ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 2009 թվականի N 13-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 200-րդ հոդվածը և ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» ենթակետերով` որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի սեպտեմբերի 6-ի ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի»» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին թիվ 04-Ն որոշման մեջ (այսուհետ` Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
ա) Որոշման Հավելված 1-ի 9-րդ կետի «բ» ենթակետից հանել «, դատական կարգադրիչների» բառերը.
i
բ) ՈՒժը կորցրած ճանաչել Որոշման Հավելված 1-ի 12-րդ կետի «թ», «ժէ» ենթակետերը.
գ) Որոշման Հավելված 1-ի 12-րդ կետի «ժբ» ենթակետից հանել «և դատական կարգադրիչների ծառայության» բառերը.
դ) Որոշման Հավելված 1-ի 12-րդ կետի «ժզ» ենթակետից հանել «դատական կարգադրիչներին ու» բառերը.
ե) ՈՒժը կորցրած ճանաչել Որոշման Հավելված 1-ի 18-րդ կետը.
i
զ) ՈՒժը կորցրած ճանաչել Որոշման Հավելված 2-ի 4-րդ կետը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից: