(ուժը կորցրել է 10.11.98 թիվ 628 որոշում)
i
041.0400.080798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 1998 թվականի թիվ 400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ԹԻՎ 234 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 234 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը» բառերով.
i
բ) 16-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «ֆինանսների նախարարի» բառերը համապատասխանաբար փոխարինել «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի» բառերով.
գ) 17-րդ կետից հանել «մաքսատան պետ» բառերը.
i
նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Վարչության պետը պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մաքսատների պետերին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ».
i
դ) 18-րդ կետի «դ» ենթակետը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցնում և» բառերը.
i
ը) 21-րդ կետում «զեկուցելով» և «հայտնել» բառերից հետո «Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին» բառերով: