040.0024.250110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունվարի 2010 թվականի N 24-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1544-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգը հաստատելու մասին» N 1544-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման վերնագիրը «համամասնությունները» բառից հետո լրացնել «ու «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրում համայնքի ավագանու կողմից առաջարկվող փոփոխությունները» բառերով, իսկ «կարգը» բառը փոխարինել «կարգերը» բառով.
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հաստատել`
1) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրում համայնքի ավագանու կողմից առաջարկվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:».
3) որոշմամբ հաստատված հավելվածը համարել հավելված N 1.
4) որոշումը լրացնել նոր N 2 հավելվածով` համաձայն հավելվածի.
i
5) որոշման 1-ին կետով հաստատված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգի`
ա. 3-րդ կետի «ա» ենթակետը «անհրաժեշտությունը,» բառից հետո լրացնել «համապատասխանությունն օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին (նշված պետք է լինի օրենքի 3-րդ հոդվածի «ա» և «բ» ենթակետերում նշված միջոցառման (միջոցառումների) անվանումը (անվանումները), որին (որոնց) համապատասխանում է ծրագրով ներկայացված տվյալ միջոցառումը),» բառերով,
i
բ. 5-րդ կետի առաջին պարբերությունում և «բ» ենթակետում «վեցերորդ մասով» բառերը փոխարինել «հինգերորդ պարբերությամբ» բառերով, իսկ երկրորդ պարբերությունում «յոթերորդ մասի համաձայն» բառերը փոխարինել «վեցերորդ պարբերությամբ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հունվարի 14-ի
N 24-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2002 թվականի սեպտեմբերի 26-ի
N 1544-Ն որոշման
ԿԱՐԳ
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված բնապահպանական ծրագրում (այսուհետ` ծրագիր) համայնքի ավագանու կողմից առաջարկվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` լիազորված մարմիններ) հետ համաձայնեցնելու կարգը:
2. Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրում փոփոխություններ (այսուհետ` փոփոխություններ) կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում համայնքի ղեկավարը համաձայնեցման նպատակով 2-ական օրինակից միաժամանակ լիազորված մարմիններ է ներկայացնում առաջարկվող փոփոխությունները` ներառյալ փոփոխված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման փոփոխված առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները` ծրագրի հավելվածի տեսքով (այսուհետ` ծրագրի հավելված):
3. Ներկայացվող փոփոխությունները պետք է կազմված լինեն ծրագրի կազմման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան և ներառեն նաև`
1) փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող պատճառների նկարագիրը.
2) փոփոխությունների արդյունքներով ծրագրի իրագործման ճշտված փուլերը (ժամանակացույցը) և նախատեսված միջոցառումների իրականացման փոփոխված առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման փոփոխված համամասնությունները, դրանց ֆինանսական գնահատականները հիմնավորող ծախսային հոդվածների միավորի գնորոշման աղբյուրների մասին տեղեկատվությունը և (կամ) հաշվարկը:
4. Լիազորված մարմինները փոփոխությունները քննարկում են ներկայացնելու օրվանից` տասնօրյա ժամկետում: Լիազորված մարմինների ղեկավարները (կամ նրանց փոխարինող տեղակալները) համաձայնություն տալու դեպքում ներկայացված փոփոխված ծրագրի հավելվածի բոլոր օրինակները` ծրագրի հավելվածի 1-ին էջի վերևի ձախ մասում համաձայնեցման համար նախատեսված տեղում ստորագրում են և կնքում լիազորված մարմինների կնիքներով: Համաձայնեցված փոփոխված ծրագրի հավելվածի մեկական օրինակները պահվում են լիազորված մարմիններում, մյուս օրինակները վերադարձվում են այն ներկայացրած համայնքի ղեկավարին:
5. Համաձայնություն չտալու դեպքում լիազորված մարմինները 5-օրյա ժամկետում փոփոխությունները վերադարձնում են համայնքի ղեկավարին:
6. Համայնքի ղեկավարը, փոփոխություններին համաձայնություն չտալու համար պատճառ հանդիսացած` լիազորված մարմինների կողմից կատարված դիտողություններին և առաջարկություններին համաձայնելու դեպքում, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամկետում, լրամշակում է փոփոխությունները և դրանք ներկայացնում լիազորված մարմիններ կամ ձեռնպահ է մնում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունից:
7. Լիազորված մարմինները ներկայացված ծրագրի լրամշակված հավելվածը քննարկում են ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում, և`
1) եթե ծրագրի հավելվածում ամբողջապես հաշվի առնված են լինում դրան համաձայնություն չտալու համար պատճառ հանդիսացած` լիազորված մարմինների կողմից կատարված բոլոր դիտողությունները և առաջարկությունները, ապա սույն կարգի 4-րդ կետում նշված կարգով համաձայնություն են տալիս.
2) եթե սույն կետի «ա» ենթակետում նշված բոլոր դիտողություններն ու առաջարկություններն ամբողջապես հաշվի առնված չեն լինում, ապա եռօրյա ժամկետում վերադարձնում են լրամշակված փոփոխությունները:
8. Սույն կարգին համապատասխան` համաձայնություն չի տրվում, եթե`
1) փոփոխություններով առաջարկվող իրականացման ենթակա բնապահպանական միջոցառումները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային բնապահպանական ու առողջապահական կոնվենցիաներին և այլ իրավական ակտերին.
2) փոփոխությունների փաթեթում բացակայում են սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը (տեղեկանքներ, հաշվարկներ) կամ դրանցում ներկայացված տեղեկությունները (հաշվարկները) չեն համապատասխանում իրականությանը.
3) փոփոխություններով առաջարկվող իրականացման ենթակա բնապահպանական միջոցառումների ֆինանսավորման ծավալների հանրագումարը գերազանցում է տվյալ տարվա բյուջեով բնապահպանական ծրագրի իրականացման համայնքին տրամադրելու համար սահմանված մասհանումների չափը:
9. Սույն կարգին համապատասխան համաձայնություն տալու ժամկետը խախտելը, ինչպես նաև համաձայնություն տալը մերժելը կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:»: