Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 20 ...

 

 

040.0317.070409

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2009 թվականի N 317-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 2039-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները, անհատական կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 2039-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման N 2 հավելվածում մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների

կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ),

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների

կոմիտեի աշխատակազմի ղեկավար,

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների

կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության

պետ,

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների

կոմիտեի հետաքննության վարչության պետ,

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների

կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ,

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչ,

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

եկամուտների քաղաքականության վարչության պետ».

 

i

2) որոշման N 3 հավելվածի 7-րդ կետում «մաքսային ծառայության մասով ավտոմատացված համակարգերի ղեկավարման և ծրագրային ապահովման վարչության պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչության մաքսային գործի կատարելագործման և բիզնես միջավայրի խթանման բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով ընդհանուր բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով ուսումնական կենտրոնի տնօրենը» բառերը փոխարինել «հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության մաքսային ընթացակարգերի բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քարտուղարության պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության կազմակերպման-վերահսկողական բաժնի պետը, մաքսային հսկողության վարչության ապրանքների դասակարգման և ոչ սակագնային կարգավորման բաժնի պետը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2009
N 317-Ն
Որոշում