Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 213 ...

 

 

040.0798.290610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 2010 թվականի N 798-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 2137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին» N 2137-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «միջոցներում» բառից հետո լրացնել «և երկաթուղային ու ջրային տրանսպորտում» բառերով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հունիսի 3-ի

N 798-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի նոյեմբերի 24-ի

N 2137-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՈՒ ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են տրանսպորտային միջոցներում և երկաթուղային ու ջրային տրանսպորտում գովազդի տեղադրման հիմնական պահանջները:

2. Տրանսպորտային միջոցների վրա, հաշվի առնելով ճանապարհային երթևեկության, ինչպես նաև հասարակական անվտանգությունը, գովազդ կարող է տեղադրվել`

1) տրանսպորտային միջոցի տանիքի վրա, ընդ որում, եթե տեղադրվում են լրացուցիչ առարկաներ, ապա դրանց չափերը` երկարությունը չպետք է գերազանցի 1380 միլիմետրը, լայնությունը` 440 միլիմետրը, բարձրությունը` 370 միլիմետրը, իսկ գովազդային գրառումները և պատկերները պետք է իրականացվեն այդ առարկաների` թափքի երկայնական առանցքին զուգահեռ կողմերի վրա.

2) թեթև մարդատար ավտոմոբիլների, տրոլեյբուսների և ավտոբուսների (այդ թվում` միկրոավտոբուսների) թափքերի կողային մակերեսների վրա` մինչև լուսամուտների եզրերը.

3) բեռնատար ավտոմոբիլների, կցորդների, կիսակցորդների թափքերի (այդ թվում` ֆուրգոնների) կողային մակերեսներին.

4) մոտոցիկլների վառելիքի բաքերի և գործիքային արկղերի կափարիչների վրա:

3. Գովազդը չպետք է տեղադրվի տրանսպորտային միջոցի առջևի և հետևի մասերում ու վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված տրանսպորտային միջոցի վրա, ինչպես նաև չպետք է կատարել գրառումներ` թվանշաններ պարունակող բեռնատար ավտոմոբիլների, կցորդների, կիսակցորդների և ավտոբուսների (այդ թվում` միկրոավտոբուսների) թափքի հետնապատի վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ տեխնիկական կանոնակարգերով, կամ ստանդարտներով նախատեսված դեպքերի:

4. Գովազդի մակերեսը չպետք է գերազանցի տրանսպորտային միջոցի, որի վրա այն տեղաբաշխված է, թափքի ներկված մանրամասերի (դետալների) մակերեսի 50 տոկոսը:

5. Գովազդի նպատակով չեն կարող օգտագործվել տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքավորումները:

6. Տրանսպորտային միջոցների վրա կարող են տեղադրվել այնպիսի գովազդներ, որոնք իրենց գույնով և տեղադրման (փակցնելու) տեղով չպետք է նման լինեն հատուկ և օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների գունագծապատկերներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններին:

7. Գովազդի համար կարող են օգտագործվել լուսաանդրադարձնող էֆեկտներ ունեցող ծածկույթներ, նյութեր և տարրեր, բացառությամբ ճանապարհային երթևեկության կանոններով արգելված գույների և լուսաանդրադարձնող նյութերի:

8. Գովազդի տեղադրման արդյունքում չպետք է փակվեն կամ սահմանափակվեն վարորդի տեսադաշտը, տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքերը, հաշվառման համարանիշերը, թափքի համարը, նույնացման համարը, տեղեկատվական գրառումները և նշանները:

9. Երկաթուղային տրանսպորտում գովազդը տեղադրվում է բեռնատար վագոնների վրա, ինչպես նաև ուղևորատար վագոններում, բացի պատուհանների մակերեսներից:

10. Ջրային տրանսպորտում գովազդը տեղադրվում է`

1) զբոսանավերի ներսում և կողային մակերեսների վրա.

2) բեռնանավերի և մոտորանավակների կողային մակերեսների վրա.

3) առագաստանավերի կողային մակերեսների և առագաստների վրա.

4) ջրացիկլների վառելիքի բաքերի վրա:

11. Չի թույլատրվում գովազդ տեղադրել ջրային տրանսպորտի տեղեկատվական գրառումների համար նախատեսված մասերի և պատուհանների մակերեսների վրա, ինչպես նաև նավակողերին, որոնց վրա չպետք է կատարվեն թվանշաններ պարունակող գրառումներ:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.06.2010
N 798-Ն
Որոշում