040.0494.120898
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 1998 թվական թիվ 496
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվի փոփոխության մասին» թիվ 360 և 1998 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի թիվ 277 և 1998 թվականի մարտի 5-ի թիվ 139 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» 379 որոշումներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի և տեղական գանձապետական բաժանմունքների աշխատողների թիվն ավելացնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների պահպանման ծախսերի կրճատումներից տնտեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն ավելացնել 1941,4 հազ. դրամով, իսկ տեղական գանձապետական բաժանմունքների պահպանման ծախսերը 8869.0 հազ. դրամով, համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 12-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
օգոստոսի 12-ի թիվ 494 որոշման
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
կենտրոնական ապարատի և տեղական գանձապետական բաժանմունքի
պահպանման ծախսերը
(հազ. դրամ)
________________________________________________________________________
թիվ ՀՀ ֆինանսների ՀՀ ֆինանսների
ը/կ Ծախսերը և էկոնոմիկայի և էկոնոմիկայի
նախարարության նախարարության
կենտրոնական տեղական
ապարատ գանձապետական
բաժանմունքներ
________________________________________________________________________
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
1. Աշխատողների աշխատավարձ 850,0 4231,4
2. Ընթացիկ տրանսֆերտներ
այդ թվում`
պետական սոցիալական ապահովագրության
վճարներ 272,0 1354,0
3. Ապրանքների գնման ու ծառայությունների
վճարման ծախսեր` ընդամենը 819,4 3283,6
այդ թվում` ա) ապրանքների ձեռքբերում`
նույն թվում`
- գույք, գրասենյակային ապրանքներ և
նյութեր 304,4 2785,4
բ) գործուղումներ և ծառայողական
ուղևորություններ 260,6 64,8
գ) կապի ծառայությունների վճար 254,4 135,0
դ) կոմունալ ծառայությունների վճար`
ընդամենը 298,4
այդ թվում`
էլեկտրաէներգիայի ծախսեր 184,9
վառելիքի և ջեռուցման ծախսեր 110,7
ջրմուղից և կոյուղուց օգտվելու ծախս 2,8
ե) այլ ծախսեր
_________________________________________________________________________
ԸՆԴԱՄԵՆԸ 8869,0