուսակի «էլեկտրոնային փողի թողարկում (ակտիվացում), լիցքավորում» տողում լրացվում են թողարկված (ակտիվացված) և լիցքավորված էլեկտրոնային փողերի վերաբերյալ տվյալները` գումարն ու քանակը, ըստ «էլեկտրոնային փողերի տեսակներ» սյունակի դասակարգման: Միաժամանակ «այդ թվում` գործակալների միջոցով լիցքավորում» տողում տարանջատվում են գործակալների միջոցով լիցքավորված էլեկտրոնային քսակների վերաբերյալ տվյալները:

Նույն աղյուսակի «Էլեկտրոնային փողերի մարում» տողում լրացվում են թողարկողի կողմից մարված էլեկտրոնային փողերի վերաբերյալ տվյալները` գումարն ու քանակը, ըստ «էլեկտրոնային փողերի տեսակներ» սյունակի դասակարգման, միաժամանակ «այդ թվում` գործակալների միջոցով մարում» տողում տարանջատվում են գործակալների միջոցով մարված էլեկտրոնային քսակների վերաբերյալ տվյալները:

«Ամսվա վերջի դրությամբ ընդհանուր պարտավորությունները» տողում լրացվում են թողարկողի կողմից հաշվառման հաշիվներին առկա միջոցների և այդ հաշիվների քանակի վերաբերյալ տվյալները` ըստ «էլեկտրոնային փողերի տեսակներ» սյունակի և «Քարտային համակարգի հիման վրա էլեկտրոնային փողեր կամ էլեկտրոնային քսակներ» ենթասյունակի դասակարգման:

64. Թիվ 11 Հաշվետվության երկրորդ` «Էլեկտրոնային փողերի լիցքավորման քարտերի տարածման, լիցքավորման եղանակներ» աղյուսակում նշվում են հաշվետու ամսվա ընթացքում օգտագործողների կողմից ձեռք բերված լիցքավորման քարտերի և համակարգում վարվող հաշվառման հաշիվների/գրառումների անմիջական համալրումների վերաբերյալ տվյալները: «Լիցքավորման քարտի տարածում» սյունակում նշվում են համակարգում օգտագործողների անունով վարվող հաշվառման հաշիվների/գրառումների համալրման համար տարածված լիցքավորման քարտերի գումարն ու քանակը` ըստ «Լիցքավորման քարտի տարածման միջոցներ» սյունակի դասակարգման:

«Էլեկտրոնային փողերի անմիջական ակտիվացում/ լիցքավորում» սյունակում նշվում են համակարգում օգտագործողների անունով վարվող հաշվառման հաշիվների/գրառումների վրա կատարված համալրումների գումարն ու քանակը, որոնց լիցքավորումը համակարգում կատարվել է անմիջականորեն` «Լիցքավորման քարտի տարածման միջոցներ» սյունակում նշված դասակարգումներից որևէ մեկի միջոցով, առանց լիցքավորման քարտի տրամադրման/օգտագործման: «Լիցքավորման քարտի տարածում» և «էլեկտրոնային փողերի ակտիվացում/ անմիջական լիցքավորում» սյունակներում լրացվող տվյալները միմյանց բացառում են:

Ընդ որում, «Կանխիկ եղանակով» տողում լրացվում են թողարկողի, գործակալի և տարածողի սպասարկման կետերում ձեռք բերված լիցքավորման քարտերի գումարն ու քանակը: Միաժամանակ տարանջատվում է գործակալների և տարածողների սպասարկման կետերում ձեռք բերված լիցքավորման քարտերի և անմիջական լիցքավորումների վերաբերյալ տեղեկատվությունը` համապատասխանաբար լրացնելով «այդ թվում` գործակալների միջոցով» և «այդ թվում` տարածողների միջոցով» տողերում ըստ համապատասխան սյունակների լրացման հետ կապված պահանջի:

Նույն աղյուսակի «Բանկային հաշիվների միջոցով» տողում լրացվում են ձեռք բերված այն լիցքավորման քարտերի և կատարված անմիջական լիցքավորումների գումարն ու քանակը, որոնց դիմաց վճարումը կատարվել է բանկային հաշիվների միջոցով: Միաժամանակ «այդ թվում` վճարային քարտերի միջոցով» տողում տարանջատվում է վճարային քարտերի միջոցով ձեռք բերված լիցքավորման քարտերի, կատարված անմիջական լիցքավորումների վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ «Լիցքավորման քարտերի տարածում» և «էլեկտրոնային փողերի անմիջական ակտիվացում/լիցքավորում» սյունակների դասակարգման:

Սույն աղյուսակի «այլ էլեկտրոնային փողերով փոխարկման միջոցով» տողում լրացվում է այլ համակարգերի էլեկտրոնային փողերի փոխարկման միջոցով ձեռք բերված լիցքավորման քարտերի, կատարված անմիջական լիցքավորումների գումարն ու քանակը` ըստ համապատասխան սյունակների դասակարգման:

«Ընդամենը» տողում լրացվում են համապատասխան սյունակների տողերի ընդհանուր տվյալները, բացառելով կրկնությունները:

65. Թիվ 11 հաշվետվության երրորդ` «Էլեկտրոնային փողերի մարման եղանակներ» աղյուսակում նշվում են հաշվետու ամսվա ընթացքում թողարկողի կողմից օգտագործողների անունով վարվող հաշվառման հաշիվների վրա առկա էլեկտրոնային փողերի դիմաց մարված պարտավորությունների գումարը և մարումների քանակը, ըստ «Մարման եղանակներ» սյունակի դասակարգման:

Ընդ որում, «Կանխիկ եղանակով մարված» տողում լրացվում են մարված էլեկտրոնային փողերի դիմաց թողարկողի և գործակալի սպասարկման կետերում օգտագործողին կանխիկ եղանակով կատարված վճարումների գումարն ու քանակը: Միաժամանակ «այդ թվում` գործակալների միջոցով» տողում լրացվում են համակարգում գրանցված գործակալների սպասարկման կետերում օգտագործողին կանխիկ եղանակով վճարումների գումարն ու քանակը:

Սույն աղյուսակի «Բանկային հաշիվների վրա» տողում լրացվում են թողարկողի կողմից մարված էլեկտրոնային փողերի դիմաց օգտագործողի կողմից նշված բանկային հաշվի վրա փոխանցված միջոցների գումարն ու քանակը: Միաժամանակ «այդ թվում` վճարային քարտերի միջոցով» տողում տարանջատվում են օգտագործողների կողմից նշված քարտային հաշիվների վրա կատարված փոխանցումների գումարը և քանակը:

Նույն աղյուսակի «այլ էլեկտրոնային փողերով փոխարկման միջոցով» տողում լրացվում են այլ համակարգերի էլեկտրոնային փողերի փոխարկման միջոցով համակարգից դուրս բերված` մարված էլեկտրոնային փողերի գումարը և այդ մարումների քանակը:

«Ընդամենը մարված» տողում լրացվում են աղյուսակում նշված համապատասխան եղանակներով կատարված մարումների ընդհանուր տվյալները, բացառելով կրկնությունները:

66. Թիվ 11 հաշվետվության չորրորդ` «Տպված, տարածված, լիցքավորված կամ հետ գնված լիցքավորման քարտերը` ըստ անվանական արժեքի» աղյուսակում նշվում են հաշվետու ամսվա ընթացքում թողարկողի կողմից տպված, տարածված, այդ թվում գործակալների և տարածողների կողմից, փաստացի լիցքավորված (ակտիվացրած) և հետ գնված լիցքավորման քարտերի գումարն ու քանակը` ըստ անվանական արժեքի: Ինչպես նաև աղյուսակում բերվում են հաշվետու ամսվա վերջի դրությամբ թողարկողի կողմից տպված` դեռևս չտարածված և տարածված` դեռևս չակտիվացված լիցքավորման քարտերի գումարն ու քանակը` ըստ անվանական արժեքի:

Սույն աղյուսակի` «Լիցքավորման քարտերի անվանական արժեք» սյունակում նշվում է կազմակերպության կողմից տպված լիցքավորման քարտերի անվանական արժեքը:

Աղյուսակի` «Տպված լիցքավորման քարտեր» սյունակում լրացվում են թողարկողի կողմից ամսվա ընթացքում շրջանառության մեջ բաց թողնված, ներառյալ տարածված (իրացված) և ակտիվացված լիցքավորման քարտերի գումարն ու քանակը` ըստ համապատասխան անվանական արժեքի: «Տարածված լիցքավորման քարտեր» սյունակում ըստ համապատասխան ենթասյունակների դասակարգման լրացվում է ամսվա ընթացքում տարածված լիցքավորման քարտերի վերաբերյալ տեղեկատվությունը: Ընդ որում, «Թողարկողի սպասարկման կետերի միջոցով» ենթասյունակում լրացվում են թողարկողի սպասարկման կետերի միջոցով տարածված լիցքավորման քարտերի գումարն ու քանակը` ըստ անվանական արժեքի, իսկ «Գործակալների/տարածողների սպասարկման կետերի միջոցով» սյունակում լրացվում են տարածողների սպասարկման կետերի միջոցով տարածված լիցքավորման քարտերի գումարն ու քանակը, ըստ նշված անվանական արժեքի: Սույն աղյուսակի «էլեկտրոնային փողի թողարկում (ակտիվացում), և համալրում» սյունակում լրացվում են ամսվա ընթացքում օգտագործողների կողմից ձեռք բերված լիցքավորման քարտերով համալրված և ակտիվացված էլեկտրոնային փողերի գումարն ու քանակը` ըստ անվանական արժեքի:

Նույն աղյուսակի «Հետ գնված լիցքավորման քարտեր» սյունակում լրացվում են օգտագործողների կողմից ձեռք բերված, սակայն հետագայում թողարկողի կողմից հետ գնված չակտիվացված լիցքավորման քարտերի գումարն ու քանակը` ըստ համապատասխան անվանական արժեքի:

«Ընդամենը» տողում բերվում են համապատասխան սյունակների ընդհանուր գումարի և քանակի վերաբերյալ տվյալները:

67. Թիվ 11 հաշվետվության հինգերորդ` «Էլեկտրոնային փողերով կատարված գործառնությունների տեսակներ» աղյուսակում նշվում է թողարկողի կողմից հաշվառվող օգտագործողների հաշվառման հաշիվներին առկա էլեկտրոնային փողերով ընթացիկ ամսվա ընթացքում կատարված վճարումների գումարի և քանակի վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ «էլեկտրոնային փողերի տեսակներ» սյունակի և «Քարտային համակարգի հիման վրա էլեկտրոնային փողեր կամ էլեկտրոնային քսակներ» ենթասյունակի դասակարգման: Էլեկտրոնային փողերով կատարված գործառնությունները առանձնացվում և ներկայացվում են ըստ «Գործառնությունների տեսակներ» սյունակում նշված տարանջատման: Ընդ որում, «Կոմունալ վճարումներ, այդ թվում`» տողում լրացվում է համակարգում օգտագործողների կողմից կատարված կոմունալ ծառայությունների («1. ջուր», «2. գազ», «3. էլեկտրաէներգիա», «4. բջջային կապի ծառայություններ», «5. ֆիքսված հեռախոսակապի դիմաց վճարումներ» տողերի) դիմաց նշված վճարումների հանրագումարը` ըստ «էլեկտրոնային փողերի տեսակներ» սյունակների դասակարգման: Նույն աղյուսակի «Մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ» տողում լրացվում է համակարգում օգտագործողների կողմից ապրանքների, աշխատանքների և (կամ) ծառայությունների դիմաց կատարված վճարումների գումարի և քանակի վերաբերյալ տեղեկատվությունը: Աղյուսակի «Էլեկտրոնային փողերի փոխարկումներ այլ համակարգերի կողմից թողարկված էլեկտրոնային փողերի» տողում լրացվում են համակարգում գրանցված օգտագործողների կողմից իրենց հաշվառման հաշիվներին առկա էլեկտրոնային փողերը այլ համակարգերի էլեկտրոնային փողերով փոխարկելու հետ կապված գործառնությունների գումարը և քանակը:

«Վարկերի մարում» տողում լրացվում են համակարգում գրանցված օգտագործողների կողմից համակարգում գրանցված ֆինանսական կազմակերպություններին վարկերի մարման հետ կապված փոխանցումների գումարը և քանակը:

«Գործառնությունների տեսակներ» սյունակում նշված դասակարգման համաձայն աղյուսակի տարբեր տողերում լրացվող տվյալները չեն կրկնվում:

Աղյուսակի «Գործառնությունների տեսակներ» սյունակում նշված դասակարգումներից տարբերվող ծառայություններ մատուցելու դեպքում թողարկողը կարող է դիմել Կենտրոնական բանկ հաշվետվության մեջ համապատասխան տող ավելացնելու համար: Իսկ առաջին ամսվա ընթացքում այդ ծառայությունները լրացվում են «Այլ (նշել)» տողում:

«Ընդամենը գործառնություններ» տողում ըստ համապատասխան սյունակների լրացվում են աղյուսակի տողերի ընդհանուր գումարը և քանակը:

68. Թիվ 11 հաշվետվության վեցերորդ «Թողարկողի մոտ օգտագործողների և ծառայություն մատուցողների անունով բացված և վարվող հաշվառման հաշիվների վերաբերյալ» աղյուսակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում թողարկողի կողմից բացված և հաշվետու ամսվա վերջի դրությամբ համակարգում վարվող հաշվառման հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն: Աղյուսակում տվյալները դասակարգվում են ըստ «Մասնակիցներ» սյունակում բերված «Օգտագործողներ» և «Ծառայություններ մատուցողներ» տարանջատման: Աղյուսակի «Օգտագործողներ» և «Ծառայություններ մատուցողներ» տողերում նշվում են համակարգում գրանցված օգտագործողների և ծառայություններ մատուցողների վերաբերյալ համապատասխան տվյալները` ըստ սույն կարգի իմաստով բերված սահմանման:

Սույն աղյուսակի` «Հաշվետու ժամանակահատվածում բացված հաշվառման հաշիվներ» սյունակում լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում համակարգում բացված հաշվառման հաշիվների քանակը` տարանջատելով ըստ «Մասնակիցներ» սյունակի տողերի:

«Ընդամենը ակտիվ հաշվառման հաշիվներ» սյունակում նշվում է հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ համակարգում գրանցված այն հաշվառման հաշիվների քանակը, որոնց միջոցով վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվել է առնվազն 1 գործարք: Վերջիններս տարանջատվում են ըստ «Ծառայություն մատուցողներ» և «Օգտագործողներ» տողերի:

Աղյուսակի «Ընդամենը հաշվառման հաշիվներ» սյունակում նշվում է հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ համակարգում վարվող բոլոր հաշիվների քանակը:

Աղյուսակի «Ընդամենը հաշվառման հաշիվների մնացորդը» սյունակում նշվում է հաշվետու ամսվա վերջի դրությամբ համակարգում գրանցված հաշվառման հաշիվների մնացորդը:

«Ընդամենը մասնակիցներ» տողում ըստ համապատասխան սյունակների լրացվում են աղյուսակի տողերի վերաբերյալ ընդհանուր տվյալները:

69. Թիվ 11 հաշվետվության յոթերորդ` «Թողարկողի մոտ բացված մասնակիցների անունով վարվող հաշվառման հաշիվների լիցքավորում ըստ սարքավորումների/միջավայրի» աղյուսակում նշվում է թողարկողի մոտ բացված/վարվող հաշվառման հաշիվների վրա հաշվետու ամսվա ընթացքում լիցքավորված/ակտիվացված էլեկտրոնային փողերի վերաբերյալ տվյալները ըստ, լիցքավորման եղանակների, որի դասակարգումը բերվում է «Էլեկտրոնային փողի փաստացի ակտիվացման սարքավորումներ/միջավայր» սյունակում: Ընդ որում, «Թողարկողի/գործակալի գրասենյակներում (կանխիկ)» տողում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում թողարկողի/գործակալի սպասարկման կետերում վճարված կանխիկ դրամի դիմաց լիցքավորված/ակտիվացված էլեկտրոնային փողերի գումարի և քանակի վերաբերյալ տվյալներ` ըստ «էլեկտրոնային փողերի տեսակներ» սյունակի և «Քարտային համակարգի հիման վրա էլեկտրոնային փողեր կամ էլեկտրոնային քսակներ» ենթասյունակների տարանջատման: Աղյուսակի «Տերմինալների միջոցով» տողում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում համակարգում սպասարկվող տերմինալների միջոցով լիցքավորված/ակտիվացված էլեկտրոնային փողերի գումարի և քանակի վերաբերյալ տվյալներ` ըստ «էլեկտրոնային փողերի տեսակներ» սյունակի համապատասխան տարանջատման:

Աղյուսակի «Հեռախոսով» տողում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում համակարգում հեռախոսների/բջջային հեռախոսների միջոցով լիցքավորված/ակտիվացված էլեկտրոնային փողերի գումարի և քանակի վերաբերյալ տվյալներ:

Աղյուսակի «Բանկոմատով» տողում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում համակարգում բանկոմատների միջոցով լիցքավորված/ակտիվացված էլեկտրոնային փողերի գումարի և քանակի վերաբերյալ տվյալներ` ըստ «էլեկտրոնային փողերի տեսակներ» սյունակի տարանջատման:

Աղյուսակի «Ինտերնետով» տողում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում համակարգում ինտերնետի միջոցով լիցքավորված/ակտիվացված էլեկտրոնային փողերի գումարի և քանակի վերաբերյալ տվյալներ` ըստ «էլեկտրոնային փողերի տեսակներ» սյունակի տարանջատման:

70. Թիվ 11 հաշվետվության ութերորդ` «Թողարկողի հետ համագործակցող գործակալների և տարածողների վերաբերյալ» աղյուսակում նշվում է հաշվետու ամսվա վերջի դրությամբ թողարկողի հետ համագործակցող տարածողների, գործակալների կամ համակարգին անդամակցող այլ էլեկտրոնային համակարգերի վերաբերյալ տեղեկատվություն: Ընդ որում, «Լիցքավորման քարտ տարածողներ» տողում լրացվում է հաշվետու ամսվա վերջի դրությամբ թողարկողի հետ լիցքավորման քարտերի տարածում իրականացնելու պայմանագիր կնքած տարածողների վերաբերյալ տեղեկատվություն, իսկ «Գործակալներ» տողում լրացվում է հաշվետու ամսվա վերջի դրությամբ թողարկողի հետ էլեկտրոնային քսակների մարում, համալրում, տարածում իրականացնելու պայմանագիր կնքած գործակալների վերաբերյալ տեղեկատվություն: Սույն աղյուսակի «Համակարգի հետ անդամակցող այլ էլեկտրոնային փողերի համակարգեր» տողում լրացվում է հաշվետու ամսվա վերջի դրությամբ թողարկողի համակարգին անդամակցող այլ էլեկտրոնային փողերի համակարգերի վերաբերյալ տեղեկատվություն:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի 2010

թվականի ապրիլի 13-ի թիվ 73-Ն

որոշմամբ հաստատված

«Էլեկտրոնային փողերի թողարկման

և սպասարկման (շրջանառության)

կարգն ու պայմանները,

էլեկտրոնային փողերով

գործարքների իրականացմանը

ներկայացվող պահանջները»

կանոնակարգ 16/2-ի

 

ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

1. Սույն կանոնակարգը չի տարածվում այն ծառայությունների վրա, որոնց մատուցումն իրականացվում է կանխավճարված դրամական արժեքների միջոցով և որոնք`

1) կարող են օգտագործվել միայն սահմանափակ ցանցում, որը հանդիսանում է մեկ կազմակերպության տարածման ցանց (հանրային տրանսպորտից օգտվելու քարտեր, բենզինի քարտեր, առևտրային քարտեր, անդամակցության քարտեր, սննդային վաուչերներ, ծառայությունների վաուչերներ և այլն),

2) գործում են սահմանափակ աշխարհագրական տարածքում, որի բնութագրումը հստակ սահմանված է:

2. Սույն կանոնակարգը չի տարածվում այն դրամական արժեքների վրա, որոնք օգտագործվում են թվային ապրանք (ծառայություն) ձեռք բերելու համար և մատուցվում են բացառապես բջջային կապի օպերատորի կողմից, եթե

1) այդ ապրանքի (ծառայության) բնույթից բխում է, որ օպերատորն ավելացնում է դրա արժեքը` հասանելիության, որոնման կամ տարածման ծառայություններ մատուցելու արդյունքում, և

2) այդ ապրանքը (ծառայությունը) կարող է օգտագործվել բացառապես թվային սարքի (օրինակ` բջջային հեռախոսի) միջոցով, և

3) օպերատորը չի գործում բացառապես որպես միջնորդ վճարային ծառայությունը ստացողի և ապրանքի (ծառայության) մատակարարի միջև:

 

Հավելված 2

 

Հաշվետվություն

«Թողարկված էլեկտրոնային փողերի, լիցքավորման քարտերի, էլեկտրոնային

փողերի սպասարկման և մարման վերաբերյալ»

Թիվ 11 (ամսական)

 

Կազմակերպության անվանումը ____________________

Ամսաթիվը ______________ թ-ից մինչև _______________ թ.

 

1. Թողարկված և մարված էլեկտրոնային փողերի վերաբերյալ

.____________________________________________________________________.

|                |Էլեկտրոնային փողերի տեսակներ          |ԸՆԴԱՄԵՆԸ    |

|                |______________________________________|            |

|                |Քարտային համակարգի հիման |Համակարգչա- |            |

|                |վրա էլեկտրոնային փողեր   |յին         |            |

|                |կամ էլեկտրոնային քսակներ |համակարգի   |            |

|                |                         |հիման վրա   |            |

|                |                         |էլեկտրոնային|            |

|                |                         |փողեր       |            |

|                |_________________________|            |            |

|                |Մեկանգամյա  |Վերալիցքա-  |            |            |

|                |            |վորվող      |            |            |

|                |____________|____________|____________|____________|

|                |Գումար  |Քա-|Գումար  |Քա-|Գումար  |Քա-|Գումար  |Քա-|

|                |(հազ.   |նակ|(հազ.   |նակ|(հազ.   |նակ|(հազ.   |նակ|

|                |ՀՀ դրամ)|   |ՀՀ դրամ)|   |ՀՀ դրամ)|   |ՀՀ դրամ)|   |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|Էլեկտրոնային    |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|փողի թողարկում  |        |   |        |   |        |   |        |   |

|(ակտիվացում),   |        |   |        |   |        |   |        |   |

|լիցքավորում     |        |   |        |   |        |   |        |   |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|այդ թվում`      |        |   |        |   |    X   | X |    0   | 0 |

|գործակալների    |        |   |        |   |        |   |        |   |

|միջոցով         |        |   |        |   |        |   |        |   |

|լիցքավորում     |        |   |        |   |        |   |        |   |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|Էլեկտրոնային    |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|փողերի մարում   |        |   |        |   |        |   |        |   |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|այդ թվում`      |        |   |        |   |    X   | X |    0   | 0 |

|գործակալների    |        |   |        |   |        |   |        |   |

|միջոցով մարում  |        |   |        |   |        |   |        |   |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|Ամսվա վերջի     |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|դրությամբ       |        |   |        |   |        |   |        |   |

|ընդհանուր պարտա-|        |   |        |   |        |   |        |   |

|վորությունները  |        |   |        |   |        |   |        |   |

.____________________________________________________________________.

 

2. Էլեկտրոնային փողերի լիցքավորման քարտերի տարածման, լիցքավորման

եղանակներ

.____________________________________________________________________.

|Լիցքավորման քարտի տարածման |Լիցքավորման քարտի |Էլեկտրոնային փողերի  |

|միջոցներ                   |տարածում          |անմիջական ակտիվացում/|

|                           |                  |լիցքավորում          |

|                           |__________________|_____________________|

|                           |Գումար (հազ.|Քանակ|Գումար (հազ.|Քանակ   |

|                           |ՀՀ դրամ)    |     |ՀՀ դրամ)    |        |

|___________________________|____________|_____|____________|________|

|Կանխիկ եղանակով            |            |     |            |        |

|___________________________|____________|_____|____________|________|

|այդ թվում` գործակալների    |            |     |            |        |

|միջոցով                    |            |     |            |        |

|___________________________|____________|_____|____________|________|

|այդ թվում` տարածողների     |            |     |      X     |    X   |

|միջոցով                    |            |     |            |        |

|___________________________|____________|_____|____________|________|

|Բանկային հաշիվների միջոցով |            |     |            |        |

|___________________________|____________|_____|____________|________|

|այդ թվում` վճարային քարտերի|            |     |            |        |

|միջոցով                    |            |     |            |        |

|___________________________|____________|_____|____________|________|

|Այլ էլեկտրոնային փողերով   |            |     |            |        |

|փոխարկման միջոցով          |            |     |            |        |

|___________________________|____________|_____|____________|________|

|Ընդամենը                   |      0     |  0  |      0     |    0   |

.____________________________________________________________________.

 

3. Էլեկտրոնային փողերի մարման եղանակներ

._______________________________________________________.

|Մարման եղանակներ                  |Մարում              |

|                                  |____________________|

|                                  |Գումար        |Քանակ|

|                                  |(հազ. ՀՀ դրամ)|     |

|__________________________________|______________|_____|

|Կանխիկ եղանակով մարված            |              |     |

|__________________________________|______________|_____|

|այդ թվում` գործակալների միջոցով   |              |     |

|__________________________________|______________|_____|

|Բանկային հաշիվների վրա            |              |     |

|__________________________________|______________|_____|

|այդ թվում` վճարային քարտերի վրա   |              |     |

|__________________________________|______________|_____|

|Այլ էլեկտրոնային փողերով փոխարկման|              |     |

|միջոցով                           |              |     |

|__________________________________|______________|_____|

|Ընդամենը մարված                   |       0      |  0  |

._______________________________________________________.

 

4. Տպված, տարածված, լիցքավորված կամ հետ գնված լիցքավորման քարտերը ըստ

անվանական արժեքի

.____________________________________________________________________.

|Լիցքավորման|Տպված լից-|Տարածված լիցքավորման |Էլեկտրոնային|Հետ գնված |

|քարտերի    |քավորման  |քարտեր               |փողի        |լիցքավոր- |

|անվանական  |քարտեր    |_____________________|թողարկում   |ված քարտեր|

|արժեք      |          |Թողարկողի |Գործակալ- |(ակտիվացում)|          |

|           |          |սպասարկման|ների/տարա-|և  համալրում|          |

|           |          |կետերի    |ծողների   |            |          |

|           |          |միջոցով   |սպասարկման|            |          |

|           |          |          |կետերի    |            |          |

|           |          |          |միջոցով   |            |          |

|           |__________|__________|__________|____________|__________|

|           |Գումար|Քա-|Գումար|Քա-|Գումար|Քա-|Գումար|Քանակ|Գումար|Քա-|

|           |(հազ. |նակ|(հազ. |նակ|(հազ. |նակ|(հազ. |     |(հազ. |նակ|

|           |ՀՀ    |   |ՀՀ    |   |ՀՀ    |   |ՀՀ    |     |ՀՀ    |   |

|           |դրամ) |   |դրամ) |   |դրամ) |   |դրամ) |     |դրամ) |   |

|___________|______|___|______|___|______|___|______|_____|______|___|

|Անվանական  |      |   |      |   |      |   |      |     |      |   |

|արժեք 1    |      |   |      |   |      |   |      |     |      |   |

|___________|______|___|______|___|______|___|______|_____|______|___|

|Անվանական  |      |   |      |   |      |   |      |     |      |   |

|արժեք 2    |      |   |      |   |      |   |      |     |      |   |

|___________|______|___|______|___|______|___|______|_____|______|___|

|Անվանական  |      |   |      |   |      |   |      |     |      |   |

|արժեք 3    |      |   |      |   |      |   |      |     |      |   |

|___________|______|___|______|___|______|___|______|_____|______|___|

|           |      |   |      |   |      |   |      |     |      |   |

|___________|______|___|______|___|______|___|______|_____|______|___|

|Ընդամենը   |  0   | 0 |   0  | 0 |   0  | 0 |  0   |  0  |   0  | 0 |

.____________________________________________________________________.

 

5. Էլեկտրոնային փողերով կատարված գործառույթների տեսակներ

.____________________________________________________________________.

|Գործառնություն- |Էլեկտրոնային փողերի տեսակներ          |Ընդամենը    |

|ների տեսակներ   |______________________________________|            |

|                |Քարտային համակարգի հիման |Համակարգչա- |            |

|                |վրա էլեկտրոնային փողեր   |յին         |            |

|                |կամ էլեկտրոնային քսակներ |համակարգի   |            |

|                |                         |հիման վրա   |            |

|                |                         |էլեկտրոնային|            |

|                |                         |փողեր       |            |

|                |_________________________|            |            |

|                |Մեկանգամյա  |Վերալիցքա-  |            |            |

|                |            |վորվող      |            |            |

|                |____________|____________|____________|____________|

|                |Գումար  |Քա-|Գումար  |Քա-|Գումար  |Քա-|Գումար  |Քա-|

|                |(հազ.   |նակ|(հազ.   |նակ|(հազ.   |նակ|(հազ.   |նակ|

|                |ՀՀ դրամ)|   |ՀՀ դրամ)|   |ՀՀ դրամ)|   |ՀՀ դրամ)|   |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|Կոմունալ        |    0   | 0 |    0   | 0 |    0   | 0 |    0   | 0 |

|վճարումներ,     |        |   |        |   |        |   |        |   |

|այդ թվում`      |        |   |        |   |        |   |        |   |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|1. ջուր         |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|2. գազ          |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|3. էլեկտրաէներ- |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|գիա             |        |   |        |   |        |   |        |   |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|4. բջջային կապի |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|ծառայություններ |        |   |        |   |        |   |        |   |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|5. ֆիքսված      |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|հեռախոսակապի    |        |   |        |   |        |   |        |   |

|դիմաց           |        |   |        |   |        |   |        |   |

|վճարումներ      |        |   |        |   |        |   |        |   |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|Մատուցված       |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|ծառայությունների|        |   |        |   |        |   |        |   |

|դիմաց վճարումներ|        |   |        |   |        |   |        |   |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|Էլեկտրոնային    |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|փողերի          |        |   |        |   |        |   |        |   |

|փոխարկումներ այլ|        |   |        |   |        |   |        |   |

|համակարգերի     |        |   |        |   |        |   |        |   |

|կողմից թողարկված|        |   |        |   |        |   |        |   |

|էլեկտրոնային    |        |   |        |   |        |   |        |   |

|փողերի          |        |   |        |   |        |   |        |   |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|Վարկերի մարում  |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|Այլ (նշել)      |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|                |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|                |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|                |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|Ընդամենը գոր-   |    0   | 0 |    0   | 0 |    0   | 0 |    0   | 0 |

|ծառնություններ  |        |   |        |   |        |   |        |   |

.____________________________________________________________________.

 

6. Թողարկողի մոտ ծառայություններ մատուցողների և օգտագործողների անունով

բացված և վարվող հաշվառման հաշիվների վերաբերյալ

._________________________________________________________________.

|Մասնակիցներ         |Հաշվետու |Ընդամենը |Ընդամենը |Ընդամենը      |

|                    |ժամանակա-|ակտիվ    |հաշվառման|հաշվառման     |

|                    |հատվածում|հաշվառման|հաշիվներ |հաշիվների     |

|                    |բացված   |հաշիվներ |         |մնացորդը      |

|                    |հաշվառման|         |         |              |

|                    |հաշիվներ |         |         |              |

|                    |_________|_________|_________|______________|

|                    |քանակը   |քանակը   |քանակը   |(հազ. ՀՀ դրամ)|

|____________________|_________|_________|_________|______________|

|Ծառայություններ     |         |         |         |              |

|մատուցողներ         |         |         |         |              |

|____________________|_________|_________|_________|______________|

|Օգտագործողներ       |         |         |         |              |

|____________________|_________|_________|_________|______________|

|Ընդամենը մասնակիցներ|    0    |    0    |    0    |      0       |

._________________________________________________________________.

 

7. Թողարկողի մոտ բացված մասնակիցների անունով վարվող հաշվառման հաշիվների

լիցքավորում ըստ սարքավորումների/միջավայրի

.____________________________________________________________________.

|Էլեկտրոնային    |Էլեկտրոնային փողերի տեսակներ          |Ընդամենը    |

|փողի փաստացի    |______________________________________|            |

|ակտիվացման      |Քարտային համակարգի հիման |Համակարգչա- |            |

|սարքավորումներ/ |վրա էլեկտրոնային փողեր   |յին         |            |

|միջավայր        |կամ էլեկտրոնային քսակներ |համակարգի   |            |

|                |                         |հիման վրա   |            |

|                |                         |էլեկտրոնային|            |

|                |                         |փողեր       |            |

|                |_________________________|            |            |

|                |Մեկանգամյա  |Վերալիցքա-  |            |            |

|                |            |վորվող      |            |            |

|                |____________|____________|____________|____________|

|                |Գումար  |Քա-|Գումար  |Քա-|Գումար  |Քա-|Գումար  |Քա-|

|                |(հազ.   |նակ|(հազ.   |նակ|(հազ.   |նակ|(հազ.   |նակ|

|                |ՀՀ դրամ)|   |ՀՀ դրամ)|   |ՀՀ դրամ)|   |ՀՀ դրամ)|   |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|Թողարկողի/      |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|գործակալի       |        |   |        |   |        |   |        |   |

|գրասենյակներում |        |   |        |   |        |   |        |   |

|(կանխիկ)        |        |   |        |   |        |   |        |   |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|Տերմինալների    |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|միջոցով         |        |   |        |   |        |   |        |   |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|Հեռախոսով       |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|Բանկոմատով      |        |   |        |   |    X   | X |    0   | 0 |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|Ինտերնետով      |        |   |        |   |        |   |    0   | 0 |

|________________|________|___|________|___|________|___|________|___|

|Ընդամենը        |    0   | 0 |    0   | 0 |    0   | 0 |    0   | 0 |

.____________________________________________________________________.

 

8. Թողարկողի հետ համագործակցող գործակալների և տարածողների վերաբերյալ

 

._______________________________________________.

|                                         |Քանակ|

|_________________________________________|_____|

|Լիցքավորման քարտ տարածողներ              |     |

|_________________________________________|_____|

|Գործակալներ                              |     |

|_________________________________________|_____|

|Համակարգի հետ անդամակցող այլ էլեկտրոնային|     |

|փողերի համակարգեր                        |     |

|_________________________________________|_____|

|Ընդամենը                                 |  0  |

._______________________________________________.

 

    Կ.Տ.           Կազմակերպության վարչության նախագահ

                                    (գործադիր տնօրեն)

                                     Գլխավոր հաշվապահ

 

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
13.04.2010
N 73-Ն
Որոշում