040.0868.040809
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2009 թվականի N 868-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1620-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության երկրաբանական գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1620-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
i
1) 7-րդ կետի «ա» ենթակետը «աշխատանքների» բառից հետո լրացնել «և ուսումնասիրության նպատակով ընդերքի տրամադրման» բառերով.
i
2) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա», «ժբ», «ժգ» ենթակետերով.
«ժա) ընդերքի օգտակար հանածոների ուսումնասիրության հատուկ և ուսումնասիրության լիցենզիաներ ստանալու, ուսումնասիրության լիցենզային պայմանագրերի կնքման, լիցենզիայով և լիցենզային պայմանագրով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման կամ լիցենզիայում փոփոխություն կատարելու, օրենքով նախատեսված հրաժարման մասին հավաստագրերի տրամադրման, հանքային իրավունքի փոխանցման համար ներկայացված դիմումների ու դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրումը և լիազոր մարմին դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը` անհրաժեշտության դեպքում ապահովելով այդ աշխատանքներում համապատասխան մասնագետների ներգրավումը.
ժբ) ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզային պայմանագրերի նախապատրաստումը և լիազոր մարմին կնքման ներկայացնելը.
ժգ) լիցենզառուի կողմից օրենքի և լիցենզիայի պայմանների, ինչպես նաև պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման, ուսումնասիրության հատուկ կամ ուսումնասիրության լիցենզառուին գրավոր զգուշացում տալու, ինչպես նաև ուսումնասիրության հատուկ և ուսումնասիրության լիցենզիայի գործողության դադարեցման վերաբերյալ լիազոր մարմին առաջարկություններ ներկայացնելը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ