Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 977- ...

 

 

040.0526.190509

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մայիսի 2009 թվականի N 526-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ N 1 ՀԱՍՑԵՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն, որ «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր միջոցների հաշվին, որպես Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օգտին գործող երրորդ անձ, կֆինանսավորի պետության կարիքների համար ձեռք բերվող` Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի N 1 հասցեում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի N 8 հրշեջ-փրկարարական ջոկատի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության նախագծով նոր տիպային շենքի կառուցման կապալի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինարարության տեխնիկական հսկողության աշխատանքներն ու ծառայությունները:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 977-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետում նշված տարածքի ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը, իսկ 2-րդ կետում նշված տարածքի ձեռք բերող` «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը».

2) 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2011 թվականի հունվարի 1-ն է.»:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքը կառուցվելուց և սահմանված կարգով շահագործման հանձնվելուց հետո Երևան քաղաքի Պուշկինի N 2 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի N 8 հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից զբաղեցված անշարժ գույքը սույն որոշման 1-ին կետում նշված շենքի կառուցման ծախսերի գնին (ներառյալ ԱԱՀ-ն) հավասար գնով օտարվում է «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` հատուցում որպես սույն որոշման 1-ին կետում նշված շենքի կառուցման կապալի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինարարության տեխնիկական հսկողության աշխատանքների ու ծառայությունների ֆինանսավորման դիմաց:

4. Լիազորել Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված գործընթացի ավարտից հետո «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի օտարման պայմանագիր.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 977-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում նշված տարածքում օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.05.2009
N 526-Ն
Որոշում