040.0621.080609
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 2009 թվականի N 621-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1561-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշման 1-ին կետով հաստատված հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգում կատարել հետևյալ լրացումները`
i
1) 4-րդ կետը «հարկային մարմնի ղեկավարին» բառերից հետո լրացնել «կամ հարկային տեսչության պետին» բառերով.
i
2) 5-րդ կետը «հարկային մարմնի ղեկավարի» բառերից հետո լրացնել «կամ հարկային տեսչության պետի» բառերով, իսկ «ֆինանսահաշվային կառուցվածքային ստորաբաժանման» բառերից հետո` «կամ հարկային տեսչության հաշվապահական հաշվառման վարման լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձի» բառերով.
i
3) 6-րդ կետը «ֆինանսահաշվային կառուցվածքային ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «կամ հարկային տեսչության հաշվապահական հաշվառման վարման լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձին», իսկ «հարկային մարմնի ղեկավարի» բառերից հետո` «կամ հարկային տեսչության պետի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ