041.0601.160709
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 2009 թվականի N 601-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման հավելվածում`
i
ա. հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 130» և «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 131» տողերը,
բ. լրացնել հետևյալ նոր տողերով.
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների կատարման ընթացիկ վերահսկողության բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 135».
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի իրականացման վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 136».
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի իրականացման վերահսկողության բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 137».
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 138».
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արձանագրային բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 139».
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արձանագրային բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 140».
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 141».
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 142»,
գ. հետևյալ պաշտոնի անձնագրերը շարադրել նոր խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի վարիչի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիր N 128».
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիր N 129».
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի առաջատար մասնագետի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիր N 132»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ