040.1124.061009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հոկտեմբերի 2009 թվականի N 1124-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ու առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների ու մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 1907-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
i
1) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի «II. Բնապահպանություն» գլխի «I. Ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության աշխատողներ» կետը և «XII. Ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության ծառայություն» գլուխը.
i
2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` XXII գլխով.
«XXII. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատողներ
._________________________________________________________________________.
|1. Կոմիտեի նախագահ |
|_________________________________________________________________________|
|2. Կոմիտեի նախագահի տեղակալներ |
|_________________________________________________________________________|
|3. Կոմիտեի աշխատակազմի ղեկավար |
|_________________________________________________________________________|
|4. Տեսուչներ |
._________________________________________________________________________.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ