Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ...

05.03.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.07.2010  -ից մինչեւ   05.03.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 17.02.11 թիվ 167-Ն որոշում)

i

040.0787.290610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2010 թվականի N 787-Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 5-Ի N 674 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու, ինչպես նաև կանոնադրության պատճենի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 25-ի «Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի և պետական գրանցամատյանների տեղեկություններից օգտվելու կարգը հաստատելու մասին» N 674 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հունիսի 24-ի

N 787-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանը (այսուհետ` պետական միասնական գրանցամատյան), որը ձևավորվում է պետական գրանցամատյաններից, պարունակում է տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր իրավաբանական անձանց (բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված սուբյեկտների), անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների մասին:

2. Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար:

3. Պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից կարող են օգտվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք:

4. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններին, կենտրոնական բանկին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը, մարդու իրավունքների պաշտպանին տրամադրվում են առանց պետական տուրք վճարելու:

 

II. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Մինչև պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները և իրավաբանական անձանց կանոնադրություններն ինտերնետային կայքում տեղադրելը` պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը շահագրգիռ անձանց տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից և հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև իրավաբանական անձանց միությունների կանոնադրությունների պատճենները, իսկ պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկություններն ու իրավաբանական անձանց կանոնադրություններն ինտերնետային կայքում տեղադրելուց հետո տրամադրում է նաև բոլոր իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները:

6. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները, մինչև պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները և իրավաբանական անձանց կանոնադրություններն ինտերնետային կայքում տեղադրելը, շահագրգիռ անձանց պետական միասնական գրանցամատյանից տեղեկություններ տրամադրում են միայն տվյալ տարածքային բաժնում գրանցված սուբյեկտների մասին, ինչպես նաև միայն այդ սուբյեկտների կանոնադրությունների պատճենները:

7. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները և իրավաբանական անձանց կանոնադրություններն ինտերնետային կայքում տեղադրելուց հետո պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները շահագրգիռ անձանց տրամադրում են տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճեններն անկախ գրանցման վայրից:

8. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ կարող է պետական միասնական գրանցամատյանից ամբողջական տեղեկություններ և իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճեններ ստանալ անմիջականորեն կամ իր խնդրանքով փոստով` վճարելով պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

9. Պետական միասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները (իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման տարին, ամիսը, օրը, իրավաբանական անձի գրանցման համարը, իրավաբանական անձի հիմնադիրները) տրամադրվում են առանց պետական տուրք վճարելու: Պետական միասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները տեղակայված են ինտերնետային «www.stateregistry.am» կայքում, որտեղ «այլ ծառայություններ» պատուհանում տեղակայված է փնտրվող տեղեկատվությունն ստանալու մասին ուղեցույց: Պետական միասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները թարմացվում են յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ:

10. Պետական միասնական գրանցամատյանից տեղեկություններ կամ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճեններ ստանալու համար անհրաժեշտ է պետական ռեգիստրի կենտրոնական մարմին կամ տարածքային ստորաբաժանումներ ներկայացնել գրավոր դիմում` կցելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու մասին անդորրագիրը: Դիմումը պետք է պարունակի պահանջվող տեղեկությունների ցանկը կամ այն սուբյեկտի տվյալները (անվանումը և սուբյեկտին անհատականացնող այլ տվյալներ), որի կանոնադրության պատճենը ցանկանում է ստանալ դիմումատուն:

11. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը և տարածքային ստորաբաժանումները պարտավոր են 5-օրյա ժամկետում գրավոր պատասխանել դիմողին: Պետական միասնական գրանցամատյանից տեղեկություններ տրամադրելիս պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը և տարածքային ստորաբաժանումները պարտավոր են նշել պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող տեղեկությունների արդիականացման վերջին ամսաթիվը:

12. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններին, կենտրոնական բանկին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը, մարդու իրավունքների պաշտպանին տրամադրվում են համապատասխան գրության առկայության կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում: Տեղեկատվությունը տրամադրվում է համապատասխան գրությունը ներկայացնելուց հետո 5 օրվա ընթացքում կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետներում` գրավոր տեսքով կամ էլեկտրոնային տարբերակով:

13. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները յուրաքանչյուր ամսվա ընթացքում տվյալ տարածքային բաժնում գրանցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև լուծարված (գործունեությունը դադարեցրած) սուբյեկտների մասին պետական գրանցամատյանում առկա տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համապատասխան հարկային տեսչությանը և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրում են մինչև հաջորդ ամսվա 10-ը` նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.06.2010
N 787-Ն
Որոշում