041.0476.050898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 օգոստոսի 1998 թվականի թիվ 476
i
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. ԹԱՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայ ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ա. Թամանյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացման նպատակով
1. Ստեղծել հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչությանը` մեկամսյա ժամկետում կառավարական թիվ 3 տան առաջին հարկի աջ հատվածը սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տնօրինությանը` ճարտարապետ, ակադեմիկոս Ա. Թամանյանի թանգարան ստեղծելու նպատակով:
(2-րդ կետը խմբ. 23.11.98 թիվ 677 որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` վերանորոգել կառավարական թիվ 3 տան վերջին հարկի կենտրոնական մասն ու այն հանձնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` դրա գերատեսչական արխիվային նյութերը պահպանելու համար:
(3-րդ կետը լրաց. 23.11.98 թիվ 677 որոշում)
i
4. Հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել ակադեմիկոս Ա. Թամանյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագիրը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
(4-րդ կետը փոփ. 23.11.98 թիվ 677 որոշում)
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել միջոցառումների լուսաբանումը:
(5-րդ կետը փոփ. 23.11.98 թիվ 677 որոշում)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ.
ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի ԹԻՎ 476
ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱԶՄ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. ԹԱՄԱՆՅԱՆԻ
ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ֆ. Փիրումյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Ա. Մանուկյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարի տեղակալ
Ս. Դանիելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության
ենթակառուցվածքների և գյուղատնտեսության
վարչության պետի տեղակալ
Ա. Զուրաբյան - Հայաստանի ճարտարապետների միության
վարչության նախագահ
Յու. Խոջամիրյան - ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի պրեզիդենտ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Բեգլարյան - Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի
ռեկտոր
Յու. Սաֆարյան - Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական
ակադեմիայի քաղաքաշինության և ճարտարապետության
բաժանմունքի նախագահ
Հ. Խաչատրյան - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
Ա. Գրիգորյան - Ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտի
տնօրեն
Տ. Բարսեղյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության վարչության
պետ (հանձնաժողովի քարտուղար)