Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 346- ...

 

 

040.0415.280409

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2009 թվականի N 415-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշումը լրացնել NN 2 և 3 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմի գծապատկերը` N 2 համաձայն հավելվածի.

3) տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմի գծապատկերը` համաձայն N 3 հավելվածի».

3) որոշման հավելվածում`

ա. «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառով.

բ. 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տպագրական եղանակով կատարված տեքստերը`

ա. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆ»,

բ. տրանսպորտային միջոցի հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու տարեթիվը` 20 մմ բարձրությամբ թվերով և քառակուսի վանդակ` հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու ամիսը նշելու համար,

գ. տեխնիկական զննության կտրոնի հերթական համարը նշող վեցանիշ թիվ.

2) թեթև մարդատար ավտոմոբիլի ուրվանկարը:

i

8. Տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տպագրական եղանակով կատարված հետևյալ գրառումները` տեխնիկական զննության կտրոնի հերթական համարը նշող վեցանիշ թիվը, «Մակնիշը», «Համարանիշը», «Թողարկման տարեթիվը», «Թափքը», «Շարժիչը», «Հենասարքը», «Գույնը», «Նույնականացման VIN համարը», «Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը», «Հատուկ նշումներ», «Հսկիչ», «Տալու ամսաթիվը` ___ _______20 թ. և «Կ.Տ.».

2) 1-ին ենթակետում նշված տվյալների լրացման համար անհրաժեշտ նշագծված տարածություն:».

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին և 8.2-րդ կետերով.

i

«8.1. Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը պարունակում է ՀԴ 003-2000 «Վարչատարածքային միավորների դասակարգիչ» դասակարգչով նախատեսված տվյալ մարզի (Երևան քաղաքի) համապատասխան կոդը և տվյալ մարզում (Երևան քաղաքում)` տեխնիկական զննության գործունեություն իրականացնող կազմակերպության լիցենզիայի համարը երկնիշ արաբական թվանշաններով:

8.2. Տեխնիկական զննության կայանների ծածկագրերը նշված են ցանկում:»,

i

դ. 14-րդ կետը և տեխնիկական զննության կտրոնի գծապատկերն ուժը կորցրած ճանաչել,

ե. 19-րդ կետից հանել «սերիաների և» բառերը,

i

զ. 21-րդ կետում «հրաման» բառը փոխարինել «հանձնարարական» բառով,

i

է. 22-րդ կետում «հրամանի» բառը փոխարինել «հանձնարարականի» բառով,

ը. 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«32. Տվյալ տարվա համար նախատեսված չօգտագործված կտրոնները մինչև հաջորդ տարվա հունվարի 10-ը համապատասխան ընդունման - հանձնման ակտով վերադարձվում են նախարարություն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի ապրիլի 23-ի

N 415-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի փետրվարի 15-ի

N 346-Ն որոշման

 

ԳԾԱՊԱՏԿԵՐ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ԴԻՄԱՅԻՆ ԿՈՂՄԻ

 

______________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի ապրիլի 23-ի

N 415-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2007 թվականի փետրվարի 15-ի

N 346-Ն որոշման

 

ԳԾԱՊԱՏԿԵՐ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԻ

 

.____________________________________________________________.

|                          *000001*                          |

|Մակնիշը_________________       Թողարկման տարեթիվը___________|

|Համարանիշը______________       Թափքը________________________|

|Շարժիչը_________________       Հենասարքը____________________|

|Նույնականացման (VIN) համարը  _______________________________|

|Գույնը__________________                                    |

|Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը                       |

|___________________________________                         |

|Հատուկ նշումներ_____________________________________________|

|____________________________________________________________|

|Տալու ամսաթիվը` ___ ________200  թ.                         |

|Հսկիչ___________________________    ________________________|

|                                                            |

|                                                «Կ.Տ.»      |

.____________________________________________________________.»

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2009
N 415-Ն
Որոշում