Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 299 ՈՐՈ ...

 

 

040.0979.310809

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 2009 թվականի N 979-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 299 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրում է տեղեկություններ յուրաքանչյուր ամսվա ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողներին մատակարարված գազի ֆիզիկական ծավալների մասին: Տեղեկությունները ներկայացվում են ըստ յուրաքանչյուր գազալցման կայանի (կետի)` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ` համաձայն N 4 հավելվածի:

Մատակարարված գազի ֆիզիկական ծավալների մասին տեղեկությունները ներկայացվում են թղթային և էլեկտրոնային տարբերակով:».

2) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի օգոստոսի 27-ի

N 979-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2002 թվականի ապրիլի 1-ի

N 299 որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԳԱԶԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

20  թ.___________________________ ամսվա ընթացքում

 

._____________________________________________________________________.

|NN |Հարկ վճարողի|Հարկ վճարողի|Ավտոտրանսպորտային|Մատակարարված   |Այլ  |

|ը/կ|հաշվառման   |անվանումը   |միջոցների        |բնական գազի    |նշում|

|   |համարը      |            |գազալցման        |ֆիզիկական      |     |

|   |(ՀՎՀՀ)      |            |(գազալիցքավորման)|ծավալը         |     |

|   |            |            |կայանի գտնվելու  |(քանակությունը)|     |

|   |            |            |վայրը (հասցեն)   |նխմ            |     |

|___|____________|____________|_________________|_______________|_____|

| 1.|            |            |                 |               |     |

|___|____________|____________|_________________|_______________|_____|

| 2.|            |            |                 |               |     |

|___|____________|____________|_________________|_______________|_____|

| 3.|            |            |                 |               |     |

|___|____________|____________|_________________|_______________|_____|

| 4.|            |            |                 |               |     |

|___|____________|____________|_________________|_______________|_____|

| 5.|            |            |                 |               |     |

|___|____________|____________|_________________|_______________|_____|

|   |            |            |                 |               |     |

|___|____________|____________|_________________|_______________|_____|

|   |            |            |                 |               |     |

._____________________________________________________________________.

 

Հարկ վճարողի _______________  _________________ ___________________

                 (ներկայացուցչի    (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

                    պաշտոնը)

 

______ ___________ 200 թ.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.08.2009
N 979-Ն
Որոշում