Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 13 ...

 

 

040.0537.170510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մայիսի 2010 թվականի N 537-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետը «առաջին» բառից հետո լրացնել «կամ վերջին» բառերով.

2) կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետը «առաջինից» բառից հետո լրացնել «կամ վերջինից», իսկ «առաջին» բառից հետո` «կամ վերջին» բառերով.

3) կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Յուրաքանչյուր վիճակահանության համար նախատեսված բազային պարգևավճարների հիմնադրամից վիճակահանության արդյունքում շահող կտրոնների բազային պարգևավճարը տրամադրվում է հետևյալ չափերով`

 

       հատուկ համարի առաջին նիշից սկսած`        հինգ մլն դրամ

հաջորդական հերթականությամբ բոլոր ութ

թվերը համընկնելու դեպքում`

 

       հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից    հինգ հարյուր հազ. դրամ

սկսած` հաջորդական հերթականությամբ

բոլոր յոթ թվերը համընկնելու դեպքում`

 

       հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից    հիսուն հազ. դրամ      

սկսած` հաջորդական հերթականությամբ

բոլոր վեց թվերը համընկնելու դեպքում`

 

       հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից    քսան հազ. դրամ       

սկսած` հաջորդական հերթականությամբ

բոլոր հինգ թվերը համընկնելու դեպքում`

 

       հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից    հինգ հազ. դրամ

սկսած` հաջորդական հերթականությամբ

բոլոր չորս թվերը համընկնելու դեպքում`

 

       հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից    երկու հազ. դրամ:».

սկսած` հաջորդական հերթականությամբ

բոլոր երեք թվերը համընկնելու դեպքում`

 

i

4) կարգի 17-րդ կետը «առաջին» բառից հետո լրացնել «կամ վերջին» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ առաջին և վերջին երեք նիշերը միաժամանակ համընկնելու դեպքում պարգևավճարը վճարվում է յուրաքանչյուր համընկնելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.05.2010
N 537-Ն
Որոշում