040.0487.070898
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 1998 թվականի թիվ 487
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՄԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ՈՒ ՋՐԱՅԻՆ ԱՎԱԶԱՆՆԵՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 որոշմամբ սահմանված վճարաչափերը հաշվի չեն առնվել ջրմուղ-կոյուղու ծառայությունների 1997 թվականին գործող սակագներում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Խմելու նպատակով ջրօգտագործման և սպառման, ինչպես նաև ջրային ավազաններ վնասակար նյութերի արտանետման համար վճարներից ազատել.
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայջրմուղկոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերությունը մինչև 1997 թվականի հոկտեմբերի 1-ը օգտագործված խմելու ջրի և ջրային ավազաններ արտանետված վնասակար նյութերի մասով.
բ) Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերությունը մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը օգտագործված խմելու ջրի և ջրային ավազաններ արտանետված վնասակար նյութերի մասով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ քննության առնել ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափերի սահմանման սկզբունքները, հաշվարկման ու վճարման կարգը և մինչև 1998 թվականի սեպտեմբերի 10-ը սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հայաստանի Հանրապետության կառավարություն: