040.0553.040998
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 1998 թվական թիվ 553
i
ԵՐԵՎԱՆԻ ՖՈՒՉԻԿԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 16, 22 ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 16, 22 քանդման ենթակա 4-րդ կարգի վնասվածության (վթարային) բնակելի շենքերում բնակվող քաղաքացիների անհապաղ վերաբնակեցման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերի մասին» թիվ 146 որոշմամբ Ֆուչիկի փողոցի թիվ 16, 22 բնակելի շենքերի համար նախատեսված 200 մլն դրամն օգտագործել նշված բնակելի շենքերում բնակվող քաղաքացիների վերաբնակեցման, այդ շենքերի քանդման և սեփականատերերի ու վարձակալների համար բնակարաններ գտնելու նպատակով:
2. Սահմանել, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ Ֆուչիկի փողոցի թիվ 16, 22 բնակելի շենքերի սեփականատերերին և վարձակալներին սեփականության իրավունքով հատկացվում է մեկ այլ բնակելի տարածություն` սեփականատերերի և վարձակալների կողմից նախկինում զբաղեցված բնակելի տարածությանը համարժեք:
Եթե վարձակալն ունեցել է լրացուցիչ բնակելի մակերես, ապա նրան հատկացվում է յուրաքանչյուր անձի համար 9 քառ. մետր բնակելի մակերեսից ոչ պակաս բնակելի տարածություն` համաձայն Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1984 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայկական ՍՍՀ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 663 որոշմամբ հաստատված կանոնադրության 44-րդ կետի:
3. Երևանի քաղաքապետին`
ա) Ֆուչիկի փողոցի թիվ 16, 22 բնակելի շենքերի սեփականատերերի կամ վարձակալների հետ կնքել բնակարանի հատկացման մասին պայմանագիր` նշելով հատկացվող բնակարանի չափը, հատկացման, սեփականատերերի և վարձակալների կողմից զբաղեցված բնակարանի ազատման ժամկետները.
բ) բնակարան ստանալուց հրաժարվող նշված շենքերի սեփականատերերը կամ վարձակալները բնակարանային պայմանների բարելավման համար հերթագրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) քաղաքացիներին վերաբնակեցնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սապմանված կարգով իրականացնել նշված շենքերի քանդումը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը ժամանակավորապես տրամադրել համապատասխան հանրակացարանային տարածք` Ֆուչիկի փողոցի թիվ 16, 22 շենքերի ապօրինի զբաղեցված բնակելի տարածություններում բնակվող փախստականների ընտանիքներին տեղավորելու համար:
5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 330 որոշմամբ սահմանված կարգով Ֆուչիկի փողոց թիվ 16, 22 բնակելի շենքերում ապօրինի զբաղեցված բնակելի տարածություններում բնակվող փախստականների ընտանիքներին վերցնել հաշվառման` որպես արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունքից օգտվողների:
i
6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Երևանի քաղաքապետին` 10-օր ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել քաղաքացիներից բնակարանները գնելու կարգը:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Երևանի քաղաքապետարանի համար նախատեսված միջոցների ֆինանսավորումը` 200 մլն դրամի չափով, իրականացնել մեկ ամսվա ընթացքում` երկու փուլով`
1-ին փուլ` 120, 0 մլն դրամ,
2-րդ փուլ` 80,0 մլն դրամ:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 4-ից: