040.0101.150210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 փետրվարի 2010 թվականի N 101-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 502 ՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին» N 502 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) 5-րդ կետի «բ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների պաշտոնական տեղեկատուներում (գազետիրներ),» բառերը.
2) 7-րդ կետում «Գրանցված» բառը փոխարինել «Հաշվառված» բառով.
i
3) 8-րդ կետը «վարվում են» բառերից հետո լրացնել «մարզերով`» բառով.
i
4) 11-րդ կետում «տվյալները հավաքվում են» բառերը փոխարինել «տվյալների էլեկտրոնային տարբերակը հավաքվում է» բառերով.
5) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«13. «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը (այսուհետ` քարտադարան) բաղկացած է յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտի էլեկտրոնային քարտից (անձնագրից), որտեղ տեղադրված է օբյեկտի վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը:
Քարտերն ամփոփվում են ըստ մարզերի և համայնքների:».
6) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Հաշվառման ձևաթղթերում, գրանցման մատյաններում և պետական քարտադարանում պարունակվող տվյալները պահպանվում և թարմացվում են էլեկտրոնային տարբերակներով, իսկ տրամադրվում են ավանդական (թղթային) կամ էլեկտրոնային տարբերակներով:».
7) 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ