040.1230.031109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2009 թվականի N 1230-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» N 547 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) որոշման 1-ին կետի «բ», «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման լիազորություններ ունեցող պետական մարմինները (բացառությամբ սույն կետի «գ» ենթակետում նշվածների) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ իրենց համակարգի պետական տուրք գանձող մարմինների և պաշտոնատար անձանց կողմից եռամսյակի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն N 1 հավելվածի: Պետական մարմինների ենթակայության տակ չգտնվող պետական տուրք գանձող մարմինները սույն կետում նշված ժամկետում N 1 հավելվածով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում անմիջականորեն.
«գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման լիազորություններ ունեցող պետական մարմինները (որոնք իրականացնում են նաև կանխիկ պետական տուրքի գանձում) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացում տեղեկություններ իրենց համակարգի պետական տուրք գանձող մարմինների և պաշտոնատար անձանց կողմից եռամսյակի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն N 2 հավելվածի:
դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը սույն կետի «գ» ենթակետում նշված տեղեկությունները ներկայացնում է նաև ըստ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության առանձին մարմինների:».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) սույն կետում նշված տեղեկությունները ներկայացվում են փաստաթղթային տեսքով կամ էլեկտրոնային եղանակով` «Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով:».
3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, վճռաբեկ դատարանին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններին` յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնել տեղեկություններ` համաձայն N 1 հավելվածի:».
4) որոշման 3-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը.
i
5) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1230-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
1997 թվականի նոյեմբերի 29-ի
N 547 որոշման
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20___ թ. ___________________ եռամսյակի համար
_______________________________________________________
(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)
Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)
Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը
._________________________________________________________________________.
|N|Կատար-|Կատարված գործողութ-|Տրված արտոնություն-|Կատարված գործողութ-|Գու-|
|/|ված |յունների, մատուցված|ների քանակը |յունների, մատուցված|մար-|
|N|գործո-|ծառայությունների | |ծառայությունների |ների|
| |ղու- |քանակը | |համար գանձված |փո- |
| |թյուն-| | |պետական տուրքի |խանց|
| |ների, | | |գումարը (հազ. դրամ)|ման |
| |մատուց|___________________|___________________|___________________|գան-|
| |ված |1-ին|2-րդ|3-րդ|ընդա|1-ին|2-րդ|3-րդ|ընդա|1-ին|2-րդ|3-րդ|ընդա|ձապե|
| |ծառա- |ամ- |ամ- |ամ- |մենը|ամ- |ամ- |ամ- |մենը|ամ- |ամ- |ամ- |մենը|տա- |
| |յու- |սում|սում|սում|եռամ|սում|սում|սում|եռամ|սում|սում|սում|եռամ|կան |
| |թյուն-| | | |սյա-| | | |սյա-| | | |սյա-|հաշ-|
| |ների | | | |կի | | | |կի | | | |կի |վի |
| |ընդհա-| | | |ըն- | | | |ըն- | | | |ըն- |համա|
| |նուր | | | |թաց-| | | |թաց-| | | |թաց-|րը |
| |անվա- | | | |քում| | | |քում| | | |քում| |
| |նումը | | | | | | | | | | | | | |
|_|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|_|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|_|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|_|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|_|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|_|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
._________________________________________________________________________.
Կատարող _____________________________________________
(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Հեռախոսահամարը ________________
Ստորաբաժանման ղեկավար ______________________________________________
(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2009 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1230-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
1997 թվականի նոյեմբերի 29-ի
N 547 որոշման
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20___ թ. ___________________ եռամսյակի համար
_______________________________________________________
(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)
Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)
Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը
.______________________________________________________________________
|N/N|Կատարված |Կատարված գործողությունների,|Տրված արտոնությունների |
|ը/կ|գործողութ|մատուցված ծառայությունների |քանակը |
| |յունների,|քանակը | |
| |մատուցված|___________________________|___________________________|
| |ծառայու- |1-ին |2-րդ |3-րդ |ընդա- |1-ին |2-րդ |3-րդ |ընդա- |
| |թյունների|ամսում|ամսում|ամսում|մենը |ամսում|ամսում|ամսում|մենը |
| |ընդհանուր| | | |եռամ- | | | |եռամ- |
| |անվանումը| | | |սյակի | | | |սյակի |
| | | | | |ընթաց-| | | |ընթաց-|
| | | | | |քում | | | |քում |
|___|_________|______|______|______|______|______|______|______|______|
|___|_________|______|______|______|______|______|______|______|______|
|___|_________|______|______|______|______|______|______|______|______|
|___|_________|______|______|______|______|______|______|______|______|
|___|_________|______|______|______|______|______|______|______|______|
|___|_________|______|______|______|______|______|______|______|______|
.______________________________________________________________________
_____________________________________________________________________.
|Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների |Գումարների |
|համար գանձված պետական տուրքի գումարը (հազ. դրամ) |փոխանցման |
|_______________________________________________________|գանձապետական|
|1-ին |այդ |2-րդ |այդ |3-րդ |այդ |ընդա- |այդ |հաշվի համարը|
|ամսում|թվում`|ամսում|թվում`|ամսում|թվում`|մենը |թվում`| |
| |կանխիկ| |կանխիկ| |կանխիկ|եռամ- |կանխիկ| |
| | | | | | |սյակի | | |
| | | | | | |ընթաց-| | |
| | | | | | |քում | | |
|______|______|______|______|______|______|______|______|____________|