Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ Ֆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ...

25.04.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.09.1998  -ից մինչեւ   25.04.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 27.03.99 թիվ 184 որոշում)

i

040.0521.250898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 1998 թվականի թիվ 521

 

i

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 352 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի բյուջեից սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացման համար միջոցներ տրամադրելու և համապատասխան հաշվետվություններ ներկայացնելու ժամանակավոր կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) համաձայն «Պետական սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` գործատուները, անհատ ձեռներեցները, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք և գյուղացիական տնտեսություններն սկսած 1998 թվականի հունվարի 1-ից սոցիալական ապահովագրության վճարները սահմանված դրույքաչափերով հաշվարկում և ամբողջությամբ փոխանցում են (վճարում են) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին.

բ) գործատուներն աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ, մինչև «Պետական սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, նախկինում սահմանված 2 տոկոսի չափով հաշվարկված սոցիալական ապահովագրության վճարների գծով 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած պարտքերի հաշվին վճարում են ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխայի ծննդյան միանվագ և թաղման նպաստներ, իսկ մնացած գումարները մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը փոխանցում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին.

գ) մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը գործատուների կողմից չմարված պարտքը գանձում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

օգոստոսի 25-ի թիվ 521 որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության

հիմնադրամի բյուջեից սոցիալական ապահովագրության ծրագրերի

իրականացման համար միջոցներ տրամադրելու և համապատասխան

հաշվետվություններ ներկայացնելու

 

1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի բյուջեով նախատեսված միջոցների հաշվին համապատասխան գումարներ են տրամադրվում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին` սոցիալական ապահովագրության նպաստների վճարման, առողջարանակուրորտային բնույթի միջոցառումների կազմակերպման և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի համակարգի պահպանման համար:

Միջոցների տրամադրումը կատարվում է ամիսը մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի ներկայացրած հայտի (ձևը կցվում է) հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը տվյալ ամսվա ծախսերի իրականացման հայտը մինչև հաջորդ ամսվա 10-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը եռամսյակը մեկ անգամ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ֆինանսական միջոցների մուտքերի և կատարված ծախսերի մասին հաշվետվություն (ձևը կցվում է) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը հաշվետվության 2-րդ օրինակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը սոցիալական ապահովագրության նպաստների վճարման համար գումարները գործատուներին է տրամադրում նրանց կողմից ներկայացվող ամենամսյա պահանջագրերի (ձևը կցվում է) հիման վրա:

5. Գործատուները տվյալ ամսվա ծախսերի պահանջագրերը մինչև հաջորդ ամսվա 5-ը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ:

6. Գործատուները ոչ ուշ, քան մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը փաստացի կատարած ծախսերի մասին հաշվետվություն (ձևը կցվում է) են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ:

 

Ձև

____

 

(ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի կողմից

ներկայացվում է Հայաստանի Հանրապետության

կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ

մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը)

 

Հ Ա Յ Տ

պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի

199 թ. __________ ամսվա ծախսերի իրականացման համար

 

Սոցիալական ապահովագրության նպաստների վճարման, առողջարանակուրորտային բնույթի միջոցառումների կազմակերպման, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի համակարգի պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով անհրաժեշտ է ______________ հազ. դրամ

_________________________________________________________________________

(սպասարկող բանկի անվանումը և հաշվարկային հաշվի համարը)

 

Պահանջվող _______ հազ. դրամը նախատեսվում է ծախսել հետևյալ նպատակներով`

   1. Նպաստների վճարման համար             __________ հազ. դրամ,

որից`

   - ժամանակավոր անաշխատունակության       __________ հազ. դրամ,

   - հղիության և  ծննդաբերության          __________ հազ. դրամ,

   - երեխայի ծննդյան միանվագ              __________ հազ. դրամ,

   - թաղման                               __________ հազ. դրամ.

 

2. Առողջարանակուրորտային բուժման և հանգստի

   կազմակերպման համար                     __________ հազ. դրամ.

 

   3. Ֆոնդի համակարգի պահպանման համար     __________ հազ. դրամ:

 

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

   ՖՈՆԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ               ________________

 

   ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ                    ________________

 

Կ.Տ.  «_____» ___________ 199  թ.

 

Ձև

____

                             (Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության

                             կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ ու

                             Հայաստանի Հանրապետության ֆինանսների և

                             էկոնոմիկայի նախարարություն մինչև հաշվետու

                             եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի

ֆինանսական միջոցների մուտքերի և կատարված ծախսերի մասին

 

               199    թվականի ____________________ համար

                              (հաշվետու եռամսյակը)

 

._________________________________________________________________________.

|                       ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ               | Հազ. դրամ            |

|__________________________________________________|______________________|

|1.   Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում     |                      |

|__________________________________________________|______________________|

|2.   Մուտքեր                                      |                      |

|     այդ թվում`                                   |                      |

|__________________________________________________|______________________|

|ա)   ՀՀ կենսաթոշակային և  զբաղվածության           |                      |

|հիմնադրամի հատկացումներից                         |                      |

|__________________________________________________|______________________|

|բ)   այլ մուտքերից                                |                      |

|__________________________________________________|______________________|

|Ընդամենը                                          |                      |

|__________________________________________________|______________________|

|3.  Ֆոնդի ծախսերը, ընդամենը                       |                      |

|    այդ թվում`                                    |                      |

|__________________________________________________|______________________|

|ա)  նպաստներ,                                     |                      |

|    որից`                                         |                      |

|__________________________________________________|______________________|

|.   ժամանակավոր անաշխատունակության                |                      |

|__________________________________________________|______________________|

|.   հղիության և  ծննդաբերության                   |                      |

|__________________________________________________|______________________|

|.   երեխայի ծննդյան միանվագ                       |                      |

|__________________________________________________|______________________|

|.   թաղման                                        |                      |

|__________________________________________________|______________________|

|բ)  առողջարանակուրորտային բնույթի միջոցառումների  |                      |

|կազմակերպման ուղեգրերի ձեռքբերման ծախսեր          |                      |

|__________________________________________________|______________________|

|գ)  ՀՀ սոցիալական ապահովագրության համակարգի       |                      |

|պահպանման ծախսեր                                  |                      |

|    որից`                                         |                      |

|__________________________________________________|______________________|

|    աշխատավարձ                                    |                      |

|__________________________________________________|______________________|

|    սոցիալական ապահովագրության վճարներ            |                      |

|__________________________________________________|______________________|

|    գործուղման ծախսեր                             |                      |

|__________________________________________________|______________________|

|    տնտեսական և  գրասենյակային ծախսեր             |                      |

|__________________________________________________|______________________|

|    այլ ծախսեր                                    |                      |

|__________________________________________________|______________________|

|4.  Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում      |                      |

._________________________________________________________________________.

 

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

 ՖՈՆԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ                 ____________________

 

 ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ                      ____________________

 

Կ.Տ.  «______» _____________ 199 թ.

 

Ձև

_____

                  (Ներկայացվում է գործատուների կողմից Հայաստանի

                  Հանրապետության սոցիալական ապահովագրության

                  ֆոնդ մինչև հաջորդ ամսվա 5-ը)

 

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

199  թվականի _______________ ամսվա ծախսերի ֆինանսավորման համար

 

_________________________________________________________________________

                         (գործատուի անվանումը)

 

(_______________________________________________________________________)

(հասցեն)

 

սոցիալական ապահովագրության նպաստների վճարման համար ______________________

 

_________________________________________________________________________

(գործատուին սպասարկող բանկի անվանումը, հաշվարկային հաշվի համարը)

 

_________________________________________________________________________

 

փոխանցել _____________ հազ. դրամ` ներքոհիշյալ նպաստների վճարման համար.

 

- ժամանակավոր անաշխատունակության                 __________ հազ. դրամ,

- հղիության և  ծննդաբերության                    __________ հազ. դրամ,

- երեխայի ծննդյան միանվագ                        __________ հազ. դրամ,

- թաղման                                         __________ հազ. դրամ:

 

   ԳՈՐԾԱՏՈՒԻ ՂԵԿԱՎԱՐ           ________________

 

   ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ            ________________

 

Կ.Տ.  «______» ____________ 199 թ.

 

Ձև

_____

                                   (Կազմվում է աճողական թվերով և

                                   ներկայացվում ՀՀ սոցիալական

                                   ապահովագրության ֆոնդ`  ըստ

                                   գրանցման վայրի, եռամսյակը

                                   մեկ անգամ, մինչև եռամսյակին

                                   հաջորդող ամսվա 15-ը)

 

_________________________________________________________________________

(ապահովադիր ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության անվանումը)

 

_________________________________________________________________________

        (հասցեն)                          (հեռախոսի համարը)

 

_________________________________________________________________________

             (բանկային հաշվի համարը և բանկի անվանումը)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի

միջոցների կազմավորման և ծախսման

 

199  թ. ____________________

(ժամանակաշրջանը)

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ

ԵՎ ԾԱԽՍՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ (դրամով)

._________________________________________________________________________.

|  Միջոցների կազմավորման | Տողը   |Գումարը| Ծախսերի     |Տողը |Գումարը    |

|  հոդվածի անվանումը     |        |       | հոդվածի     |     |           |

|                        |        |       | անվանումը   |     |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|            1           |  2     |  3    |    4        |5    |  6        |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|Ապահովադրի պարտքը       |        |       | Ֆոնդի       |     |           |

|ֆոնդին`  տարվա սկզբից   |  1     |       | պարտքն      |10   |           |

|                        |        |       | ապահո-      |     |           |

|                        |        |       | վադրին`     |     |           |

|                        |        |       | տարվա       |     |           |

|                        |        |       | սկզբից      |     |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|Հաշվարկված է տույժ      |        |       | Ֆոնդի       |     |           |

|ապահովագրական վճար-     |        |       | հաշվին      |     |           |

|ների պարտքի ապառքի      |        |       | կատար-      |     |           |

|դիմաց                   |  2     |       | ված         |11   |           |

|                        |        |       | ծախսերը`    |     |           |

|                        |        |       | տարվա       |     |           |

|                        |        |       | սկզբից      |     |           |

|                        |        |       | (ընդա-      |     |           |

|                        |        |       | մենը)       |     |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|                        |        |       | այդ         |     |           |

|                        |        |       | թվում`      |     |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|Չընդունված (անօրի-      |        |       | 1. Նպաստ-   |     |           |

|նական) ծախսեր` ի        |        |       | ներ (ըն-    |     |           |

|հաշիվ ֆոնդի միջոց-      |        |       | դամենը)     |     |           |

|ների                    |  3     |       | որից`       |     |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|Ստացված է ուղեգրերի     |        |       | ա) ժամա-    |     |           |

|արժեքի մասնակի          |        |       | նակավոր     |     |           |

|փոխհատուցում            |  4     |       | անաշխա-     |     |           |

|                        |        |       | տունա-      |     |           |

|                        |        |       | կության     |     |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|Այլ եկամուտներ          |        |       | բ) հղիու-   |     |           |

|                        |        |       | թյան և      |     |           |

|                        |        |       | ծննդաբե-    |     |           |

|                        |        |       | րության     |     |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|Ստացված է ֆոնդից        |        |       | գ) երեխա-   |     |           |

|նպաստների վճարման       |        |       | յի ծննդյան  |     |           |

|համար                   |  6     |       | միանվագ     |     |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|Ստացված է ֆոնդից        |        |       | դ) թաղման   |     |           |

|ուղեգրերի ձեռք-         |        |       |             |     |           |

|բերման համար            |  7     |       |             |     |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|Ընդամենը (մնացոր-       |        |       | 2. Առողջա-  |     |           |

|դի հետ միասին)          |  8     |       | րանակու-    |     |           |

|                        |        |       | րորտային    |     |           |

|                        |        |       | բնույթի     |     |           |

|                        |        |       | միջոցա-     |     |           |

|                        |        |       | ռումների    |     |           |

|                        |        |       | կազմա-      |     |           |

|                        |        |       | կերպում     |     |           |

|                        |        |       | (ընդա-      |     |           |

|                        |        |       | մենը)       |     |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|                        |        |       | որից`       |     |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|                        |        |       | ա) աշխա-    |     |           |

|                        |        |       | տավոր-      |     |           |

|                        |        |       | ներին       |     |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|                        |        |       | բ) հաշ-     |     |           |

|                        |        |       | մանդամ-     |     |           |

|                        |        |       | ներին,      |     |           |

|                        |        |       | զոհված      |     |           |

|                        |        |       | զին.        |     |           |

|                        |        |       | ծառա-       |     |           |

|                        |        |       | յողների     |     |           |

|                        |        |       | և  ազա-     |     |           |

|                        |        |       | տամար-      |     |           |

|                        |        |       | տիկների     |     |           |

|                        |        |       | ընտանիք-    |     |           |

|                        |        |       | ներին       |     |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|                        |        |       | գ) փո-      |     |           |

|                        |        |       | խանց-       |     |           |

|                        |        |       | ված է       |     |           |

|                        |        |       | ֆոնդին      |12   |           |

|                        |        |       | որից`       |     |           |

|                        |        |       | (ամիս,      |     |           |

|                        |        |       | ամսաթիվ)    |12ա  |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|                        |        |       |             |12բ  |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|                        |        |       |             |12գ  |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|                        |        |       |             |12դ  |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|                        |        |       |             |12ե  |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|                        |        |       |             |12զ  |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|                        |        |       | Ընդամենը    |     |           |

|                        |        |       | վճարված     |     |           |

|                        |        |       | է և  փո-    |     |           |

|                        |        |       | խանցված     |13   |           |

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|________________________|________|_______|_____________|_____|___________|

|                        |        |       | Ապահո-      |     |           |

|                        |        |       | վադրի       |     |           |

|                        |        |       | պարտքը      |     |           |

|                        |        |       | ֆոնդի       |     |           |

|                        |        |       | հաշվետու    |     |           |

|                        |        |       | ժամանա-     |     |           |

|                        |        |       | կաշրջանի    |     |           |

|                        |        |       | վերջում     |14   |           |

._________________________________________________________________________.

 

«______» _____________ 199 թ.

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ (ՀԻՄՆԱՐԿԻ)

ՂԵԿԱՎԱՐ

 

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.1998
N 521
Որոշում