040.0442.150798
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» հուլիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 1998 թվական թիվ 442
i
ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 20-ի «Հայխնայբանկին շենքեր և տարածքներ հանձնելու մասին» թիվ 192 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության խնայողական բանկ» պետական բաժնետիրական ընկերության (Հայխնայբանկ) կանոնադրական հիմնադրամի չափը` 444380 հազ. դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 15-ից: