041.0379.290698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունիսի 1998 թվականի թիվ 379
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի ԹԻՎ 277 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 139 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 277 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 24-ի թիվ 117 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման երկրորդ կետում «811» թիվը փոխարինել «841» թվով:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների ցանկը հաստատելու մասին» թիվ 139 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ցանկի «III. Արմավիրի մարզ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
_________________________________________________________________________
«III. Արմավիրի մարզ
_________________________________________________________________________
8. քաղ. Արմավիր քաղ. Արմավիր, քաղ. Մեծամոր, գ. Ամասիա, գ.
Այգեշատ, գ. Արազափ, գ. Արաքս, գ. Արգավանդ, գ.
Արմավիր, գ. Արտաշատ, գ. Արևիկ, գ. Բամբակաշատ,
գ. Բերքաշատ, գ. Գետաշեն, գ. Եղեգնուտ, գ.
Երասխահուն, գ. Զարթոնք, գ. Ժդանով, գ. Լենուղի,
գ. Լուկաշին, գ. Խանջյան, գ. Հայկավան, գ. Հացիկ,
գ. Հոկտեմբեր, գ. Ձերժինսկի, գ. Մարգարա, գ.
Մրգաշատ, գ. Նալբանդյան, գ. Նոր Արմավիր, գ. Նոր
Արտագես, գ. Նոր Կեսարիա, գ. Նորապատ, գ. Նորավան,
գ. Շենավան, գ. Ջանֆիդա, գ. Ջրաշեն, գ. Սովետական,
գ. Վարդանաշեն, գ. Տանձուտ, գ. Փշատավան
8ա գ. Բաղրամյան գ. Բաղրամյան, գ. Արգինա, գ. Արտամետ, գ.
Արևադաշտ, գ. Բագարան, գ. Դալարիկ, գ. Երվանդաշատ,
գ. Լեռնագոգ, գ. Կողբավան, գ. Հուշակերտ, գ.
Մյասնիկյան, գ. Շենիկ, գ. Վանանդ, գ. Տալվորիկ, գ.
Քարակերտ
9. քաղ. Վաղարշապատ քաղ. Վաղարշապատ, գ. Ակնալիճ, գ. Ակնաշեն, գ.
Աղավնատուն, գ. Ամբերդ, գ. Այգեկ, գ. Այգեշատ, գ.
Ապագա, գ. Առատաշեն, գ. Արագած, գ. Արաքս, գ.
Արշալույս, գ. Արտիմետ, գ. Արևշատ, գ. Բաղրամյան,
գ. Գայ, գ. Գրիբոյեդով, գ. Դաշտ, գ. Դողս, գ.
Լեռնամերձ, գ. Լուսագյուղ, գ. Խորոնք, գ.
Ծաղկալանջ, գ. Ծաղկունք, գ. Ծիածան, գ. Հայթաղ, գ.
Հայկաշեն, գ. Հովտամեջ, գ. Մեծամոր, գ. Մերձավան,
գ. Մրգաստան, գ. Մուսալեռ, գ. Նորակերտ, գ.
Շահումյան, գ. Շահումյանի թռչնաֆաբրիկա, գ.
Ոսկեհատ, գ. Պտղունք, գ. Ջրառատ, գ. Ջրառատի
թռչնաֆաբրիկա, գ. Սամաղար, գ. Տարոնիկ, գ.
Փարաքար, գ. Ֆերիկ»:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի Բաղրամյանի տեղական գանձապետական բաժանմունքի պահպանման ծախսերի վերաբերյալ:
4. Արմավիրի մարզպետին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի Բաղրամյանի տեղական գանձապետական բաժանմունքի ապահովել անհրաժեշտ տարածքով և համապատասխան գույքով, աջակցել բաժանմունքի ստեղծման հետ կապված կազմակերպական հարցերի լուծմանը:
5. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա: