Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 853-Ն ...

 

 

040.0564.190510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2010 թվականի N 564-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին կետով հաստատված` գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգի`

ա. 7-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում, մրցույթի ձևով գնումների կատարման դեպքում տեխնիկական բնութագրերը և որակավորման հատկանիշների գնահատման չափանիշները սահմանելիս` հաշվի է առնվում այն, որ սահմանված պահանջները պետք է բավարարեն մեկից ավելի մասնակիցներ, որոնց` բաց մրցույթի, իսկ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում` հնարավոր մասնակիցների որոշման մասին հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն համապատասխանաբար տրամադրում է հրավեր կամ հնարավոր մասնակիցների որոշման մասին հայտարարություն` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:»,

բ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված մասնակիցների տվյալները (անվանումը և գտնվելու վայրը)».

2) որոշման 2-րդ կետով հաստատված` մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգի`

ա. 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ ենթակետով.

i

«13) գնային առաջարկով նախատեսված շահույթի չափը չի կարող ավելի լինել ինքնարժեքի 20 տոկոսից»,

i

բ. 23-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «վավերապայմաններին» բառը փոխարինել «պահանջներին» բառով.

գ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«24. Սույն կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տվյալներին տրվում են հրավերով նախատեսված պահանջներին «Համապատասխանում է» կամ «Չի համապատասխանում» գնահատականները: «Համապատասխանում է» գնահատականը տրվում է, եթե մրցույթի հայտով մասնակցի ներկայացրած տվյալները բավարարում են մրցույթի հրավերով դրա համար սահմանված պահանջները: Ընդ որում, գնային առաջարկի և ինքնարժեքի հաշվարկման ճշտությունը գնահատվում է նաև գնային առաջարկի` թվերով և տառերով արտահայտված տվյալների համապատասխանությունն ու դրանց, ինչպես նաև ինքնարժեքի հաշվարկման թվաբանական ճշտությունը գնահատելու միջոցով: Թվերով և տառերով արտահայտված տվյալների միջև անհամապատասխանության դեպքում հիմք են ընդունվում տառերով արտահայտված տվյալները: Թվաբանական անճշտությունների դեպքում, հիմք ընդունելով չափի միավորի ցուցանիշները, կատարվում է վերահաշվարկ:»,

i

դ. 35-րդ կետում «Ապահովման չափն ապրանքների և աշխատանքների գնման դեպքում հավասար է գնումների բազային միավորին, իսկ ծառայությունների դեպքում` դրա կեսին:» բառերը փոխարինել «Ապահովման չափը հավասար է կնքվելիք գնման պայմանագրի գնի տասը տոկոսին:» բառերով:

2. Սահմանել, որ նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գնումների գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2010
N 564-Ն
Որոշում