040.0612.021098
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 612
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի թիվ 38 և 1996 թվականի մայիսի 10-ի թիվ 277 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 486 որոշման 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն ավելացնել 573,4 հազ. դրամի չափով` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կենտրոնական ապարատի ծախսերը պակասեցնել 197,2 հազ. դրամի չափով` համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 2-ից:
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 2-ի թիվ 612 որոշման
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական
բյուջեում Հայաստանի Հանրապետության ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի
պահպանման համար նախատեսված ծախսերի ավելացումն
ըստ տնտեսագիտական դասակարգման
Գումարը
(հազ. դրամ)
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
Այդ թվում`
1. Աշխատողների աշխատավարձ 318,7
2. Ընթացիկ տրանսֆերտներ` ընդամենը 102,0
այդ թվում`
մուծումներ պետական սոցիալական ապահովագրության
ու կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին 102,0
3. Ապրանքների գնման ու ծառայությունների վճարման
ծախսերը` ընդամենը 252,7
այդ թվում`
ա) ապրանքների ձեռքբերում` ընդամենը 59,6
նույն թվում`
գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր 59,6
սննդամթերք -
բ) գործուղումներ և ծառայողական
ուղևորություններ 97,7
գ) տրանսպորտային ծառայությունների վճար -
դ) կապի ծառայությունների վճար 95,4
ե) կոմունալ ծառայությունների վճար -
այդ թվում`
էլեկտրաէներգիայի ծախսեր -
վառելիքի և ջեռուցման ծախսեր -
ջրամատակարարման և կոյուղու ծախսեր -
զ) այլ ծախսեր
Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
կապիտալ նորոգում
________________________________________________________________
Ընդամենը 673,4
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 2-ի թիվ 612 որոշման
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական
բյուջեում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության կենտրոնական ապարատի
պահպանման համար նախատեսված ծախսերի պակասեցումն
ըստ տնտեսագիտական դասակարգման
Գումարը
(հազ. դրամ)
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
1. Աշխատողների աշխատավարձ 51,9
2. Ընթացիկ տրանսֆերտներ` ընդամենը 16,6
այդ թվում`
մուծումներ պետական սոցիալական ապահովագրության
ու կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին 16,6
3. Ապրանքների գնման ու ծառայությունների
վճարման ծախսերը` ընդամենը 128,7
այդ թվում`
ա) ապրանքների ձեռքբերում` ընդամենը 39,8
նույն թվում`
գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր 39,8
սննդամթերք -
բ) գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 43,2
գ) տրանսպորտային ծառայությունների վճար -
դ) կապի ծառայությունների վճար 30,9
ե) կոմունալ ծառայությունների վճար 14,8
այդ թվում`
էլեկտրաէներգիայի ծախսեր 9,2
վառելիքի և ջեռուցման ծախսեր 5,5
ջրամատակարարման և կոյուղու ծախսեր 0,1
զ) այլ ծախսեր -
Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
կապիտալ նորոգում -
__________________________________________________________________
Ընդամենը 197,2