Սեղմել Esc փակելու համար:
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ...

 

 

050.0072.210610

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        06            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010231

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2010 թվականի թիվ 72-Ն

 

i

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 6.1-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վճարահաշվարկային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման կարգը»` համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի ապրիլի 13-ի

թիվ 72-Ն որոշմամբ

 

    ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                            ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

    ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի           ՀՀ ֆինանսների նախարարի

    2010 թվականի ապրիլի 13-ի               2010 թվականի մայիսի 11-ի

    թիվ 72-Ն որոշմամբ                      թիվ 338-Ն հրամանով

 

    ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`          ՀՀ ֆինանսների նախարար`

 

    ---------- Ա. Ջավադյան                 -------- Տ. Դավթյան

 

    13 ապրիլի 2010 թ.                      ---- 2010 թ.

 

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների (այսուհետ` վճարահաշվարկային կազմակերպություններ) հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերն ու դրանց լրացման կարգը:

 

ԳԼՈՒԽ 2. ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների հրապարակումն իրականացվում է «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 6.1-րդ հոդվածների պահանջների, ինչպես նաև Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (այսուհետ` նաև ՖՀՄՍ) համապատասխան:

3. Վճարահաշվարկային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների նպատակը կազմակերպության ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների և կանխիկ դրամական հոսքերի, ֆինանսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների օգտագործողներին արժանահավատ տեղեկատվության տրամադրումն է:

Վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից հրապարակվող տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներառում են.

1) «Հաշվետվություն ֆինանսական վիճակի մասին» հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ` ձև 1 (հավելված 1),

2) «Հաշվետվություն համապարփակ ֆինանսական արդյունքների մասին» հաշվետու ժամանակաշրջանի համար` ձև 2 (հավելված 2) կամ ձև 2.1 և ձև 2.2 (հավելված 2.1),

3) «Հաշվետվություն սեփական կապիտալում փոփոխությունների մասին» հաշվետու ժամանակաշրջանի համար` ձև 3 (հավելված 3),

4) «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» հաշվետու ժամանակաշրջանի համար` ձև 4 (հավելված 4),

5) «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ», որոնք պարունակում են տեղեկատվություն էական հաշվապահական քաղաքականությունների վերաբերյալ կամ այլ բացատրական գրառումներ` ձև 5 (հավելված 5),

6) «Ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն ամենավաղ համադրելի ժամանակաշրջանի սկզբի դրությամբ»` ձև 6, երբ տեղի է ունեցել ֆինանսական հաշվետվությունների տարրերի վերադասակարգում, վերագնահատում, վերաներկայացում:

4. Ֆինանսական հաշվետվությունների փաթեթում ներառված յուրաքանչյուր հաշվետվություն պետք է ներկայացվի հավասար կարևորությամբ:

5. Վճարահաշվարկային կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները լրացվում են կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հիման վրա:

6. Վճարահաշվարկային կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունների հետ միասին պետք է հրապարակի աուդիտորական եզրակացությունը:

7. Ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է հրապարակի համախմբված ֆինանսական հաշվետվությունները: Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է հրապարակել նաև առանձին ֆինանսական հաշվետվությունները:

8. Ֆինանսական հաշվետվությունները կազմվում են վերլուծական (անալիտիկ) և ընդհանրացված (սինթետիկ) հաշվառման տվյալների հիման վրա:

9. Վճարահաշվարկային կազմակերպությունները նախորդ տարվա էական սխալները, որոնք բացահայտվել են հաշվետու ժամանակաշրջանում, պետք է ճշգրտեն հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 8-ի (այսուհետ` նաև ՀՀՄՍ) համաձայն:

10. Վճարահաշվարկային կազմակերպությունները հաշվետու ժամանակաշրջանից հետո տեղի ունեցած դեպքերը, որոնք վերաբերում են հաշվետու ժամանակաշրջանին, պետք է բացահայտեն հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 10-ի համաձայն: Վճարահաշվարկային կազմակերպությունները պետք է ներկայացնեն նաև ֆինանսական հաշվետվությունների վավերացման օրը և այն, թե ում կողմից են հաշվետվությունները վավերացվել:

11. Վճարահաշվարկային կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են ՖՀՄՍ-ների պահանջներին, պետք է իրականացնեն բացահայտ նշում համապատասխանության մասին ծանոթագրություններում: Կազմակերպությունը չի կարող նկարագրել ֆինանսական հաշվետվությունները ՖՀՄՍ-ներին համապատասխան, եթե չեն բավարարվում ՖՀՄՍ-ների բոլոր պահանջները:

 

ԳԼՈՒԽ 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

12. Վճարահաշվարկային կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները պետք է ներառեն նրա բոլոր տարածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

13. Հաշվետու տարի է համարվում տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:

14. Նոր ստեղծված վճարահաշվարկային կազմակերպության համար առաջին հաշվետու տարի (ժամանակաշրջան) է համարվում նրա պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա (ժամանակաշրջանի) վերջին օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:

15. Լուծարվող վճարահաշվարկային կազմակերպությունը ներկայացնում է ֆինանսական հաշվետվություններ տարեսկզբից մինչև սահմանված կարգով լուծարման գործընթացի սկիզբն ընկած ժամանակաշրջանի համար:

16. Ֆինանսական հաշվետվությունները պետք է ունենան հետևյալ պարտադիր վավերապայմանները.

1) ֆինանսական հաշվետվության անվանումը,

2) հաշվետու ամսաթիվը կամ ժամանակաշրջանը, որի համար կազմված է հաշվետվությունը,

3) կազմակերպության լրիվ անվանումը,

4) գտնվելու վայրը,

5) թվային ցուցանիշների ներկայացման չափը (ֆորմատը),

6) պատասխանատու անձանց ստորագրությունը:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ (ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ)

 

17. Ֆինանսական վիճակի մասին հաշվետվության 2-րդ սյունակում ցույց են տրվում նախորդ տարվա վերջի դրությամբ մնացորդները, իսկ 3-րդ սյունակում` հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի մնացորդները:

18. Ստորև բերված աղյուսակում ներկայացված են հաշվետվության և դրան համապատասխան կից ծանոթագրությունների հոդվածներում ներառվող հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվները:

 

._____________________________________________________________________.

|    |Ֆինանսական         |   Կից ծանոթագրություններ  |Հաշվապահական    |

|    |վիճակի մասին       |                           |հաշվառման       |

|    |հաշվետվություն     |                           |հաշվային պլանի  |

|    |                   |                           |հաշիվներ        |

|____|___________________|___________________________|________________|

| 1.1|Դրամական միջոցներ  |Կազմակերպության            |251, 252, 253,  |

|    | և  դրանց          |դրամարկղում, բանկի         |254, 257        |

|    | համարժեքներ       |հաշվարկային, արտարժութային |                |

|    |                   |և  այլ հաշիվներում առկա    |                |

|    |                   |դրամական միջոցների, ինչպես |                |

|    |                   |նաև  դրամական միջոցների    |                |

|    |                   |համարժեքների (կարճաժամկետ  |                |

|    |                   |բարձր իրացվելի ներդրումներ,|                |

|    |                   |որոնք հեշտ փոխանակվում են  |                |

|    |                   |դրամական միջոցների որոշակի |                |

|    |                   |գումարների հետ, և  որոնց   |                |

|    |                   |արժեքի փոփոխման ռիսկն էական|                |

|    |                   |չէ)                        |                |

|    |                   |հաշվեկշռային արժեքը        |                |

|____|___________________|___________________________|________________|

| 1.2|Առևտրային          |                           | 231            |

|    |նպատակով պահվող    |                           |                |

|    |ֆինանսական         |                           |                |

|    |ներդրումներ        |                           |                |

|____|___________________|___________________________|________________|

| 1.3|Դեբիտորական        |                           |221, 223        |

|    |պարտավորություններ |                           |(վաճառքների գծով|

|    |գործառնությունների |                           |դեբիտորական     |

|    |գծով               |                           |պարտքերին       |

|    |                   |                           |վերաբերող մասով)|

|____|___________________|___________________________|________________|

| 1.4|Այլ դեբիտորական    |                           |222, 223, 225,  |

|    |պարտավորություններ,|                           |227, 228, 229   |

|    |այդ թվում`         |                           |                |

|____|___________________|___________________________|________________|

|    |                   |Այս և  հաջորդ տողում ցույց |                |

|    |                   |են տրվում 1.4 տողում       |                |

|    |                   |ներառված այլ դեբիտորական   |                |

|    |                   |պարտավորությունների այն    |                |

|    |                   |հոդվածների անվանումները և  |                |

|    |                   |գումարները, որոնք իրենց    |                |

|    |                   |բնույթով (գործառույթով) կամ|                |

|    |                   |գումարով առավել էական են   |                |

|    |                   |տվյալ կազմակերպության համար|                |

|    |                   |կամ որոնց առանձին          |                |

|    |                   |բացահայտումը պահանջվում է  |                |

|    |                   |հաշվապահական հաշվառման     |                |

|    |                   |ստանդարտներով:             |                |

|____|___________________|___________________________|________________|

|____|___________________|___________________________|________________|

| 1.5|Տրված ընթացիկ      |                           |224             |

|    |կանխավճարներ       |                           |                |

|____|___________________|___________________________|________________|

| 1.6|Վաճառքի համար      |                           |143, 232        |

|    |մատչելի ֆինանսական |                           |                |

|    |ակտիվներ           |                           |                |

|____|___________________|___________________________|________________|

| 1.7|Ֆինանսական         |                           |146, 237        |

|    |վարձակալության գծով|                           |                |

|    |ստացվելիք գումարներ|                           |                |

|____|___________________|___________________________|________________|

| 1.8|Մինչև  մարման      |                           |144, 233, 234   |

|    |ժամկետը պահվող     |                           |                |

|    |ներդրումներ        |                           |                |

|____|___________________|___________________________|________________|

| 1.9|Ներդրումներ այլ    |                           |141, 142, 149   |

|    |անձանց կանոնադրական|                           |                |

|    |կապիտալում         |                           |                |

|____|___________________|___________________________|________________|

|1.10|Հիմնական միջոցներ  |                           |111, 112, 113,  |

|    |                   |                           |114, 115, 124   |

|____|___________________|___________________________|________________|

|1.11|Անավարտ ոչ         |                           |118, 124        |

|    |նյութական ակտիվներ |                           |                |

|____|___________________|___________________________|________________|

|1.12|Ոչ նյութական       |                           |131, 132, 136   |

|    |ակտիվներ           |                           |(բացառությամբ   |

|    |                   |                           |գուդվիլին և     |

|    |                   |                           |մշակման         |

|    |                   |                           |ընթացքում       |

|    |                   |                           |գտնվող ոչ       |

|    |                   |                           |նյութական       |

|    |                   |                           |ակտիվներին      |

|    |                   |                           |վերաբերող մասի) |

|____|___________________|___________________________|________________|

|1.13|Հետաձգված հարկային |                           |151             |

|    |ակտիվներ           |                           |                |

|____|___________________|___________________________|________________|

|1.14|Այլ ակտիվներ, այդ  |                           |211, 213, 214,  |

|    |թվում`             |                           |216, 217, 218   |

|    |                   |                           |(նյութերին,     |

|    |                   |                           |արագամաշ        |

|    |                   |                           |առարկաներին,    |

|    |                   |                           |անավարտ         |

|    |                   |                           |արտադրանքին,    |

|    |                   |                           |ապրանքներին     |

|    |                   |                           |վերաբերող       |

|    |                   |                           |մասով), 119,    |

|    |                   |                           |121, 122, 123,  |

|    |                   |                           |124 (ֆինանսական |

|    |                   |                           |վարձակալությամբ |

|    |                   |                           |ստացված հիմնական|

|    |                   |                           |միջոցներին և    |

|    |                   |                           |ներդրումային    |

|    |                   |                           |գույքին         |

|    |                   |                           |վերաբերող       |

|    |                   |                           |մասով), 133, 136|

|    |                   |                           |(մշակման        |

|    |                   |                           |ընթացքում գտնվող|

|    |                   |                           |ոչ նյութական    |

|    |                   |                           |ակտիվներին),    |

|    |                   |                           |145, 147, 148,  |

|    |                   |                           |149, 152, 154,  |

|    |                   |                           |155, 235,       |

|    |                   |                           |236239, 255,    |

|    |                   |                           |256, 261        |

|____|___________________|___________________________|________________|

|    |                   |Այս և  հաջորդ տողում ցույց |                |

|    |                   |են տրվում 1.14 տողում      |                |

|    |                   |ներառված այլ ակտիվների այն |                |

|    |                   |հոդվածների անվանումները և  |                |

|    |                   |գումարները, որոնք իրենց    |                |

|    |                   |բնույթով (գործառույթով) կամ|                |

|    |                   |գումարով առավել էական են   |                |

|    |                   |տվյալ կազմակերպության համար|                |

|    |                   |կամ որոնց առանձին          |                |

|    |                   |բացահայտումը պահանջվում է  |                |

|    |                   |հաշվապահական հաշվառման     |                |

|    |                   |ստանդարտներով:             |                |

|____|___________________|___________________________|________________|

|____|___________________|___________________________|________________|

| 2.1|Բանկերից ստացված   |                           |411, 412, 413,  |

|    |վարկեր և  այլ      |                           |414, 511, 512,  |

|    |փոխառություններ    |                           |513, 514, 516   |

|    |                   |                           |(կարճաժամկետ    |

|    |                   |                           |փոխառություննե- |

|    |                   |                           |րին և           |

|    |                   |                           |երկարաժամկետ    |

|    |                   |                           |փոխառությունների|

|    |                   |                           |կարճաժամկետ     |

|    |                   |                           |մասին վերաբերող |

|    |                   |                           |մասով)          |

|____|___________________|___________________________|________________|

| 2.2|Ստացված ընթացիկ    |                           |523             |

|    |կանխավճարներ       |                           |                |

|____|___________________|___________________________|________________|

| 2.3|Կրեդիտորական       |                           |521             |

|    |պարտավորություններ |                           |                |

|    |գործառնությունների |                           |                |

|____|___________________|___________________________|________________|

| 2.4|Այլ կրեդիտորական   |                           |524, 525, 527,  |

|    |պարտքեր, այդ թվում`|                           |528, 529, 531   |

|____|___________________|___________________________|________________|

|    |                   |Այս և  հաջորդ տողում ցույց |                |

|    |                   |են տրվում 2.4 տողում       |                |

|    |                   |ներառված այլ կրեդիտորական  |                |

|    |                   |պարտավորությունների այն    |                |

|    |                   |հոդվածների անվանումները և  |                |

|    |                   |գումարները, որոնք իրենց    |                |

|    |                   |բնույթով (գործառույթով) կամ|                |

|    |                   |գումարով առավել էական են   |                |

|    |                   |տվյալ կազմակերպության համար|                |

|    |                   |կամ որոնց առանձին          |                |

|    |                   |բացահայտումը պահանջվում է  |                |

|    |                   |հաշվապահական հաշվառման     |                |

|    |                   |ստանդարտներով:             |                |

|____|___________________|___________________________|________________|

|____|___________________|___________________________|________________|

| 2.5|Վարձակալության գծով|                           |515             |

|    |վճարվելիք գումարներ|                           |                |

|____|___________________|___________________________|________________|

| 2.6|Պահուստներ         |                           |543, 425        |

|    |                   |                           |պարտավորություն |

|    |                   |                           |ճանաչված ոչ     |

|    |                   |                           |ընթացիկ         |

|    |                   |                           |պահուստների     |

|    |                   |                           |հաշվեկշռային    |

|    |                   |                           |արժեքը          |

|____|___________________|___________________________|________________|

| 2.7|Եկամուտներին       |                           |541 (դեռևս      |

|    |վերաբերող շնորհներ |                           |եկամուտ         |

|    |                   |                           |չճանաչված)      |

|    |                   |                           |մնացորդը        |

|____|___________________|___________________________|________________|

| 2.8|Հետաձգված հարկային |                           |422             |

|    |պարտավորություններ |                           |                |

|____|___________________|___________________________|________________|

| 2.9|Ակտիվներին         |                           |421 (դեռևս      |

|    |վերաբերող շնորհներ |                           |եկամուտ         |

|    |                   |                           |չճանաչված       |

|    |                   |                           |մնացորդի մասով) |

|____|___________________|___________________________|________________|

|2.10|Այլ                |                           |415, 516, 517,  |

|    |պարտավորություններ,|                           |518, 542        |

|    |այդ թվում`         |                           |                |

|____|___________________|___________________________|________________|

|    |                   |Այս և  հաջորդ տողում ցույց |                |

|    |                   |են տրվում 2.10 տողում      |                |

|    |                   |ներառված այլ               |                |

|    |                   |պարտավորությունների այն    |                |

|    |                   |հոդվածների անվանումները և  |                |

|    |                   |գումարները, որոնք իրենց    |                |

|    |                   |բնույթով (գործառույթով) կամ|                |

|    |                   |գումարով առավել էական են   |                |

|    |                   |տվյալ կազմակերպության համար|                |

|    |                   |կամ որոնց առանձին          |                |

|    |                   |բացահայտումը պահանջվում է  |                |

|    |                   |հաշվապահական հաշվառման     |                |

|    |                   |ստանդարտներով:             |                |

|____|___________________|___________________________|________________|

|____|___________________|___________________________|________________|

| 3.1|Կանոնադրական       |                           |311, 312, 313   |

|    |կապիտալ            |                           |                |

|____|___________________|___________________________|________________|

| 3.2|Էմիսիոն եկամուտ    |                           |314             |

|____|___________________|___________________________|________________|

| 3.3|Գլխավոր պահուստ    |                           |351, 344 (այն   |

|    |                   |                           |չափով, որքանով  |

|    |                   |                           |ակնկալվում է, որ|

|    |                   |                           |հայտարարված     |

|    |                   |                           |միջանկյալ       |

|    |                   |                           |շահաբաժինները   |

|    |                   |                           |(արտոնյալ       |

|    |                   |                           |բաժնետոմսերի    |

|    |                   |                           |գծով) կմարվեն   |

|    |                   |                           |պահուստային     |

|    |                   |                           |կապիտալի հաշվին)|

|____|___________________|___________________________|________________|

| 3.4|Վերագնահատման      |                           |321, 322, 323   |

|    |պահուստներ         |                           |                |

|____|___________________|___________________________|________________|

| 3.5|Չբաշխված շահույթ   |                           |342, 343, 344   |

|    |                   |                           |(այն չափով,     |

|    |                   |                           |որքանով         |

|    |                   |                           |ակնկալվում է, որ|

|    |                   |                           |հայտարարված     |

|    |                   |                           |միջանկյալ       |

|    |                   |                           |շահաբաժինները   |

|    |                   |                           |կմարվեն չբաշխված|

|    |                   |                           |շահույթի հաշվին)|

|____|___________________|___________________________|________________|

| 3.6|Սեփական կապիտալի   |«Որպես սեփական կապիտալի    |352, ինչպես նաև |

|    |այլ տարրեր         |գործիքներ                  |հաշվեկշռի       |

|    |                   |դասակարգված ածանցյալ       |«Սեփական        |

|    |                   |գործիքներ» հաշվի մնացորդը),|կապիտալ» բաժնի  |

|    |                   |                           |մյուս           |

|    |                   |                           |հոդվածներում    |

|    |                   |                           |չներառված       |

|    |                   |                           |սեփական կապիտալի|

|    |                   |                           |տարրերի         |

|    |                   |                           |հաշվեկշռային    |

|    |                   |                           |արժեքը:         |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 5. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

19. Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը կարող է ներկայացվել երկու ձևով: Վճարահաշվարկային կազմակերպությունները եկամուտներն ու ծախսերը կարող են ներկայացնել մեկ` համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ձևով (հավելված 2), կամ երկու հաշվետվությունների միջոցով` ներկայացնելով ֆինանսական արդյունքների մասին և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններ (հավելված 2.1): Մեկ հաշվետվության ներկայացման դեպքում եկամտի և ծախսերի բոլոր տարրերը ներկայացվում են միասին: Երկու հաշվետվություններով ներկայացնելու դեպքում առաջին հաշվետվությունը` ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը, արտացոլում է որպես շահույթ/վնաս ճանաչված եկամուտները և ծախսերը, իսկ երկրորդ հաշվետվությունը` համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը, սկսվում է շահույթից/վնասից և ի լրումն ներառում է եկամտի և ծախսերի տարրեր, որոնք ՖՀՄՍ-ներով պահանջվում կամ թույլատրվում է ճանաչել շահույթից/վնասից դուրս: Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը չի ներառում սեփականատերերի հետ կապված գործառնությունների տարրեր, որոնք արտացոլվում են սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունում:

20. Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության 3-րդ և

4-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար հաշվետու և նախորդ տարվա (ժամանակաշրջանի) տվյալները:

21. Ստորև բերված աղյուսակում ներկայացված են հաշվետվության և դրան համապատասխան կից ծանոթագրությունների հոդվածներում ներառվող հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվները:

 

._____________________________________________________________________.

|   ԱՆՎԱՆՈՒՄԸ        |     Կից ծանոթագրություններ      |Հաշվապահական  |

|                    |                                 |հաշվառման     |

|                    |                                 |հաշվային պլանի|

|                    |                                 |հաշիվներ      |

|____________________|_________________________________|______________|

|        1           |               2                 |      3       |

|____________________|_________________________________|______________|

|Գործառնությունների  |                                 |611, 612      |

|գծով ստացված        |                                 |              |

|եկամուտներ          |                                 |              |

|____________________|_________________________________|______________|

|Գործառնությունների  |                                 |711           |

|գծով կատարված ծախսեր|                                 |              |

|____________________|_________________________________|______________|

|Համախառն շահույթ    |Գործառնությունների իրացումից     |              |

|(վնաս)              |համախառն շահույթը (վնասը)` տող   |              |

|                    |010 + տող 020                    |              |

|____________________|_________________________________|______________|

|Իրացման ծախսեր      |                                 |712           |

|____________________|_________________________________|______________|

|Վարչական ծախսեր     |                                 |713           |

|____________________|_________________________________|______________|

|Գործառնությունների  |Գործառնություններից շահույթը     |              |

|գծով շահույթ (վնաս) |(վնասը)` տող 030 + տող 040 + տող |              |

|                    |050                              |              |

|____________________|_________________________________|______________|

|Գործառնական այլ     |                                 |614           |

|եկամուտներ, այդ     |                                 |              |

|թվում`              |                                 |              |

|____________________|_________________________________|______________|

|____________________|_________________________________|______________|

|____________________|_________________________________|______________|

|Գործառնական այլ     |                                 |714           |

|ծախսեր, այդ թվում`  |                                 |              |

|____________________|_________________________________|______________|

|                    |Այս և  հաջորդ տողում ցույց են    |              |

|                    |տրվում գործառնական ծախսերի այն   |              |

|                    |հոդվածների անվանումները և        |              |

|                    |գումարները, որոնք իրենց բնույթով |              |

|                    |(գործառույթով) կամ գումարով      |              |

|                    |առավել էական են տվյալ            |              |

|                    |կազմակերպության համար կամ որոնց  |              |

|                    |առանձին բացահայտումը պահանջվում է|              |

|                    |հաշվապահական հաշվառման           |              |

|                    |ստանդարտներով                    |              |

|____________________|_________________________________|______________|

|____________________|_________________________________|______________|

|Գործառնական շահույթ |Կազմակերպության գործառնական      |              |

|(վնաս)              |գործունեության շահույթ կամ վնաս` |              |

|                    |տող 060 + 070 + 080              |              |

|____________________|_________________________________|______________|

|Ֆինանսական ծախսեր   |Ստացված վարկերի ու               |              |

|                    |փոխառությունների, ինչպես նաև     |              |

|                    |ֆինանսական վարձակալության գծով   |              |

|                    |տոկոսային ծախսերը                |              |

|____________________|_________________________________|______________|

|Այլ անձանց          |Կապակցված կազմակերպությունների   |              |

|կանոնադրական        |շահույթի (վնասի) բաժնեմասը`      |              |

|կապիտալում          |ներդրումները ինքնարժեքի մեթոդով  |              |

|ներդրումների գծով   |հաշվառելիս                       |              |

|շահույթ (վնաս)      |                                 |              |

|____________________|_________________________________|______________|

|Ընդհատված           |Ընդհատված գործառնությանը         |              |

|գործառնությանը      |վերագրելի ակտիվների վաճառքներից  |              |

|վերագրելի ակտիվների |և  պարտավորությունների           |              |

|վաճառքներից և       |մարումներից եկամուտների և        |              |

|պարտավորությունների |ծախսերի տարբերությունը           |              |

|մարումներից շահույթ |                                 |              |

|(վնաս)              |                                 |              |

|____________________|_________________________________|______________|

|Այլ ոչ գործառնական  |                                 |621, 622, 624,|

|շահույթ (վնաս), այդ |                                 |625, 626, 627,|

|թվում`              |                                 |628, 629, 721,|

|                    |                                 |722, 724, 725,|

|                    |                                 |726, 728, 729 |

|____________________|_________________________________|______________|

|                    |Այս և  հաջորդ տողում ցույց են    |              |

|                    |տրվում ոչ գործառնական եկամուտների|              |

|                    |կամ ծախսերի այն հոդվածի անվանումը|              |

|                    |և  գումարը, որն իր բնույթով      |              |

|                    |(գործառույթով) կամ գումարով      |              |

|                    |առավել էական է տվյալ             |              |

|                    |կազմակերպության համար կամ որի    |              |

|                    |առանձին բացահայտումը պահանջվում է|              |

|                    |հաշվապահական հաշվառման           |              |

|                    |ստանդարտներով                    |              |

|____________________|_________________________________|______________|

|____________________|_________________________________|______________|

|Զուտ շահույթ (վնաս) |Հաշվետու ժամանակաշրջանի զուտ     |              |

|նախքան շահութահարկի |շահույթը (վնասը) նախքան          |              |

|գծով ծախսի          |շահութահարկի գծով ծախսի          |              |

|նվազեցումը          |նվազեցումը կամ շահութահարկի գծով |              |

|                    |եկամտի (փոխհատուցման) ավելացումը`|              |

|                    |տող 090 + տող 100 + տող 110 + տող|              |

|                    |120 + տող 130                    |              |

|____________________|_________________________________|______________|

|Շահութահարկի գծով   |Շահութահարկի գծով ծախսը (եկամուտը|751           |

|ծախս (փոխհատուցում) |(փոխհատուցումը)), որը կազմված է  |              |

|                    |ընթացիկ հարկի գծով ծախսից և      |              |

|                    |հետաձգված հարկի գծով ծախսից      |              |

|                    |(եկամտից (փոխհատուցումից)): Եթե  |              |

|                    |առաջանում է շահութահարկի գծով    |              |

|                    |ծախս, սույն հոդվածի գումարը ցույց|              |

|                    |է տրվում փակագծերում,            |              |

|                    |փոխհատուցման դեպքում` առանց      |              |

|                    |փակագծերի                        |              |

|____________________|_________________________________|______________|

|Զուտ շահույթ (վնաս) |Հաշվետու ժամանակաշրջանի զուտ     |              |

|շահութահարկի գծով   |շահույթը (վնասը)` հաշվի առած նաև |              |

|ծախսի նվազեցումից   |շահութահարկի գծով ծախսը          |              |

|հետո                |(եկամուտը)` տող 140 + տող 150    |              |

|____________________|_________________________________|______________|

|Այլ համապարփակ      |Արտարժութային գործառնություններից|              |

|ֆինանսական արդյունք,|փոխարժեքային տարբերությունները,  |              |

|այդ թվում`          |վաճառքի համար մատչելի ֆինանսական |              |

|                    |ակտիվներից օգուտը (վնասը),       |              |

|                    |դրամական միջոցների հոսքերի       |              |

|                    |հեջավորումը, սեփականության       |              |

|                    |վերագնահատումից օգուտը (վնասը),  |              |

|                    |ինքնարժեքի մեթոդով հաշվառվող     |              |

|                    |ներդրումների գծով համապարփակ     |              |

|                    |ֆինանսական արդյունք և  այլն      |              |

|____________________|_________________________________|______________|

|                    |Այս և  հաջորդ տողում ցույց են    |              |

|                    |տրվում այլ համապարփակ ֆինանսական |              |

|                    |արդյունքների այն հոդվածի         |              |

|                    |անվանումը և  գումարը, որն իր     |              |

|                    |բնույթով (գործառույթով) կամ      |              |

|                    |գումարով առավել էական է տվյալ    |              |

|                    |կազմակերպության համար կամ որի    |              |

|                    |առանձին բացահայտումը պահանջվում է|              |

|                    |հաշվապահական հաշվառման           |              |

|                    |ստանդարտներով                    |              |

|____________________|_________________________________|______________|

|____________________|_________________________________|______________|

|Այլ համապարփակ      |Համապարփակ ֆինանսական            |              |

|ֆինանսական արդյունքի|արդյունքների տարրերի գծով        |              |

|տարրերի գծով        |շահութահարկի ծախսը (եկամուտը     |              |

|շահութահարկի ծախս   |(փոխհատուցումը)), որը կազմված է  |              |

|(փոխհատուցում)      |ընթացիկ հարկի գծով ծախսից և      |              |

|                    |հետաձգված հարկի գծով ծախսից      |              |

|                    |(եկամտից (փոխհատուցումից))       |              |

|____________________|_________________________________|______________|

|Զուտ այլ համապարփակ |Հաշվետու ժամանակաշրջանի զուտ այլ |              |

|ֆինանսական արդյունք |համապարփակ ֆինանսական արդյունքը` |              |

|շահութահարկի գծով   |հաշվի առած նաև  շահութահարկի գծով|              |

|ծախսի նվազեցումից   |ծախսը (եկամուտը)` տող 170 +      |              |

|հետո                |տող 180                          |              |

|____________________|_________________________________|______________|

|Ընդամենը համապարփակ |«Զուտ շահույթ (վնաս) շահութահարկի|              |

|ֆինանսական արդյունք |գծով ծախսի նվազեցումից հետո» և   |              |

|                    |«Այլ համապարփակ ֆինանսական       |              |

|                    |արդյունք շահութահարկի գծով ծախսի |              |

|                    |նվազեցումից հետո» հոդվածների     |              |

|                    |հանրագումարը                     |              |

|____________________|_________________________________|______________|

|Մեկ բաժնետոմսին     |Սույն և  հաջորդ տողի լրացումը    |              |

|բաժին ընկնող բազային|պարտադիր է այն բաժնետիրական      |              |

|շահույթ (վնաս)      |ընկերությունների համար, որոնց    |              |

|                    |սովորական բաժնետոմսերը կամ       |              |

|                    |պոտենցիալ սովորական բաժնետոմսերը |              |

|                    |հրապարակայնորեն վաճառվում են, կամ|              |

|                    |որոնք գտնվում են արժեթղթերի բաց  |              |

|                    |(կանոնակարգվող) շուկայում        |              |

|                    |սովորական բաժնետոմսեր կամ        |              |

|                    |պոտենցիալ սովորական բաժնետոմսեր  |              |

|                    |թողարկելու գործընթացում: Սույն   |              |

|                    |հոդվածների գումարը ցույց է տրվում|              |

|                    |դրամներով (ոչ թե հազար           |              |

|                    |դրամներով): Նշված պայմաններին    |              |

|                    |չբավարարող բաժնետիրական          |              |

|                    |ընկերությունները այս տողերը      |              |

|                    |լրացնում են իրենց հայեցողությամբ:|              |

|____________________|_________________________________|______________|

|Մեկ բաժնետոմսին     |                                 |              |

|բաժին ընկնող        |                                 |              |

|նոսրացված շահույթ   |                                 |              |

|(վնաս)              |                                 |              |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 6. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

22. Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը բաղկացած է երկու բաժիններից: I բաժնում ցույց են տրվում նախորդ տարվա տվյալները, իսկ II բաժնում` հաշվետու տարվա տվյալները:

23. Սույն կարգում հաշվետու տարի (ժամանակաշրջան) է` I բաժնի համար նախորդ տարին (ժամանակաշրջանը), իսկ II բաժնի համար` հաշվետու տարին (ժամանակաշրջանը):

24. Հաշվետվության 010 - 090 տողերում ցույց են տրվում.

1) 010 տողում ցույց են տրվում նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ.

ա. 3-րդ սյունակում` 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» հաշվի մնացորդը,

բ. 4-րդ սյունակում` 313 «Հետ գնված կապիտալ» հաշվի մնացորդը,

գ. 5-րդ սյունակում` կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումարը (սյունակ 3 - սյունակ 4),

դ. 6-րդ սյունակում` 314 «Էմիսիոն եկամուտ» հաշվի մնացորդը: Էմիսիոն վնասը ցույց է տրվում փակագծերում,

ե. 7-րդ սյունակում` 321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ» հաշվի մնացորդը,

զ. 8-րդ սյունակում` 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ», 323 «Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից շահույթներ և վնասներ» հաշիվների կրեդիտային և դեբետային մնացորդների տարբերությունը: Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

է. 9-րդ սյունակում` գլխավոր պահուստը` 351 «Պահուստային կապիտալ» հաշվի մնացորդը,

ը. 10-րդ սյունակում` չբաշխված շահույթի (վնասի) գումարը (342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» և 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշիվների մնացորդների հանրագումարը): Վնասը ցույց է տրվում փակագծերում,

թ. 11-րդ սյունակում` 344 «Միջանկյալ շահաբաժիններ» հաշվի մնացորդը,

ժ. 12-րդ սյունակում` 352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ» հաշվի, ինչպես նաև սույն հաշվետվությունում չներառված սեփական կապիտալի այլ տարրերի մնացորդների մեծությունը: Բացասական լինելու (դեբետային մնացորդի առկայության) դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

ժա. 13-րդ սյունակում` ընդամենը մնացորդը (սյունակ 5 + սյունակ 6 + սյունակ 7 + սյունակ 8 + սյունակ 9 + սյունակ 10 - սյունակ 11 + սյունակ 12):

2) 020 տողի 10-րդ սյունակում ցույց է տրվում ՀՀՄՍ 8-ի «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտի հիմնական մոտեցման համաձայն հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխության և հաշվետու տարում (ժամանակաշրջանում) հայտնաբերված նախորդ տարիներին վերաբերող էական սխալների ուղղման հետևանքով չբաշխված շահույթի (չծածկված վնասի) սկզբնական մնացորդի ճշգրտման գումարը (341 «Ֆինանսական արդյունքների ճշգրտում» հաշվի կրեդիտային և դեբետային շրջանառությունների տարբերությունը): Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում: Նույն գումարը ցույց է տրվում նաև 13-րդ սյունակում:

3) 030 տողի 10-րդ սյունակում ցույց է տրվում 010 և 020 տողերի հանրագումարը: Նույն գումարը ցույց է տրվում նաև 13-րդ սյունակում: 030 տողի մնացած սյունակներում ցույց են տրվում 010 տողի համապատասխան սյունակների գումարները:

4) 040 տողում ցույց է տրվում.

ա. 7-րդ սյունակում ցույց է տրվում ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների` համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության այլ համապարփակ ֆինանսական արդյունք հոդվածում արտացոլված (ձև 2-ի տող 170 և ձև 2.2-ի տող 020) վերագնահատումից տարբերությունների փոփոխությունը (աճը կամ նվազումը) (321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ» հաշվի կրեդիտային և դեբետային շրջանառությունների տարբերությունը (ակտիվները հաշվառող համապատասխան հաշիվների հետ թղթակցող մասով, այսինքն` բացառությամբ 321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ» հաշվի դեբետի և 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» հաշվի կրեդիտի թղթակցության գումարի)): Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

բ. 8-րդ սյունակում` վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների և հեջավորման գործիքների` համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության այլ համապարփակ ֆինանսական արդյունք հոդվածում արտացոլված (ձև 2-ի տող 170 և ձև 2.2-ի տող 020) իրական արժեքով վերաչափումից տարբերությունների փոփոխությունը (աճը կամ նվազումը) (322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ», 323 «Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից շահույթներ և վնասներ» հաշիվների կրեդիտային և դեբետային շրջանառությունների տարբերությունը (վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվները և հեջավորման գործիքները հաշվառող համապատասխան հաշիվների հետ թղթակցող մասով, այսինքն` բացառությամբ հեջավորված հոդվածները հաշվառող համապատասխան հաշիվների, 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ», 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսեր» հաշիվների հետ թղթակցության գումարի)): Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

գ. 12-րդ սյունակում` սեփական կապիտալի այլ տարրերում ներառված եկամուտների և ծախսերի տարբերությունը: Բացասական լինելու (զուտ դեբետային շրջանառության առկայության) դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

դ. 13-րդ սյունակում` 7-րդ, 8-րդ և 12-րդ սյունակների հանրագումարը:

5) 050 տողում ցույց է տրվում.

ա. 3-րդ սյունակում` կանոնադրական կապիտալի ձևավորման, բաժնետոմսերի (բաժնեմասերի) հետագա թողարկման հետևանքով ու կանոնադրական կապիտալի այլ աճի (սեփական կապիտալի այլ տարրերի հաշվին) և չվճարված կամ հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի) մարման հետևանքով ու կանոնադրական կապիտալի այլ նվազման (սեփական կապիտալի այլ տարրերին հատկացումների հետևանքով) տարբերությունը (311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» հաշվի կրեդիտային և դեբետային շրջանառությունների տարբերությունը): Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

բ. 4-րդ սյունակում` բաժնետոմսերի (բաժնեմասերի) հետ գնման հետևանքով ու հետ գնված կապիտալի այլ աճի և հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի) վաճառքի, մարման հետևանքով ու հետ գնված կապիտալի այլ նվազման տարբերությունը (313 «Հետ գնված կապիտալ» հաշվի դեբետային և կրեդիտային շրջանառությունների տարբերությունը): Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

գ. 5-րդ սյունակում` 3-րդ սյունակի և 4-րդ սյունակների հանրագումարի տարբերությունը: Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

դ. 6-րդ սյունակում` կանոնադրական կապիտալի ձևավորման, բաժնետոմսերի (բաժնեմասերի) հետագա թողարկման, հետ գնված բաժնետոմսերի վաճառքի, մարման, էմիսիոն վնասի ծածկման նպատակով կանոնադրական կապիտալից կատարված հատկացումների, էմիսիոն եկամտի հաշվին կանոնադրական կապիտալի աճի հետևանքով էմիսիոն եկամտի փոփոխության (աճի և նվազման տարբերության) գումարը (314 «Էմիսիոն եկամուտ» հաշվի կրեդիտային և դեբետային շրջանառությունների տարբերությունը (311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ», 312 «Չվճարված կապիտալ», 313 «Հետ գնված կապիտալ», ինչպես նաև ակտիվները (պարտավորությունները) հաշվառող համապատասխան հաշիվների հետ թղթակցող մասով)): Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

ե. 9-րդ սյունակում` գլխավոր պահուստի հաշվին կանոնադրական կապիտալի աճի և բանկի սեփականատերերի հետ այլ գործարքների հետևանքով գլխավոր պահուստի աճի և նվազման տարբերության գումարը, պահուստային կապիտալի աճի նպատակով կանոնադրական կապիտալից կատարված հատկացումների, գլխավոր պահուստի հաշվին կանոնադրական կապիտալի աճի և բաժնետերերի (սեփականատերերի) հետ այլ գործարքների հետևանքով գլխավոր պահուստի փոփոխության (աճի և նվազման տարբերության) գումարը (351 «Պահուստային կապիտալ» հաշվի կրեդիտային և դեբետային շրջանառությունների տարբերությունը (311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ», 312 «Չվճարված կապիտալ» հաշիվների հետ թղթակցող մասով)): Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

զ. 10-րդ սյունակում` կուտակված վնասների ծածկման նպատակով կանոնադրական կապիտալից կատարված հատկացումների, չբաշխված շահույթի հաշվին կանոնադրական կապիտալի աճի և բաժնետերերի (սեփականատերերի) հետ այլ գործարքների հետևանքով չբաշխված շահույթի փոփոխության (աճի և նվազման տարբերության) գումարը (342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» հաշվի կրեդիտային և դեբետային շրջանառությունների տարբերությունը (311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ», 312 «Չվճարված կապիտալ» հաշիվների հետ թղթակցող մասով)): Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

է. 12-րդ սյունակում` բաժնետերերի (սեփականատերերի) հետ գործարքների հետևանքով սեփական կապիտալի այլ տարրերի փոփոխության գումարը,

ը. 13-րդ սյունակում` 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ, և 12-րդ սյունակների հանրագումարը:

6) 051 և 052 տողերի համապատասխան սյունակներում լրացվում են 050 տողում ներառված այն հոդվածների անվանումները և գումարները, որոնք իրենց բնույթով (գործառույթով) կամ գումարով առավել էական են տվյալ կազմակերպության համար կամ որոնց առանձին բացահայտումը պահանջվում է հաշվապահական հաշվառման ստանդարտներով:

7) 060 տողում ցույց է տրվում.

ա. 9-րդ սյունակում` շահաբաժինների (արտոնյալ բաժնետոմսերի գծով) հայտարարման հետևանքով գլխավոր պահուստի նվազման գումարը (351 «Պահուստային կապիտալ» հաշվի դեբետի և 529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» հաշվի կրեդիտի թղթակցության գումարը),

բ. 10-րդ սյունակում` շահաբաժինների հայտարարման հետևանքով չբաշխված շահույթի նվազման գումարը (342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» հաշվի դեբետի և 529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» հաշվի կրեդիտի թղթակցության գումարը),

գ. 11-րդ սյունակում` հայտարարված և մարված (դուրս գրված) միջանկյալ շահաբաժինների տարբերությունը (344 «Միջանկյալ շահաբաժիններ» հաշվի դեբետային և կրեդիտային շրջանառությունների տարբերությունը): Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

դ. 13-րդ սյունակում` 9-րդ ու 10-րդ սյունակների հանրագումարի և 11-րդ սյունակի տարբերությունը: Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում:

8) 070 տողի 8-րդ, 9-րդ և 12-րդ սյունակներում ցույց են տրվում սեփական կապիտալի տարրերի այլ ավելացումներն ու նվազեցումները, 13-րդ սյունակում` դրանց հանրագումարը:

9) 071 տողի համապատասխան սյունակներում լրացվում են 070 տողում ներառված այն հոդվածի անվանումը և գումարները, որը իր բնույթով (գործառույթով) կամ գումարով առավել էական է տվյալ կազմակերպության համար կամ որի առանձին բացահայտումը պահանջվում է հաշվապահական հաշվառման ստանդարտներով:

10) 080 տողում ցույց է տրվում.

ա. 6-րդ սյունակում` չբաշխված շահույթի, գլխավոր պահուստի հաշվին էմիսիոն վնասի ծածկման հետևանքով էմիսիոն վնասի նվազման գումարը (314 «Էմիսիոն եկամուտ» հաշվի կրեդիտի և 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)», 351 «Պահուստային կապիտալ» հաշիվների դեբետի թղթակցության գումարը), ինչպես նաև սեփական կապիտալի այլ տարրերի հաշվին էմիսիոն վնասի ծածկման գումարը,

բ. 7-րդ սյունակում` ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճի` չբաշխված շահույթին վերագրման հետևանքով վերագնահատումից արժեքի աճի նվազման գումարը (321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ» հաշվի դեբետի և 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» կրեդիտի թղթակցության գումարը),

գ. 9-րդ սյունակում` չբաշխված շահույթի հաշվին գլխավոր պահուստի աճի և էմիսիոն վնասի ու կուտակված վնասների ծածկման նպատակով կատարված հատկացումների հետևանքով պահուստային կապիտալի նվազման տարբերությունը (351 «Պահուստային կապիտալ» հաշվի և 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)», 314 «Էմիսիոն եկամուտ» հաշիվների թղթակցության գումարը): Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

դ. 10-րդ սյունակում` ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճի` չբաշխված շահույթին վերագրման, գլխավոր պահուստի հաշվին կուտակված վնասների ծածկման հետևանքով չբաշխված շահույթի աճի (կուտակված վնասների նվազման) և էմիսիոն վնասների ծածկման, գլխավոր պահուստի աճի նպատակով կատարված հատկացումների հետևանքով չբաշխված շահույթի նվազման տարբերությունը (342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» հաշվի և 314 «Էմիսիոն եկամուտ», 351 «Պահուստային կապիտալ» հաշիվների թղթակցության գումարը), ինչպես նաև սեփական կապիտալի այլ տարրերի հետ թղթակցության գումարը): Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

ե. 12-րդ սյունակում` սեփական կապիտալի այլ տարրերի ներքին շարժի գումարը,

զ. 13-րդ սյունակում` 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ սյունակների հանրագումարը:

11) 081 տողի համապատասխան սյունակներում լրացվում է 080 տողում ներառված այն հոդվածի անվանումը և գումարները, որն իր բնույթով (գործառույթով) կամ գումարով առավել էական է տվյալ կազմակերպության համար կամ որի առանձին բացահայտումը պահանջվում է հաշվապահական հաշվառման ստանդարտներով:

12) 090 տողում ցույց է տրվում հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի դրությամբ`

ա. 3-րդ սյունակում` 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» հաշվի մնացորդը,

բ. 4-րդ սյունակում` 313 «Հետ գնված կապիտալ» հաշվի մնացորդը,

գ. 5-րդ սյունակում` կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումարը (սյունակ 3 - սյունակ 4),

դ. 6-րդ սյունակում` 314 «Էմիսիոն եկամուտ» հաշվի մնացորդը: Էմիսիոն վնասը ցույց է տրվում փակագծերում,

ե. 7-րդ սյունակում` 321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ» հաշվի մնացորդը,

զ. 8-րդ սյունակում` 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ», 323 «Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից շահույթներ և վնասներ» հաշիվների մնացորդների հանրագումարը: Վնասը ցույց է տրվում փակագծերում,

է. 9-րդ սյունակում` գլխավոր պահուստը` 351 «Պահուստային կապիտալ» հաշվի մնացորդը,

ը. 10-րդ սյունակում` չբաշխված շահույթի (վնասի) գումարը (342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» և 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշիվների մնացորդների հանրագումարը): Վնասը ցույց է տրվում փակագծերում,

թ. 11-րդ սյունակում` 344 «Միջանկյալ շահաբաժիններ» հաշվի մնացորդը,

ժ. 12-րդ սյունակում` 352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ» հաշվի, ինչպես նաև սույն հաշվետվությունում չներառված սեփական կապիտալի այլ տարրերի մնացորդների մեծությունը: Բացասական լինելու (դեբետային մնացորդի առկայության) դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

ժա. 13-րդ սյունակում` ընդամենը մնացորդը (սյունակ 5 + սյունակ 6 + սյունակ 7 + սյունակ 8 + սյունակ 9 + սյունակ 10 - սյունակ 11 + սյունակ 12):

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
13.04.2010
N 72-Ն
Որոշում