040.0225.100309
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մարտի 2009 թվականի N 225-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 598-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Սննդամթերքի և սննդային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 598-Ն որոշման կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) վերնագրում և ամբողջ տեքստում «սննդամթերքի և սննդային հավելումների», «սննդամթերքի կամ սննդային հավելումների» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների», «սննդամթերքի, անասնակերի, սննդային կամ կերային հավելումների» բառերով և դրանց հոլովաձևերով.
2) նախաբանում «կետի» բառը փոխարինել «և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի» բառերով.
3) որոշման հավելվածում`
ա. երրորդ բաժնի վերնագիրը «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ» բառից հետո լրացնել «, ԱՆԱՍՆԱԿԵՐԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ» բառերով,
բ. 34-րդ կետը «մարդու» բառից հետո լրացնել «կամ կենդանու» բառերով,
i
գ. 37-րդ կետի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ցանկի 32-րդ տողում «ժմեխ» բառը փոխարինել «քուսպ» բառով, իսկ «շրոտ» բառը` «աղացած քուսպ» բառերով,
դ. 37-րդ կետի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ցանկը 43-րդ տողից հետո լրացնել հետևյալ նոր տողերով`
._________________________________________________________________________.
|44.|ԳՕՍՏ 13496.0 |Համակցված կերեր, հումք. |համակցված կերեր, |
| | |Նմուշառման մեթոդներ |պրեմիքսներ, |
| | | |սպիտակուցավիտամինային և |
| | | |ամիդովիտամինային |
| | | |հավելումներ, կարբամիդային |
| | | |խտանյութ և հումք` դրանց |
| | | |արտադրության համար` |
| | | |կարբամիդ, կենդանական ծագման|
| | | |ալյուր, ձկնային և ծովային |
| | | |կաթնասուններից և |
| | | |խեցգետնակերպերից ստացվող |
| | | |ալյուր, կերային դրոժներ, |
| | | |շաքարի արտադրության |
| | | |մնացուկներ, խոտալյուր, |
| | | |վիտամինային կանաչ ալյուր, |
| | | |կերային ալյուր, խաղողի |
| | | |մզուկից ստացված կերային |
| | | |ալյուր, չոր եգիպտացորենային|
| | | |կերեր |
|___|_____________|___________________________|___________________________|
|45.|ԳՕՍՏ 27262 |Բուսական ծագման կերեր. |կանաչ կերեր, խոտ, ծղոտ, |
| | |Նմուշառման մեթոդներ |սիլոս, սենաժ, արհեստական |
| | | |չորացրած կերեր` խոտից |
|___|_____________|___________________________|___________________________|
|46.|ԳՕՍՏ 20083 |Կերային դրոժներ. |կերային դրոժներ |
| | |Տեխնիկական պայմաններ | |
|___|_____________|___________________________|___________________________|
|47.|ԳՕՍՏ 20438 |Ջրիմուռներ, ծովային խոտեր |ջրիմուռներ, ծովային խոտեր |
| | |և դրանց վերամշակումից |և դրանց վերամշակումից |
| | |ստացված արտադրանք. |ստացված արտադրանք |
| | |Ընդունման կանոններ. | |
| | |Որակի գնահատման | |
| | |զգայորոշման մեթոդ. | |
| | |Լաբորատոր փորձաքննության | |
| | |համար նմուշառման մեթոդներ | |
|___|_____________|___________________________|___________________________|
|48.|ԳՕՍՏ 28736 |Կերային արմատապտուղներ. |կերային, շաքարային և |
| | |Տեխնիկական պայմաններ |կիսաշաքարային ճակնդեղ, |
| | | |գոնգեղ, գազար և շաղգամ |
|___|_____________|___________________________|___________________________|
|49.|ԳՕՍՏ 17536 |Կենդանական ծագման ալյուր. |կենդանական ծագման |
| | |Տեխնիկական պայմաններ |ալյուրներ` նախատեսված |
| | | |համակցված կերերի |
| | | |արտադրության և թռչունների |
| | | |ու անասունների կերակրման |
| | | |համար |
|___|_____________|___________________________|___________________________|
|50.|ԳՕՍՏ 28189 |Ոսկրային կիսաֆաբրիկատ. |ոսկրալյուրի կիսաֆաբրիկատ` |
| | |Տեխնիկական պայմաններ |նախատեսված չոր կենդանական |
| | | |ու համակցված կերերի |
| | | |արտադրության և թռչունների |
| | | |ու անասունների կերակրման |
| | | |համար |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - Որոշման բնագրի 1-ին կետում «որոշման» բառից հետո բաց է թողնված
«մեջ» բառը: