Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊՈԼԻԿԼԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐՈՒՄ ԵՎ ...

 

 

040.0531.260898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 1998 թվականի թիվ 531

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 7-ի «Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման և բժշկական օգնության ու սպասարկման կարգը հաստատելու մասին» թիվ 325 որոշմամբ սահմանված կարգով նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական քննության իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1998 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական քննությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 1998 թվականի պետական պատվերի և առողջապահական պետական նպատակային ծրագրերի մասին» թիվ 174 որոշման թիվ 1 հավելվածի 03 «Պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ» կետով նախատեսված տարեկան գումարների հաշվին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 26-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.08.1998
N 531
Որոշում