040.0934.190809
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 2009 թվականի N 934-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 2119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը և պատվաստումների ազգային օրացույցը հաստատելու մասին» N 2119-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) 2009 թվականի սեպտեմբերի 1-ից կիրառվող պատվաստումների օրացույցը` համաձայն N 6 հավելվածի».
2) որոշումը լրացնել նոր` N 6 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի սեպտեմբերի 1-ից և կիրառվում է 2009 թվականի հուլիսի 15-ին և հետո ծնված, ինչպես նաև մեկ տարեկանից (12 ամիսը լրացած) բարձր տարիքի երեխաների նկատմամբ: 2005 թվականի հուլիսի 15-ից առաջ ծնված մինչև մեկ տարեկան երեխաների պատվաստումներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 2119-Ն որոշման 1-ին կետի «դ» ենթակետով հաստատված պատվաստումների ազգային օրացույցի համաձայն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի օգոստոսի 13-ի
N 934-Ն որոշման
«Հավելված N 6
ՀՀ կառավարության
2005 թվականի նոյեմբերի 9-ի
N 2119-Ն որոշման
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑԸ
.________________________________________________.
|Պատվաստման ժամկետը |Պատվաստանյութի |Պատվաստման|
| |անվանումը |հերթական |
| | |դեղաչափը |
|___________________|_________________|__________|
|Ծնվելուց հետո 24-48|ԲՑԺ | 1 |
|ժամվա ընթացքում | | |
|___________________|_________________|__________|
|Ծնվելուց հետո 24 |ՎՀԲ | 1 |
|ժամվա ընթացքում | | |
|___________________|_________________|__________|
|6 շաբաթական |ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ, ՕՊՎ| 1 |
|(1.5 ամսական) | | |
|___________________|_________________|__________|
|10 շաբաթական |ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ, ՕՊՎ| 2 |
|(2.5 ամսական) | | |
|___________________|_________________|__________|
|14 շաբաթական |ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ, ՕՊՎ| 3 |
|(3.5 ամսական) | | |
|___________________|_________________|__________|
|12 ամսական |ԿԿԽ | 1 |
|___________________|_________________|__________|
|18 ամսական |ԱԿԴՓ, ՕՊՎ | 4 |
|___________________|_________________|__________|
|6 տարեկան |ԱԴՓ-Մ | 1 |
|___________________|_________________|__________|
|6 տարեկան |ՕՊՎ | 5 |
|___________________|_________________|__________|
|6 տարեկան |ԿԿԽ | 2 |
|___________________|_________________|__________|
|16 տարեկան |ԱԴՓ-Մ | 2 |
|___________________|_________________|__________|
|26 տարեկան |ԱԴՓ-Մ | 3 |
|___________________|_________________|__________|
|36 տարեկան |ԱԴՓ-Մ | 4 |
|___________________|_________________|__________|
|46 տարեկան |ԱԴՓ-Մ | 5 |
|___________________|_________________|__________|
|56 տարեկան |ԱԴՓ-Մ | 6 |
.________________________________________________.
.____________________________________________.
|Պատվաստանյութի|Հիվանդությունների հակածինների|
|անվանումը |պարունակությունը |
|______________|_____________________________|
|ԲՑԺ |Տուբերկուլոզ (պալարախտ) |
|______________|_____________________________|
|ՎՀԲ |Հեպատիտ Բ |
|______________|_____________________________|
|ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ, |Դիֆթերիա, փայտացում, կապույտ |
| |հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս |
| |ինֆլուենզա Բ տիպի |
|______________|_____________________________|
|ՕՊՎ |Պոլիոմիելիտ |
|______________|_____________________________|
|ԿԿԽ |Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ |
Ր |______________|_____________________________|
|ԱԴՓ-Մ |Դիֆթերիա, փայտացում |
.____________________________________________.