Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 306 ...

 

 

040.0402.250698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 1998 թվական թիվ 402

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 306 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի մասին» թիվ 306 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգի`

i

ա) 4-րդ կետը «պատկանող» բառից հետո լրացնել «բնակելի, հասարակական և արտադրական» բառերով.

i

բ) 5-րդ կետի 1-ին պարբերությունը «սահմանված նորմերը» բառերից հետո լրացնել «իսկ առանձին տեղակայված հասարակական և արտադրական շինությունների գնահատման համար հիմք են ընդունում Հայաստանի Հանրապետությունում, ըստ շինարարության գոտիների, 1984 թվականի գների բազային մակարդակով բնակելի տների ընդհանուր մակերեսի 1 քառ. մետրի միջինացված արժեքի 70 տոկոսի չափով» բառերով:

Նույն կետի վերջին պարբերությունը «Ընդ որում» բառերից հետո լրացնել «մետաղական շինությունների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ ընդունվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների 1 քառ. մետրի համար 26220 դրամ արժեքը» բառերով.

i

գ) 6-րդ կետի «ա» ենթակետը թիվ 1 աղյուսակից հետո լրացնել «Շինության վնասվածության աստիճանով բնութագրվող գործակիցը կիրառվում է միայն տեխնիկական եզրակացության առկայության դեպքում» պարբերությամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.1998
N 402
Որոշում