Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 484-Ն ...

 

 

040.0972.310809

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 2009 թվականի N 972-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 484-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների մասին» N 484-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը լրացնել «ինչպես նաև տեղեկություններ հաստատագրված վճարի չափի մասին» բառերով.

i

2) որոշման 2-րդ կետը «ծավալների» բառից հետո լրացնել «և հաստատագրված վճարի չափի» բառերով

i

3) որոշմամբ հաստատված ձևի վերնագիրը «ծավալների» բառից հետո լրացնել «և հաստատագրված վճարի չափի» բառերով, և ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7, 8, 9 և 10-րդ կետերով.

 

«.___________________________________________________________________.

|7. Հաստատագրված վճարի ամսական չափը` հաշվարկված ըստ իրացված |       |

|գազի ծավալի (տող 6 x 20)` դրամ                             |       |

|___________________________________________________________|_______|

|8. Հաստատագրված վճարի ամսական չափը` հաշվարկված ըստ ստացված |       |

|գազի ծավալի (տող 5.1 x 87.5% x 20)` դրամ                   |       |

|___________________________________________________________|_______|

|9. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության  |       |

|օրենքի 59.6-րդ հոդվածով սահմանված հաստատագրված վճարի       |       |

|նվազագույն ամսական չափը                                    |       |

|___________________________________________________________|_______|

|10. Տվյալ ամսվա համար վճարման ենթակա հաստատագրված վճարի    |       |

|ամսական չափը` դրամ                                         |       |

|(նշվում է 7-րդ, 8-րդ և  9-րդ տողերում նշված մեծություններից|       |

|առավելագույնը)                                             |       |

.___________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.08.2009
N 972-Ն
Որոշում