Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱ ...

27.01.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.07.2002  -ից մինչեւ   27.01.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 30.12.04 թիվ 1881-Ն որոշում)

i

040.0573.180998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 573

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել պետական հիմնարկների, կազմակերպությունների լուծարման և (կամ) մասնավորեցման (սեփականաշնորհման) դեպքում Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը պետական արխիվներ հանձնելու կարգը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

սեպտեմբերի 18-ի թիվ 573 որոշմամբ

 

ԿԱՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ

 

i

1. Պետական հիմնարկների, կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություն) լուծարման դեպքում լուծարքային հանձնաժողովը պարտավոր է սահմանված ժամկետում ապահովել մինչև լուծարման օրը կազմակերպության գործունեությամբ առաջացած փաստաթղթերի կարգավորման աշխատանքների իրականացումը:

Փաստաթղթերի կարգավորման ավարտից հետո հանձնվում են`

ա) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը համապատասխան պետական արխիվ.

բ) անձնակազմի վերաբերյալ և գործավարությամբ չավարտված գործերն ու ժամանակավոր պահպանման ենթակա փաստաթղթերը վերադաս մարմնի արխիվ, իսկ վերադաս մարմնի բացակայության դեպքում` տեղական ինքնակառավարման մարմնի արխիվ կամ համապատասխան պետական արխիվ:

(1-ին կետը լրաց. 13.06.02 թիվ 847-Ն որոշում)

2. Կազմակերպության մասնավորեցման (սեփականաշնորհման) դեպքում համապատասխան պետական կառավարման մարմինը պարտավոր է սահմանված ժամկետում ապահովել մինչև մասնավորեցումը (սեփականաշնորհումը) կազմակերպության գործունեությամբ առաջացած փաստաթղթերի կարգավորման աշխատանքների իրականացումը:

Փաստաթղթերի կարգավորման ավարտից հետո հանձնվում են`

ա) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը` համապատասխան պետական արխիվ.

բ) անձնակազմի վերաբերյալ և գործավարությամբ չավարտված գործերն ու ժամանակավոր պահպանման ենթակա փաստաթղթերը` իրավահաջորդին (մասնավորեցված (սեփականաշնորհված) կազմակերպությանը):

 

(որոշումը փոփ. 13.06.02 թիվ 847-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.09.1998
N 573
Որոշում